Արիել Շարոնի մահ

Վիքիլուրերի հոդված

Իսրայելի 11-րդ վարչապետ Արիել Շարոնը մահացել է 2014 թվականի հունվարի 11-ին[1]՝ 85 տարեկան հասակում[2][3]։ Նրա մահը ամբողջ աշխարհում մեծ արձագանք ստացավ։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին՝ Հրեական թաղման սովորույթների համաձայն։

Արիել Շարոնը Պենտագոնում, 2001.

Հուղարկավորություն խմբագրել

 
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի 13-ին Երուսաղեմում Արիել Շարոնի յուղարկավորության ժամանակ պետական ելույթով է հանդես եկել, 2014։

2006 թվականի հունվարի 4-ին Շարոնը կաթված է տարել[4] և ստիպված էր 2006 թվականից սկսած երկար ժամանակ բուսական մեթոդներով բուժվեր[5]։ Շարոնը մահացել է 2014 թվականի հունվարի 11-ին, ժամը 14։00[2][6]։

Ազգային հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին՝ հրեական թաղման սովորույթների համաձայն, ինչը պահանջում էր, որ մահացածը ինչքան հնարավոր է շուտ թաղվի։ Շարոնի մարմինը հունվարի 12-ին՝ մինչ ազգային պոշտոնական արարողությունները գտնվում էր պետության խորհրդարանում՝ Քնեսեթում։ Պետական արարողության ժամանակ ներկա էին գտնվել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ և հայտնի դեմքեր[7][8][9]։ Այլ ազգերից եկած բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին ԱՄՆ-ի վարչապետ Ջոզեֆ Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերան, Նիդերլանդների նախկին վարչապետ Վիմա Կոկան, Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը, Չեխիայի վարչապետ Իրժի Ռունոկը և Գերմանիայի արտաքին գործների նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը[10]

 
Արեիլ և Լիլի Շարոնի գերեզմանները։

Թաղման վայր խմբագրել

Շարոնը մահացել է իր կնոջ՝ Լիլիից հետո, ընտանեկան ագարակում՝ Հավատ Շիկամինում (Սիկոմորի ագարակ)՝ Նեգավի անապատում։ Ըստ հեղինակ Իզզելդին Աբուլայշի, Հուգ կոչվող պաղեստինյան գյուղը այստեղ էր տեղակայված ավելի շուտ, քան ստեղծվել էր Իսրայել պետությունը[11]։ Գույքը ձեռք է բերվել Շարոնի կողմից 1972 թվականին, որը 1000 հեկտար տարածությունում ոչխարաբուծական տնտեսություն հիմնադրեց[12]։

Թաղումից մի քանի օր անց հանրության շատ անդամներ ներխուժեցին Anemone Hill գերեզմանոց՝ իրենց վերջին հարգանքի տուրքը մատուցելու[13]։

Արձագանքներ խմբագրել

Իսրայելի նախագահ Շիմոն Պերես Շարոնին դիմել է իր մակնունով, ասելով․

  Արիկը քաջ զինվոր էր և շատ սիրելի առաջնորդ, ով սիրում էր ազգությունը, և ում սիրում էր ազգությունը նույնպես։ Նա եղել է Իսրայելի մեծ պաշտպաններից և ամենակարևոր ճարտարապետներից մեկը, ով չգիտեր ինչ էր վախը, և, բնականաբար, երբեք չէր վախենում[14]  

Շարոնին հարգանքի տուրք մատուցած այլ իսրայելցի քաղաքական գործիչներից են Բենյամին Նեթանյահու[2], արդարադատության նախարար Ցիպի Լիվնին[2], պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը և նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը[2]։ Իսահակ Հերցոգը՝ իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, ասել է. «Արիել Շարոնին հիշելու են որպես մեծ առաջնորդ։ Տարիներ շարունակ մենք հակառակ ճամբարներում էինք, բայց անհնար է չգնահատել մի մարդու, որը կարողացել է փոխել իր աշխարհայացքը և գտնել Իսրայել պետության համար ճիշտ ուղի»[2]։

Պաղեստինցի առաջատար քաղաքական գործիչ Մուստաֆա Բարգուտին ասել է, որ չնայած նրան, որ ոչ ոք չպետք է մոռանա նրա մահվան մասին, Շարոնը «պատերազմի և ագրեսիայի ճանապարհ» էր վերցրել և հեռացել է «պաղեստինցիների հետ ոչ լավ հիշողություններով»[15][16]։ Համասսն ուրախացել էր «հանցագործի» մահվան մասին լուրը լսելով, ում «ձեռքերը ․․․ թաթախված են պաղեստինցիների արյունով»։ [16][17]։

