Ավստրիայի զինված ուժեր (գերմ.՝ Österreichisches Bundesheer),  Ավստրիայի Հանրապետության բանակը, որը նախատեսված է ազատության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար։ Կազմված է զամաքային զորքերից և ռազմաօդային ուժերից։ Բանակի զորակոչի ժամկետը վեց ամիս է։

Ավստրիայի զինված ուժեր
Տեսակզինված ուժեր
Երկիր Ավստրիա
Հիմնադրված է1920 և 1955
ԿառուցվածքԱվստրիայի ցամաքային զորքեր, Austrian Air Force?, Jagdkommando?, International Missions?, աշխարհազոր, Gardemusik Wien?, Q121367248?, Q121367247?, Combat-net radio? և Q121549188?
Գլխավոր շտաբRossauer Barracks, Ալզերգրունդ, Վիեննա, Ավստրիա
Կայքbundesheer.at(գերմ.)(անգլ.)
 Military of Austria Վիքիպահեստում
Ավստրիական դեսանտնիկները Steyr AUG զենքով ուսումնական պարապմունքի ժամանակ
Լեոպարդ-2 տանկ, որը հանդիսանում է ավստրիական զինված ուժերի հիմնական տանկի տեսակը
Eurofighter Typhoon-ը թռիչքի ժամանակ

Ավստրիայի զինված ուժերի պատմություն խմբագրել

Ավստրիական բանակը մասնակցել է Նոր ժամանակներում Եվրոպայի գրեթե բոլոր պատերազմներին։ 1918 և 1921 թվականներին ավստրիական կիսականոնավոր զորքը անվանում են «Volkswehr»: Այն պայքարում էր հարավսլավական բանակային միավորումների դեմ, որոնք զբաղեցրել էին Կարինթիան։

Առաջին Ավստրիական Հանրապետության դաշնային զորքեր խմբագրել

Դաշնային զորքերը կազմված են եղել 6 բրիգադից, 2-3 հետևակից և 1 հրետանայային գնդից։

  • 1-ին (Բուրգենլանդյան) բրիգադա (Վիեննա)
    • 1-ին (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Վիեննա)
    • 2-րդ (Վիեննական) հետևակային գունդ (Վիեննա)
    • 13-րդ (Բուրգենլանդա-Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Այզենշթադ)
    • 1-ին (Ներքին ավստրիական) հրետանային գունդ (Վիեննա)
  • 2-րդ (Վիեննական) бригада (Վիեննա)
    • 3-րդ (Վիեննական) հետևակային գունդ (Վիեննա)
    • 4-րդ (Վիեննական) հետևակային գունդ (Վիեննա)
    • 15-րդ (Վիեննական) հետևակային գունդ (Վիեննա)
    • 2-րդ (Վիեննական) հրետանային գունդ
  • 3-րդ (Ներքին ավստրիական) բրիգադա (Սանկտ-Պյոլտեն)
    • 5-րդ (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Սանկտ-Պյոլտեն)
    • 6-րդ (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Կրեմս)
    • 3-րդ (Ներքին ավստրիական) հրետանային գունդ (Վիեննա)
  • 4-րդ (Ներքին ավստրիական) բրիգադա (Լինց)
    • 8-րդ (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Վելս)
    • 14-րդ (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Լինց)
    • 4-րդ (Ներքին ավստրիական) հետևակային գունդ (Լինց)
  • 5-րդ (Շտիրյան) բրիգադա (Գրաց)
    • 9-րդ (Շտիրյան) ալպյան եգերական գունդ (Գրաց)
    • 10-րդ (Շտիրյան) ալպյան եգերական գունդ (Գրաց)
    • 11-րդ (Շտիրյան) հետևակային (Լեոբեն)
    • 5-րդ (Շտիրյան) հրետանային գունդ (Գրաց)
  • 6-րդ (Կարինտինա-Զալցբուրգա-Տիրոլա-Ֆորալբերսկյան) բրիգադա (Ինսբուրք)
    • Տիրոլյան եգերական գունդ (Ինսբուրք)
    • Տիրոլյան զեմսկյան պահնորդական գունդ (Քուֆշտայն)
    • 4-րդ (Ֆորալբերսկյան) եգերական մարտկոց (Բրեգենց)
    • 6-րդ (Տիրոլա-Ֆորալբերսկյան) հրետանային գունդ (Ինսբուրք)

