Արթուր Նիկոլայի Չիլինգարով (ռուս.՝ Артур Николаевич Чилингаров, սեպտեմբերի 25, 1939(1939-09-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։

Արթուր Չիլինգարով
Артур Чилингаров
Artur Chilingarov 2015.jpg
Ծնվել էսեպտեմբերի 25, 1939(1939-09-25) (83 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Մոսկվա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, գրող, աշխարհագրագետ, վիճակագրագետ, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ
Պաշտոն(ներ)Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ
ԱնդամակցությունԴաշնային Խորհուրդ, 7th State Duma of the Russian Federation?, 5th State Duma of the Russian Federation?, 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation?, 1st State Duma of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation?
Ալմա մատերԱդմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա (1963)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Երեխա(ներ)Q107309433?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Artur Chilingarov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թվականներին աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թվականներին վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թվականներին եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թվականներին՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թվականներին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում[1][2]։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։

Պատկեր:Прижизненный бюст Герою Советского Союза и Герою России Артуру Чилингарову.JPG
Արթուր Չիլինգարովի կիսանդրին` տեղադրված նրա կենդանության օրոք, Սանկտ Պետերբուրգի հաղթանակների Մոսկովյան զբոսայգի

ԱնդամակցությունԽմբագրել

  • Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի (1994) և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
  • ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (29.05.2008)
  • Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991)
  • ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի անդամ
  • Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
  • Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ
  • ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1993 թվականից), փոխնախագահ (1994 թվականից)

Գիտական գործունեությունԽմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը[3]։

ՊարգևներԽմբագրել

 
«Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան, հուլիսի 31, 2014
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2015)[4]
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան (2014)
  • ՌԴ Հերոսի կոչում, 2008
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, 2008
  • Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի շքանշան (12.06.2007)
  • «Ծովային վաստակի համար» շքանշան (27.01.2003)
  • ԽՍՀՄ հերոս, 1986
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (04.1981)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1981)
  • «Պատվո նշան» շքանշան (04.1976)

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը՝ Տատյանա Չիլիգարովա
  • Որդին՝ Նիկոլայ Չիլինգարով
  • Դուստրը՝ Քսենյա Չիլինգարովա

ԳրականությունԽմբագրել

  • Сорокажердьев В. В. Они служили в Заполярье: Герои Советского Союза, Герои России 1949-2008. - Мурманск: Типография «Бенефис-О», 2009. - С. 144-145. - 160 с. - 1000 экз. - ISBN 978-5-9900752-3-8.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Արթուր Չիլինգարով(չաշխատող հղում)
  3. ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ, Արթուր Չիլինգարով
  4. «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06 

Արտաքին հղումներԽմբագրել

  Արթուր Չիլինգարով «Երկրի հերոսներ» կայքում