Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե

Նացիստական Գերմանիայի հետ Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե (գերմ.՝ Österreichisches Anschluss Referendum), միավորման հանրաքվե, որն անցկացվել է 1938 թվականի ապրիլի 12-ին[1]՝ Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ավստրիայում[2]։

Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե
Aquote1.png Դուք համաձա՞յն եք Գերմանական Ռայխի հետ Ավստրիայի վերամիավորմանը, որն ուժի մեջ է 1938 թվականի մարտի 13-ից և արդյո՞ք համաձայն եք քվեարկել մեր առաջնորդ Ադոլֆ Հիտլերի համար։ Aquote2.png
Stimmzettel-Anschluss.jpg
Ամսաթիվապրիլի 10, 1938
Արդյունքներ
Քվեներ %
Yes check.svg Այո 4 453 912 99,73%
X mark.svg Ոչ 11 929 0,27%
Այլ %
Վավեր քվեներ 4 465 841 99,87%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 5777 0,13%
Ընդհանուր քվեներ 4 471 618 100.00%

Դեռևս ռեֆերենդումից մեկ ամիս առաջ՝ մարտի 12-ին, գերմանական ծայրահեղական զորքերը գրավել էին Ավստրիան՝ այնտեղ հաստատելով իրենց վարչակարգը և քաղաքական նման պայմաններում հանրաքվեի անցկացումը կրում էր ձևական բնույթ։

Հանրաքվեի արդյունքները հայտարարվել են հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին։ Արդյունքում՝ հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99.73%) քվեարկում են Գերմանիային միանալու օգտին[3][4]։

ՆախապատմությունԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հաբսբուրգների կողմից կառավարվող Ավստրո-Հունգարական հսկայածավալ կայսրությունը հիմնահատակ կործանվում է։ Որպես վերջինիս իրավահաջորդ գլխավոր պետություն սկսում է հանդես գալ Ավստրիայի Հանրապետությունը, որը նպատակ ուներ վերականգնել իր նախնինների փառքը՝ միավորելով գերմանական բոլոր պետություններին։

Հաջորդիվ ընդունվում է Ավստրիայի Հանրապետության նոր ժամանակավոր սահմանադրությունը, որը Ավստրիան հայտարարում է նորաստեղծ Վայմարյան Հանրապետության մի մաս։ Ավելի ուշ՝ 1921 թվականին, Տիրոլում և Զալցբուրգում անցկացվում են Գերմանիայի հետ միավորվելու հանրաքվեներ, որտեղ համապատասխանաբար 98,77 %[5] և 99,11 %[6] հարաբերակցությամբ հաղթում են վերամիավորման կողմնակիցները։

Սակայն ի հակադրություն սրա 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Իտալիան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան Սեն Ժերմենում ստորագրեցին հաշտության պայմանագիր, որը վերջնականապես կազմալուծեց Ավստրո-Հունգարիան և արգելեց Ավստրիայի միացումը Գերմանիային։ Այն սահմանափակում էր Ավստրիայի զինված ուժերը և պարտավորեցնում նրան վճարել մեծաթիվ ռեպարացիաներ։

ՔարոզարշավԽմբագրել

Սեն Ժերմենի պայմանագիրը մեծ դժգոհություններ առաջացրեց Ավստրիայում։ Գերմանիայի հետ միավորման կողմնակիցները Վիեննայում, Լինցում, Զալցբուրգում և այլ քաղաքներում դուրս եկան բողոքի ցույցերի՝ ընդդիմադիր պաստառները վեր պարզած[7]։

Քարոզարշավի մասնակիցները Ավստրիայի փողոցներում վանկարգում էին «ո՛չ, ընդդիմություն հանրաքվեին»։ Հանրաքվեն հավանություն էր ստացել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և վերջինիս առաջնորդի՝ Կառլ Ռենների կողմից, իսկ Ավստրիական կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր անմիջական աջակցությունն էր առաջարկել նացիոնալ սոցիալիզմի գաղափարախոսության հեղինակ Ադոլֆ Հիտլերին[8]։

ԱրդյունքներԽմբագրել

99.73% 0.27% 0.13%
Այո Ոչ Անվավեր

Նացիստական Գերմանիայի հետ Ավստրիայի Անշլյուսի հանրաքվեի քվեաթերթիկների վրա գրված էր հետևյալ հարցը[9]

  Դուք համաձա՞յն եք Գերմանական Ռայխի հետ Ավստրիայի վերամիավորմանը, որն ուժի մեջ է 1938 թվականի մարտի 13-ից և արդյո՞ք համաձայն եք քվեարկել մեր առաջնորդ Ադոլֆ Հիտլերի համար  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nohlen. D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p176 978-3-8329-5609-7
  2. Nohlen & Stöver, p762
  3. Austria, 10 April 1938: Anschluss with Germany, Reichstag list Direct Democracy (գերմ.)
  4. The propagandistic preparation for the referendum Archived 2007-04-04 at the Wayback Machine. Documentation Centre of Austrian Resistance (գերմ.)
  5. 24. April 1921: Anschluss with Germany Direct Democracy (գերմ.)
  6. 29. Mai 1921: Anschluss with Germany Direct Democracy (գերմ.)
  7. Wilhelm J. Wagner: Der große Bildatlas zur Geschichte Österreichs. Kremayr & Scheriau, 1995, (chapter „Heim ins Reich“).
  8. Bukey Evan Burr (2000)։ Hitler's Austria : popular sentiment in the Nazi era, 1938-1945։ Chapel Hill, N.C.: University of North Carolina Press։ էջ 36։ ISBN 0807853631 
  9. «Germans from England - "Ja" on a Special Trip Out to Sea»։ Life։ 1938-05-02։ էջ 21։ Վերցված է November 28, 2011