Գերմանիայի զինված ուժերի կազմում (1938 - 1955) խմբագրել

Անշլյուսից հետո 1938 թվականի մարտին բոլոր վեց ավստրիական դիվիզիոնները ընդգրկվեցին Վերմախտի կազմում (44-րդ և 45-րդ հետևակային, 4-րդ թեթև, 2-րդ և 3-րդ լեռնահրաձգային դիվիզիաներ)[1] և անցան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակային ամբողջ թատերաբեմը որպես գերմանական սովորական ռազմական միավորումներ՝ մեծ ավանդ ունենալով գերմանական լեռնահրաձգային զորքերում։

Երկրորդ ազվտրիական հանրապետության դաշնային զորքեր խմբագրել

1955 թվականին Ավտրիան հայտարարում է Մշտական Չեզոքություն և այն ամրագրում սահմանադրության մեջ։ Այդ ժամանակվանից ավստրիական զինված ուժերի գլխավոր նպատակը հանդիսանում է Ավստրիայի չեզոքության պահպանումը։ 1956 թվականին ստեղծվում է ութ բրիգադ՝

  • 1-ին բրիգադա (Այզենշտադ)
  • 2-րդ բրիգադա (Վիեննա)
  • 3-րդ բրիգադա (Կրեմս)
  • 4-րդ բրիգադա (Հրեշինգ)
  • 5-րդ լեռնային բրիգադա (Գրաց)
  • 6-րդ լեռնային բրիգադա (Ինսբուրք)
  • 7-րդ լեռնային բրիգադա (Կլագենֆրուտ)
  • 8-րդ լեռնային բրիգադա (Զալցբուրգ)

Ժամանակակից ավստրիական զորքերը իրենց պատմության մեջ մի քանի անգամ բերվել են բարձր մարտական պատրաստվածության, որը կապված է եղել հարևան երկրներում տեղի ունեցող պատերազմների հետ (Հունգարիա (1956թ.), Չեխոսլովակիա (1968թ.), Հարավսլավիա (1991)), սակայն ոչ մի անգամ չի մասնակցել ռազմական բախումների։ 1975 թվականին ավստրիական բանակում առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո ստեղծվեցին դիվիզիոնային մակարդակի մի քանի դտորաբաժանումներ՝ 1-ին մոտոհրաձգային դիվիզիա 3-րդ, 4-րդ և 9-րդ մոտոհրաձգային բրիգադների կազմում, կապի մարտկոցներ, և զենիթային դիվիզիոնизия[2]: Ավստրիական բանակի առավելագույն մեծությունը գրանցվել է 1987 թվականին։ Այդ ժամանակ բանակի կազմում կային 14 շտաբային միավորումներ, 7 բրիգադ, 34 գունդ, 158 բատալիոն, 943 փոքր ստորաբաժանումներ։

Սառը պատերազմի ավարտից հետո ավստրիական զինված ուժերը օգնում են սահմանապահ ոստիկանությանը կանգնեցնել և կարգավորել անօրինական փախստականների հոսքը դեպի Ավստրիա։ Բալկանյան պատերազմը հանգեցրեց ավստրիական զինված ուժերի կազմակերպպվածության մակարդակի աճի։

1960 թվականից Ավստրիայի զինված ուժերը մասնակցում են ՄԱԿ-ի առաքելություններին, իսկ 1995 թվականից մասնակցում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին Կոսովոյում։

2013 թվականի հունվարին Ավստրիայում կազմակերպվեց պլեբիցիստ կապված պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից պայմանագրային պրոֆեսիոնալ բանակի անցնելու հետ։ Քվեարկողների 60 %-ը քվեարկեց գործող օրենսդրության պահպանման օգտին, այն է՝ թողնել պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունը[3]։

Ներկա պահին Ավստրիան ունի փոքր թվաքանակով, սակայն լավ զինված ու ռազմական գործում մասնագիտացված բանակ։

Զինված ուժերի կազմ խմբագրել

Ավստրիայի զինված ուժերի թվաքանակը մոտավորապես 53.000 է, այդ թվում՝ 12.000 պարտադիր ժամկետային զինվորական զինծառայողներ։ Մոբիլիզացիոն ռեսուրսները մոտ 1.550.000: Ռազմական բյուջեն կազմում է 3.209.000.000 ԱՄՆ դոլար։

Ցամաքային զորքեր խմբագրել

Ավստրիայի ցամաքային զորքերի թվաքանակը կազմում է 21.700 զինծառայող։

2013 թվականի սկզբին ցամաքային զորքերի կազմում գտնվող 1147 զրահամեքենաների մեծ մասը դուրս գրվեց՝ հասցնելով այդ թիվը 389-ի։ Ժամանակի ընթացքում «Լեոպարդ» տանկերը նույնպես դուրս կգրվեն և կվաճառվեն[4].

