Օրիա, օդիա,օրդի, ուրիա, ուտկալի (ଓଡ଼ିଆ, լսել )  հնդեվրոպական լեզու, որով խոսում է Հնդկաստանի Օրիսա նահանգի շուրջ 35 միլիոն բնակիչ։ Այն հանդիսանում է Հնդկաստանի պաշտոնական 23 լեզուներից մեկը և ունի հատուկ գրելաձև։

Օրիա (լեզու)
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասՀնդկական լեզուներ[1] և Oriya languages?[2]
Երկրներ Հնդկաստան
Խոսողների քանակ34 500 000 մարդ (2019)[3]
Գրերի համակարգՕրիա
IETFor
ԳՕՍՏ 7.75–97ори 520
ISO 639-1or
ISO 639-2ori
ISO 639-3ory
 Odia language Վիքիպահեստում

Պատկանում է նոր հնդկական լեզվաընտանիքին։

Տարածման սահմաններն են Օրիսա, Մադրաս, Մադհյա Պրադեշ և Բիհար նահանգները։

Օրիա լեզվի գրավոր ձևը մոտ է բրահմի լեզվի գրավոր ձևին։

Հնագույն գրավոր հուշարձանները թվագրվում են մ․թ․ 13-րդ դարին։ Դրանցից մեկը շարադրված է Սարալադասի «Մախաբխարատում»։ Ժամանակակից գրական լեզուն սկսվել է Ֆակիրմոխանա Սենապատակուի ստեղծագործությունների ժամանակահատվածից։

Օրիա լեզվով հրատարակվել է 568 անուն գործեր, այդ թվում՝ 56 օրաթերթ, 104 շաբաթաթերթ, 237 ամսագիր ( 1998 թվականին)[4]։Այս լեզվով ստեղծագործողներից է գրող Կայլաշ Պատանաիկը։

Հնչյունակազմություն խմբագրել

Օրիա լեզվում կա 28 բաղաձայն և 6 ձայնավոր հնչյուն։

Ձայնավորներ
  Առաջին շարք Վերջին շարք
Վերին վերելք i u
Միջին վերելք e o
Ստորին վերելք a ɔ
Բաղաձայններ
  Շրթային Ատամնային Ալվեոլային Ռետրոֆլեքսային Քմային Քմային Կոկորդային
Պայթական բաղաձայններ p

t̪ʰ
  ʈ
ʈʰ
ʧ
ʧʰ
k
 
Պայթական ձայնեղ b

d̪ʱ
  ɖ
ɖʱ
ʤ
ʤʱ
ɡ
ɡʱ
 
Շփական խուլեր     s       h
Քթային m   n ɳ      
Սահուն     l, r ɭ      

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 298. — ISBN 978-0-521-42443-1
  2. Glottolog / H. Hammarström, R. Forkel, M. HaspelmathMax Planck Institute for Evolutionary Anthropology.
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  4. Ульциферов О. Г. Индия. Лингвострановедческий словарь. — М.: Русский язык. 2003. С. 368

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիա (լեզու)» հոդվածին։