Միջազգային խմբագրել

  •   Կանադա – Վարչապետ Սթիվեն Հարպերը Շարոնին անվանեց «ճանաչված ռազմական առաջնորդ» և ավելացրեց, որ «մի քանի տարի շարունակ նա կենտրոնական դեր է խաղացել Իսրայելի կառավարությունում, իր առաջնորդության և տեսլականի միջոցով փոխելով քաղաքական լանդշաֆտը[18]։
  •   Կոլումբիա – Նախագահ Խուան Մանուել Սանտոսը նեղսրտեց Արիել Շարոնի մահվան կապակցությամբ և ցավակցություն հայտնեց Իսրայելի ժողովրդին[19][20]։
  •   Ֆիջի – Վարչապետ Կոմոդոր Վորկե Բայնիրմաման գովեստի ուղղեց Արիել Շարոնի մասին, ասելով, որ նա «իր ազգի անվտանգությունը ամեն ինչից վեր է դասել», և դրանով ով ոգենշնչել է այլ երկրներին փնտրելու «նոր եզրեր, որոնք համապատասխանում են իրենց յուրահատուկ համատեքստերին»։ Նա նաև բարձր գնահատեց նրան որպես զինվորական առաջնորդ, իր մահն անվանեց «մեծ կորուստ» և առաջարկեց ֆիջիկներին «ջերմ մտքեր և աղոթքներ» ուղղել իսրայելցիներին[21]
  •   Ֆրանսիա – Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ Շարոնը որպես «իր երկրի պատմության մեջ խոշոր դերակատար էր, երկար ռազմական և քաղաքական կարիերայի ավարտից հետո նա ընտրեց դեպի պաղեստինյան երկխոսության ուղղությունը, ես իմ ցավակցությունն եմ հայտնում իր ընտանիքին և Իսրայելի ժողովրդին»[19][22]։
  •   Գերմանիա – Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Գազայի հատվածից իսրայելցի բնակիչների դուրսբերման իր խիզախ որոշմամբ նա պատմական քայլ կատարեց պաղեստինցիների հետ գործարքի և երկու պետությունների հաշտության գործում»[16]։
  •   Հնդկաստան – Վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է. «Որպես վարչապետ, նա համարձակ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Մենք Հնդկաստանում հիշում ենք, որ նա Իսրայելի առաջին վարչապետն էր, ով 2003 թվականի սեպտեմբերին այցելեց Հնդկաստան։ Նրա երկարատև ներդրումը մեր երկկողմ կապերի մեջ մենք երկար ժամանակ կհիշենք»[23]։
    • Մադի Պրադեշի գլխավոր շտաբի պետ Շիվրեք Սինգհ Չուհանը գրել է՝ «Լսելով Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահվան մասին, մեծ ցավ եմ ապրել։ Իր պաշտոնավարման ընթացքում հնդկա-իսրայելական հարաբերությունները դրական էին»[24]։
  •   Իտալիա – Արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և Իսրայելի ժողովրդին` Արիել Շարոնի մահվան կապակցությամբ։ Նա նաև ասել է. «Նա իր կյանքը նվիրեց Իսրայել պետության անվտանգությանը։ Ես հավատում եմ Իսրայելի գոյությանն ու անվտանգությանը որպես ժողովրդավարական հրեական պետություն պաշտպանելու լավագույն գործիք»[25]։
  •   Մեքսիկա – Արտաքին գործերի քարտուղարությունը (ՍԵՀ) ցավակցություն հայտնեց Շոնոնի մահվան կապակցությամբ և իր «անկեղծ ցավակցությունն» առաջարկեց իսրայելցի ժողովրդին։ Քարտուղարութոյունը ճանաչեց Շարոնի երկար քաղաքական կարիերան[26]։
  •   Ռուսաստան – Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «բարձր է գնահատել Արիել Շարոնի անձնական որակները և նրա գործունեությունը Իսրայելի շահերը պաշտպանելու համար` նշելով, որ նա մեծ հարգանք է դրսևորում հայրենակիցների շրջանում և նա ունի բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում[27]։
  •   Սինգապուր – Վարչապետ Լի Սիեն Լոուն Facebook-ի միջոցով ցավակցություն է հայտնել Իսրայելի ժողովրդին։ Նա գրել է, որ Շարոնն իր կյանքը նվիրել է Իսրայելի և նրա ժողովրդի անվտանգությանը և բարեկեցությանը, և որ նա խիզախություն ու ճարպկություն էր դրսևորել[28]։
  •   Շվեդիա – Արտաքին գործերի քարտուղար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Շարոնը «Իսրայելի մեծ առաջնորդն էր, փայլուն ռազմական հրամանատարը, ինչպես նաև իմաստուն պետական գործիչ, որը տեսնում էր խաղաղության անհրաժեշտությունը»[29]։
  •   Թուրքիա – Թուրքական կառավարող կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը Twitter-ում գրել է. «Նույնիսկ Շարոնի մահվան տառապանքը տևեց ութ տարի»։ Նա նաև անդրադառնալով իսլամական Հադիսին, գրել է՝ «Եթե դուք ապրում եք, դուք կմեռնեք նույն կերպով»[30]։
  •   Միացյալ Թագավորություն – Վարչապետ Դևիդ Քեմերոնը Շարոնին համարում է որպես «Իսրայելի պատմության ամենակարևոր գործիչներից մեկը ... Որպես վարչապետ, նա քաջ ու վիճահարույց որոշումներ կայացրեց խաղաղության հասնելու համար, նախքան նրա այսքան ողբերգական շարքից դուրս գալը»[31]։
  •   ԱՄՆ – Նախկին նախագահ Բարաք Օբաման գրել է. «Ամերիկացիների անունից Միշելը և ես խորապես ցավակցություն ենք հայտնում Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի ընտանիքին եւ Իսրայելի ժողովրդին` առաջնորդի կորստյան համար, ով իր կյանքը նվիրեց Իսրայել Պետությանը։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգության և մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկու երկրների և մեր երկու ժողովուրդների միջև եղած հաստատուն բարեկամության համար։ Պետքարտուղար Ջոն Քերրին ասել է՝ «Արիել Շարոնի ճանապարհորդությունը Իսրայելի ճանապարհորդությունն էր։ Իսրայելի երազանքը նրա կյանքի իմաստն էր, և նա վտանգի դրաց այն՝ երազանք իրականացնելու համար»[32]։