Ռազմաօդային ուժեր խմբագրել

Զինվորական տարբերանշաններ խմբագրել

Գեներալներ և սպաներ խմբագրել

Դաս[5] Գեներալներ Բարձրագույն սպայական կազմ Սպաներ
Դաշտային համազգեստի համար                      
Ավստրիական անվանումներ General Generalleutnant Generalmajor Brigadier Oberst Oberstleutnant Major Hauptmann Oberleutnant Leutnant Fähnrich
Հայկական
համարժեքը
Գեներալ-գնդապետ Գեներալ-լեյտենանտ Գեներալ-մայոր չկա ՀՀ ԶՈՒ գնդապետ Փոխգնդապետ Մայոր Կապիտան Ավագ լեյտենանտ Լեյտենանտ Ենթասպա

Սերժանտներ և զինվորներ խմբագրել

Դաս Ավագներ Սերժանտներ Զինվորներ
Դաշտային համազգեստի համար                    
Ավստրիական անվանումներ Vizeleutnant Offiziersstellvertreter Oberstabswachtmeister Stabswachtmeister Oberwachtmeister Wachtmeister Zugsführer Korporal Gefreiter Rekrut
Հայկական
համարժեքը
չկա չկա չկա Ավագ Ավագ սերժանտ Սերժանտ չկա Կրտսեր սերժանտ Եֆրեյտոր Շարքային

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
«Միդերոստերայխ» պարեկային մոտորանավակ

1. Ավստրիական բանակի շատ զորամասեր պահպանում են աԱվստրո-Հունգարական կայսերական բանակի ավանդությթները։

2. Մինչև 2006 թվականը ավստրիական բանակի կազմում ընդգրկված էր Դանուբյան նավատորմը, որն ավանդաբար ընդգրկված էր զինված ուժերի ինժեներական զորքերում։

3. 2011 թվականին հայտարարվեցին ծախսերի կրճատման հետ կապված հայտարարվեց զրահատեխնիկայի լայնամասշտաբ կրճատումներ:Կրճատումից հետո 1147 ռազմական մեքենաների թվաքանակը 1147 թվականից հասցվեց 389-ի[6]։

4. Չնայած իր ոչ մեծ չափերի՝ Ավստրիայի բանակը իր սպառազինության մեջ ունի մեծ քանակությամբ օրիգինալ ռազմամթերք։ Ամենահայտնիներից են Glock ատրճանակները, SSG69 դիպուկահար հրացաններ, Steyr AUG ինքնաձիգներ և Steyr Mannlicher ընկերության այլ հրաձգային զինատեսակներ[7], «Կիրասիր» տանկեր, ASCOD զրահամեքենաներ, Pandur II զրահապատ մեքենաներ։ Նշված զինատեսակները օգտագործվում են ոչ միայն Ավստրիայի բանակի կողմից, այլև վաճառվում է այլ երկրների։

5. Ժամանակակից ամենահայտնի մարդկանցից մեկը, ով ծառայել է ավստրիական զինված ուժերում, հանդիսանում է Առնոլդ Շվարցենեգերը, ով ծառայել է 1965 թվականին տանկային զորքերում՝ այդ ընթացքում առանց թույլտվության ծառայության վայրը լքելու և տանկը գետում խորտակելու համար երկու ամիս անցկացնելով ռազմական բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Томас Найджел. СОЛДАТЪ — Немецкая армия 1939—1940 (стр. 1) — ModernLib.Ru.(ռուս.)
  2. Зарубежное военное обозрения, 1975, № 12, С. 124
  3. Austrians vote 'to keep conscription'.(անգլ.)
  4. Австрия сократит парк военной техники. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  5. «Rank Insignias». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Австрия сократит парк военной техники " Ресурс машиностроения. Машиностроение: новости машиностроения, статьи. Каталог: машиностроительный завод и предприятия. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  7. Снайперы ВДВ получили на вооружение австрийские винтовки - Военный Обозреватель.(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել