Արթուր Հովհաննիսյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Արթուր Աղասու Հովհաննիսյան (հուլիսի 8, 1984(1984-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Արթուր Հովհաննիսյան
Ի ծնեԱրթուր Աղասու Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 8, 1984(1984-07-08) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՊաշտոնՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Arthur Hovhannisyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արթուր Հովհաննիսյանի աշխատանքները գտնվում են Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործությունները բազմաժանր են։ Գերակշռում են ֆիգուրատիվ կոմպոզիցիաները, դիմանկարները և բնանկարները։ Թեմաների ընտրության հարցում նույնպես հեղինակը չունի սահմանափակումներ։ Հանդիպում են ինչպես ազգային թեմաներով («Բերդ պար», «Գարնան պար», «Վարդավառ» և այլն), այնպես էլ ժամանակակից, առօրեական, հասարակ մարդու՝ արհեստավորների, վաճառականների, ինչպես նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների բազմաբնույթ կերպարներ («Ծաղկավաճառ», «Սրճարան», «Մսագործ», «Զարթոնք», «Ամուսնություն», «Բերքահավաք», «Երգչախումբ», «Պատարագ», «Պարկապզուկ նվագողը», «Շուկայում», «Ֆլեյտահարուհի», «Համերգ», «Ես և նա», «Սիրահարները», «Ձուկ», «Աքլոր», «Վենետիկյան տպավորություններ», «Լեռների ծաղիկները» և այլն), որտեղ բացահայտվում են տվյալ հերոսների հոգեբանական նկարագրերը, ապրումները։ Հաճախ հանդիպում են նաև աստվածաշնչյան թեմայով պատկերներ («Խորհրդավոր ընթրիք», «Քրիստոս և Պետրոս», «Պիղատոս» և այլն)։

Ստեղծագործական գործունեությունից բացի, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։

Կան Արթուր Հովհաննիսյանի արվեստը ներկայացնող մի շարք ֆիլմեր, հաղորդաշարեր («Ներշնչանք» (հեղինակ՝ Ն. Մուրադյան), «Արարման խորհուրդը»[1] (հեղինակ՝ Վ. Ղուկասյան), «Սիրելով նկարչությունը»[2] (հեղինակ՝ Լ. Գրիգորյան), «Կտավ» (հեղինակ՝ Ս. Խաչատրյան), “Армения. Граждане независимости” (հեղինակ՝ Ա. Օսիպյանց), և այլն)։

Ցուցահանդեսներ խմբագրել

2001 թվականից մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից է, այդ թվում՝

  • 2003 Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միություն, Մրցանակ՝ «Լավագույն գեղանկարչական աշխատանքներ».
  • 2003 Հանրապետական երիտասարդական ցուցահանդես «Հայ-Արտ» մշակութային կենտրոն, Մրցանակ՝ «Ոսկե ներկապնակ», Երևան
  • 2004 Հանրապետական երիտասարդական ցուցահանդես «Հայաստանն իմ հայրենիքն է» Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2004 Ցուցահանդես «Հազարամյակի զարգացման նպատակներ» ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Երևան
  • 2005 «Մշակույթի միջազգային փառատոն» ցուցահանդես, Բաթումիի ազգային պատկերասրահ, Թբիլիսի
  • 2005 "International visual art convention / expo 2005", Թբիլիսի
  • 2005 Ցուցահանդես նվիրված Մարտիրոս Սարյանի 125-ամյակին. «Ակադեմիա պատկերասրահ» ցուցասրահ. Երևան
  • 2005 Ցուցահանդես նվիրված «Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակին» Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2006 Երիտասարդական ցուցահանդես Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), Երևան
  • 2007 Միջազգային ցուցահանդես «Սալոն 2007» Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա, ՌԴ
  • 2007 «ԱՊՀ երկրների մշակույթի և գիտության գործիչների երկրորդ միջազգային ֆորում» Ցուցահանդես «Ազգերի արվեստը» Խաղաղության և համերաշխության պալատ, Աստանա, Ղազախստան
  • 2008 Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, Երևան
  • 2008 Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան
  • 2009 Ցուցահանդես “Love Magic”, Inter Art Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2009 Վենետիկի 53-րդ միջազգային բիենալե, Վենետիկ, Իտալիա
  • 2009 «Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղեր»-ի մասնակից, ցուցահանդեսներ՝ Բեյրութում Յունեսկոյի պալատի ցուցասրահում և Ռաֆիկ Հարիրիի անվան համալսարանի ցուցասրահում, Բեյրութ, Լիբանան
  • 2009 Ցուցահանդես“Art of Imagination” West Hills Castel, InterArt gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2009 Ցուցահանդես “Double Vision” Selected works of the Inter Art Gallery artists, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2009 “Summer Festival on Long Island” Provided by InterArt gallery, Ջեֆերսոն նավահանգիստ, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 Ցուցահանդես “Contemporary Armenian Art”, Fez Art Café, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 “Beauty in Bloom” Butterfly Fine Arts, Red Bank, NJ, USA
  • 2010 Ցուցահանդես “Contemporary Armenian Art”, Inter Art Gallery, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2010 Կերպարվեստի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի 2001-2010 թթ. դափնեկիրների ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2011 Հանրապետական երիտասարդական ցուցահանդես. ՀՀ նկարիչների միություն, Երևան
  • 2011 Հանրապետական ցուցահանդես նվիրված մայրության և գեղեցկության տոնին, Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2011 Ցուցահանդես նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին. Երևանի պատմության թանգարան, Երևան
  • 2011 Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2011 Ցուցահանդես “Ode To Art” պատկերասրահում, Սինգապուր
  • 2011«ԱՊՀ երկրների մշակույթի և գիտության գործիչների վեցերորդ միջազգային ֆորումի» շրջանակներում՝ միջազգային երիտասարդական ցուցահանդես «Կիևը ԱՊՀ երկրների երիտասարդ գեղանկարիչների աչքերով», Ուկրաինա, Կիև
  • 2012 Ցուցահանդես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի մասնակցությամբ, Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2012 Ցուցահանդես նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն. Երևան
  • 2012 Ցուցահանդես “Simphony of Colors” Բեյրութ, Լիբանան
  • 2012 Ցուցահանդես «Նոր սերունդ. Նոր հեռանկարներ». «Արամե» պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2012 Արտ-էքսպո՝ “Contemporary Istanbul”, Ստամբուլ
  • 2013 Երիտասարդական ցուցահանդես “Искусство обьединяющее континент”, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2013 Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի դասախոսական կազմի մասնակցությամբ ցուցահանդես, Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ, Երևան
  • 2017 «Կամուրջներ՝ արվեստի լեզվով», Վրաստանի ազգային պատկերասրահ[3]

