Խորդենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Խորդենի (Pelargonium)
Aiton, 1789

Խորդենի կամ աղավնակտուց, կռնկենի, (լատին․՝ Pelargōnium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։

Հայրենիք

խմբագրել

Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում)։ Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64-75% սպիրտներ։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ։ Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր։ Մեղրատու է[1]։

Խորդենին Հայաստանում

խմբագրել

Հայաստանում հայտնի է խորդենու 19-22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր։ Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. Հայաստանում մշակվել է 1938 թվականից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան)։ Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80-100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված։ Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն։ Պտուղները հազվադեպ են տրոհվում։

1948 թվականին Հոկտեմբերյանի շրջանում հիմնադրվել է խորդենու պետական տնտեսություն, որը 1955 թվականին վերանվանվեց Հոկտեմբերյանի խորդենու պետական տնտեսություն-գործարան։ 1968 թվականին Հոկտեմբերյանի շրջանում կազմակերպվել է եթերա-ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ-ի հայկական Փորձակայան։ Հայաստանում աղուտների և անջրդի, քարքարոտ հողերի պայմաններում մեծ հեռանկարներ ունի խորդենու անհող՝ հիդրոպոնիկ եղանակով աճեցումը։

Նախկին ԽՍՀՄ-ում արմատակալները դաշտ են տեղափոխվում ապրիլի վերջերին։ Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջերին։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա կանաչ զանգված կամ 30-40 կգ/հա եթերայուղ։ Խորդենին մշակվում է Ամերիկայում, Ալժիրում, Իտալիայում, Ճապոնիայում, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում։

Դասակարգում

խմբագրել

Տաքսոնոմիա

խմբագրել
  ևս 4 ընտանիք(համաձայնAPG II Համակարգի),   մոտ 200 տեսակ  
         
  Կարգ Խորդենածաղկավորներ     դաս Խորդենի     f1
               
  բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր     ընտանիքԽորդենազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  6 կամ 9 սերունդ,   f2
     

Տեսակներ

խմբագրել

Առավել տարածված է 2 ցեղ՝

Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խորդենին՝ Դպրոցական հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 87  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի» հոդվածին։