    • Նախկին նախագահ Ջորջ Բուշը գրել էր, որ «ինձ համար մեծ բան էր նման քաջ մարդու հետ ծանոթությունը, ում կարող եմ ընկեր կոչել։ Նա դարեր շարունակ եղել է զիմվոր և եղել էր Սուրբի Հողի անվտանգության և Մերձավոր Արևելքի բարեկարգման գործում իր գործընկերը»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Scientists say comatose former Israeli leader Ariel Sharon shows 'robust' brain activity». Fox News Channel. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Israel mourns Sharon's passing; Netanyahu: He was a 'brave warrior'». Ha'aretz. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  3. «Former Israeli prime minister Ariel Sharon dead at 85». Reuters. 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  4. «Middle East | Sharon's stroke blood 'drained'». BBC News. 2006 թ․ հունվարի 13. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  5. «Sharon leaves intensive care unit». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  6. «Former Israeli prime minister Ariel Sharon dead at 85». Reuters. 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  7. «Obama: U.S. joins Israeli people in honoring Sharon's commitment to his country». Ha'aretz. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  8. «Former prime minister Ariel Sharon dies at 85». The Jerusalem Post. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  9. «Israel's Ariel Sharon dies at 85». Al Jazeera. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  10. «Thousands pay last respects to Ariel Sharon». Al Jazeera. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  11. «Palestinian history buried with Ariel Sharon». Toronto Star. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  12. «Ariel Sharon: 1928-2014». Tablet Magazine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. «A day after his burial, Sharon's grave is a pilgrimage site». Ynetnews. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. «Former Israeli PM Ariel Sharon dies after eight-year coma». The Guardian. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  15. Yolande Knell (2014 թ․ հունվարի 11). «Israel's ex-PM Ariel Sharon dies, aged 85». BBC. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «World Leaders React to the Death of Ariel Sharon». ABC News. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  17. «Hamas: We feel 'extreme happiness' at Sharon death». ITV News. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  18. «Friends and enemies weigh in on legacy of Ariel Sharon, dead at 85». CTV News. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  19. 19,0 19,1 «Les Occidentaux rendent hommage à Sharon, un "criminel" pour les Palestiniens» [Westerners pay tributes to Sharon, a "criminal" to the Palestinians]. Le Nouvel Observateur.
  20. «Líderes del mundo se pronunciaron ante muerte del israelí Ariel Sharon». El Pais. Colombia. 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին.
  21. "Fijian PM pays tribute to former Israel Prime Minister" Արխիվացված 2014-02-01 Wayback Machine, Islands Business, 16 January 2014
  22. The world reacts to Ariel Sharon's death 12 January 2014
  23. Manmohan Singh condoles former Israeli PM Ariel Sharon's death, recalls his 'bold steps' for peace 12 January 2014
  24. «Shivraj Tweet». Inagist.com. 1982 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  25. «Israel: Minister Bonino's condolences on the death of Ariel Sharon». Ministry of Foreign Affairs of Italy. 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  26. «México lamenta muerte de Ariel Sharon» [Mexico mourns the death of Ariel Sharon]. Televisa (Spanish). 2014 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Death of Ariel Sharon: the world reacts 11 January 2014
  28. «PM Lee sends condolences on Sharon's death». Channel NewsAsia. 2005 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  29. Bildt kommenterar Sharon-tweet, Expressen, 12 January 2014.
  30. «No condolences from Turkey for Sharon's death». Today's Zaman. 2014 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  31. «David Cameron pays tribute to 'significant' Ariel Sharon». BBC News. BBC. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  32. http://www.politico.com/story/2014/01/barack-obama-statement-on-ariel-sharon-death-102058.html#ixzz2q8s3o2Z7