Մրցանակներ խմբագրել

Մի շարք դիպլոմների, շնորհակալագրերի, մրցանակների դափնեկիր է։

  • 2006 ՀՀ նախագահի պետական երիտասարդական մրցանակի դափնեկիր («Երգչախումբ», «Մսագործ», «Մանրավաճառ», «Գրիգոր Լուսավորիչ» ստեղծագործությունների համար)

Տպագրված նյութեր խմբագրել

  • "Art Caucasus 2005" catalogue, 2005, Printed in Georgia. ltd "Forma", 120 pages
  • "Салон ЦДХ 2007" каталог, 2007г., изд. ПранатПреПресс, Москва, 408 стр.
  • "Искусство нации. Молодость" каталог, 2007г., изд. ПранатПреПресс, Москва, 32 стр.
  • Ե.Մովսեսյան. «Արվեստն ինքը կյանք է», «Անդրադարձ» հունիս 8-14, 2007, Երևան, էջ 12
  • "VI emes Jeux de la Francophonie. Beyrouth 2009", catalogue, 2009, 95 pages
  • "53-rd International Art Exhibition. Making Worlds" La Biennale di Venezia. Catalogue, 2009, Printed by Grafiche SIZ s.p.a. Campagnola di Zevio (Verona) for di Marsilio Editoris.p.a. in Venice. Vol I- 312 pages, Vol II- 310 pages
  • «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա 65» կատալոգ, 2010 թ., «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 111 էջ
  • “Կերպարվեստի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի 2001-2010 թթ. Դափնեկիրների կատալոգ”, 2010 թ., «Տիգրան Մեծ» հրատ. Երևան, 80 էջ
  • З.Тер-Акопян. "Выставка в честь юбилея. В залах-работы преподавателей и студентов", "Голос Армении", 16 апреля, 2011, Ереван, стр. 7
  • «Մրցանակաբաշխություն»2011. Երիտասարդ կերպարվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես-մրցույթի կատալոգ”, կատալոգ, 2011 թ., «Սպիկա» հրատ., Երևան, 40 էջ
  • "Symphony of colors" Art Exhibition Catalogue, 2012, Beyrouth. 20 pages
  • "Arame gallery. Selected Artists" catalogue. 2012, “Tigran Mets” Publishing House., Yerevan, 32 pages.
  • "The Art of Arthur Hovhannisyan", "TourInfo" magazine, August 2012, AG Print, 74 pages
  • "Задача искусства" волновать сердца”, "Luxury" Magazine, октябрь, Ереван, 2012, 128 стр.
  • C.Lahoud. "The multiple faces of Armenian art", "The Daily Star” May 30, 2012, Lebanon, page 16
  • "Изобразительное искусство Армении". каталог, 2012г. Изд. Галарт. Москва. 152 стр.
  • "Contemporary Istanbul" catalogue 2012., Stanbul. 353 pages
  • B.Eski. “Ermenistan’dan modern sanat”. "AGOS". 2012, November 30. Stanbul, Page 14
  • «Հայաստանէն գեղարուեստ», «Ժամանակ», 2012, Նոյեմբեր 23, Ստամբուլ, Էջ Ա-Դ
  • "Искусство обьединяющее континент" каталог, 2013г. Изд. Design To Business. Москва, Алмааты. 216 стр.
  • М.Затикян։ "8 из 48" Голос Армении. 26 марта, 2013г. Ереван стр. 6

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արարման խորհուրդը. Արթուր Հովհաննիսյան
  2. «Սիրելով նկարչությունը»
  3. «Կամուրջներ՝ արվեստի լեզվով – ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ». www.yafa.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել