Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
խմբ. 

Ներածություն

Ավստրիա, պաշտոնապես՝ Ավստրիական Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Սահմանակից է հյուսիսիում Գերմանիային ու Չեխիայի, արևելքում՝ Հունգարիային, հարավում՝ Սլովենիային և Իտալիային, արևմուտքում՝ Շվեյցարիային և Լիխտենշտեյնին։ Տարածքը կազմում է 83,8 հազար քառակուսի կիլոմետր, բնանչությունը՝ 8,224,038 մարդ։ Մայրաքաղաքը՝ Վիեննա։ վարչականորեն բաժանվում Է 9 նահանգների (հողերի)։ Ավստրիան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի հարուստ երկրներից մեկն է։ Ազգաբնակչության կենսամակարդակի ցուցանիշով 2014 թվականի տվյալներով 21-րդն է։ 1955 թվականից Ավստրիան ՄԱԿ-ի անդամ է, իսկ 1995 թվականից անդամակցում է նաև Եվրամիությանը։ Բնությունը Ավստրիայի տարածքի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արևմուտքում հասնում են 3300-3500 մ և ավելի, արևելքում՝ 2400 մ բարձրության։ Հարավում և հյուսիսում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվածությամբ։ Արևելյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արևելքի նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլսւգենֆուրտի են)։ Արևելքում է Շտիրիաբուրգենլանդյան շարունակություն

խմբ. 

Ընտրյալ հոդված

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը: Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում: Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։ Առաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին: Պատմության ընթացքում տաճարի հյուսիսային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե շարունակություն...

խմբ. 

Ընտրյալ վայր

Զալցբուրգ, քաղաք Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում, Զալցբուրգ երկրամասում։ Այն Զալցբուրգի նահանգակենտրոնն է։ Իր մեծությամբ Զալցբուրգը չորրորդն է Վիեննայից, Գրացից և Լինցից հետո։ Զալցբուրգը ընդգրկված է Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։ Զալցբուրգի հիմնադիրն է Սուրբ Ռուպերտը։ Քաղաքում որոշակի գործունեություն են ծավալել Պարացելսը, Հերբերտ ֆոն Կարայանը, Ստեֆան Ցվայգը, Գեորգ Թրակլը։ Զալցբուրգում է ծնվել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Անվանումը կազմված է գերմաներեն Salz՝ «աղ» և Burg՝ «քաղաք» բառերից․ 11-12-րդ դարերում քաղաքի շրջանում շահագործում էին աղահանքեր։ Հնում Զալցբուրգի տարածքում գոյություն է ունեցել հռոմեական Յուվավում գաղութը։

խմբ. 

Ընտրյալ անձ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։ Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։ Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն: Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա գտնում էր կլավիսինի բարեհնչյուն ինտերվալներ։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժ էր։ Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։ 1762 թվականին Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլանդիա, Շվեյցարիա։

խմբ. 

Ընտրյալ պատկեր

Հունական դիցաբանության աստվածությունների արձանները Վիեննայում
Հունական դիցաբանության աստվածությունների արձանները Վիեննայում
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային ստեղծելով Ավստրիային նվիրված թեմատիկ հոդվածներ, ինչպես նաև բարելավելով արդեն առկաները։ Հրատապ բարելավման կարիք ունեն հետևյալ հոդվածները՝ Ավստրիա, Վիեննա, Ավստրիայի պատմություն, Ավստրիայի մշակույթ, Զալցբուրգ, Ավստրիական կայսրություն, Ավստրիական ճարտարապետություն

խմբ. 

Քույր պորտալներ