Իսահակ Հերցոգ

իսրայելցի քաղաքական գործիչ

Իսահակ «Բուժի» Հերցոգ (եբրայերեն՝ יצחק הרצוג‎) (սեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[1][2], Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ, Իսրայել[1]), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով։ Զբաղեցրել է «Ավոդա» կուսակցության նախագահի, Կնեսետում ընդդիմության առաջնորդի, սոցիալական ապահովության նախարարի պաշտոնները։ 2021 թվականի հունիսի 2-ին ընտրվել է Իսրայելի նախագահ և պաշտոնը կստանձնի հուլիսի 9-ին[3]։

Իսահակ Հերցոգ
եբրայերեն՝ יצחק הרצוג
Դրոշ
Դրոշ
Իսրայելի նախագահ
 հուլիսի 7, 2021
Նախորդող Ռըուվեն Ռիվլին
Դրոշ
Դրոշ
(30-րդ) Իսրայելի Սոցիալական ապահովության և բարեկեցության նախարար
մարտի 21, 2007 - հունվարի 17, 2011
Նախորդող Էհուդ Օլմերտ
Հաջորդող Մոշե Կախլոն
Դրոշ
Դրոշ
Իսրայելի Շինարարության նախարար
2005 - 2005
Նախորդող Ցիպի Լիվնի
Հաջորդող Զեև Բոյմ
Դրոշ
Դրոշ
Իսրայելի Զբոսաշրջության նախարար
2006 - 2007
Նախորդող Ավրահամ Հիրշզոն
Հաջորդող Իցխակ Ահարոնովիչ
 
Կուսակցություն՝ Ավոդա
Կրթություն՝ Թել Ավիվի համալսարան, Կոռնելի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Ramaz School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և փաստաբան
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1960(1960-09-22)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ, Իսրայել[1]
Քաղաքացիություն  Իսրայել
Հայր Խայիմ Հերցոգ
Մայր Օրա Հերցոգ
Ամուսին Մայքլ Հերցոգ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մակարիոս III-ի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իսահակ Հերցոգը, որը նաև հայտնի է որպես «Բուժեր», ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 22-ին Թել Ավիվում՝ Խայիմ Հերցոգի ընտանիքում, որը երկու տարի զբաղեցրել Է Իսրայելի վեցերորդ նախագահի պաշտոնը 1983 թվականից մինչև 1993 թվականը, և Օրա Հերցոգը՝ խորհրդի հիմնադիրը՝ հրաշալի Իսրայելի համար[4][5]։ Նրա պապը՝ Իսահակ Այզիք Հերցոգը, 1922-1935 թվականներին եղել է Իռլանդիայի գլխավոր[4][5] և 1936 թվականից մինչև 1959 թվականը Իսրայելի գլխավոր աշքենազի ռաբբին։ Նա Աբբա Էվենի զարմիկն է։

Իսահակ Հերցոգը սովորել է իրավագիտություն Թել Ավիվի համալսարանում և Նյու Յորքի Կոռնելի համալսարանում։ Ծառայել է Իսրայելի ռազմական հետախուզության ծառայության «8200 ստորաբաժանում»-ում։ Եղել է պահեստազորի մայոր։

1999-2001 թվականներին Հերցոգն աշխատել է վարչապետ Էհուդ Բարաքին կից կառավարության քարտուղար։ 2000-2003 թվականներին եղել է թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության նախագահ։ 2003 թվականին ընտրվել է Քնեսեթում։ 2005 թվականին նշանակվել է իր առաջին նախարարական պաշտոնում։

2011 թվականի հունվարի 17-ին ներկայացրել է սոցիալական ապահովության հրաժարականի դիմում՝ նախարարի պաշտոնից։ 2013 թվականի նոյեմբերի 22-ին կայացած ներկուսակցական ընտրություններից հետո զբաղեցրել է «Ավոդա» կուսակցության նախագահի և Քնեսեթում ընդդիմության առաջնորդի պաշտոնը՝ առաջ անցնելով Շելի Յախիմովիչից։

2015 թվականի սեպտեմբերին Հերցոգը երկրի ղեկավարությանը կոչ է արել թույլ տալ սիրիացի փախստականներին մուտքը Իսրայել[6]։

2018 թվականի օգոստոսի 1-ին Հերցոգն ընտրվել է հրեական «Սոխնուտ» գործակալության ղեկավար[7]։

2021 թվականի հունիսի 2-ին Հերցոգը ընտրվել է Իսրայելի Պետության տասնմեկերորդ նախագահ։

Անձնական կյանք խմբագրել

Իսահակ Հերցոգը ամուսնացած է իրավաբան Միխալի հետ․ զույգը ունի երեք որդի։ Նա ապրում է Թել Ավիվի Ցախալա շրջանում գտնվող իր մանկության տանը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ יצחק הרצוגKnesset.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Issac Herzog elected 11th President of Israel in wide margin». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  4. 4,0 4,1 Druckman, Yaron (2015 թ․ մարտի 17). «The Herzogs: Three generations of Israeli leadership». Ynetnews. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 Ferber, Alona (2015 թ․ մարտի 9). «The Herzog family tree: Israel's answer to the Kennedys». Haaretz. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  6. «Герцог призвал Израиль принять на своей территории сирийских беженцев " Израиль 24 | Информационно-аналитический портал». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  7. «‏סופי: הרצוג יכהן כיו"ר הסוכנות» (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Is this security?». Haaretz. 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.