Ապրիոս, (հին հունարեն՝ Ἁπρίης) (Եգիպտոսի փարավոն (մ.թ.ա589 - 570), Եգիպտոսի XXVI դինաստիաի չորրորդ թագավոր (Պսամետիհ I-ից սկսած)) անուն, որով Հերոդոտոսը և Դիոդորոս Սիկիլիացին նկարագրում են Վահիբրե Հաիբրեին[1]։ Նրան համեմատում են Մանեթոն Սեբենիթոսցու հետ, ով ճշգրտորեն արձանագրում է, որ Ապրիոսը գահակալել է 19 տարի։ Երեմիա Սուրբ գրքում 44:30 Ապրիոս կոչվում է նաև Հոֆրա (եբրայերեն՝ חָפְרַע‎, ժամանակակից եբրայերեն՝ Ḥafra, տիբեթյան եբրայերեն՝ H̱āp̄era հուն․՝ Ουαφρη[ς], Ouafri[s] հրեական անունը՝ ο ουαφρη)[2]:

Ապրիոս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 567
ԳերեզմանSais
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունպետական գործիչ
Ծնողներհայր՝ Պսամետիհ II
Զբաղեցրած պաշտոններՓարավոն
ԵրեխաներNeithiyti?
 Apries Վիքիպահեստում

Մ.թ.ա 589 թվականի փետրվարին Ապրիոսը ժառանգում է հոր՝ փարավոն Պսամետիհ II-ի գահը և շարունակում է պայքարել օտարերկրյա արշավանքների դեմ, ինչպես նաև իրագործում է հոր խոստումը և օգնում հրեաններին։ Ապրիոսը ակտիվ շինարար էր, ով կառուցում է հավելյալ կառույցներ «Աթրիբիսում (Թել Աթրիբ), Բահարիա Օազիսում, Մեմփիսում և Սայիսում գտնվող տաճարներում»[3]։ Ապրիոսի թագավորության 4-րդ տարում քույրը՝ Անխնեսնեֆերիբրեն, Թեբեում ընդունվում է որպես Ամոն Աստծո նոր կին[3]։ Ապրիոսի գահակալման տարիները լի էին նաև ներքին խնդիրներով։ Մ.թ.ա. 588 թվականին Ապրիոսը օգնական զորք է ուղարկում Երուսաղեմ՝ Նաբուգոդոնոսոր II կողմից ուղարկված բաբելոնյան զորքերից այն պաշտպանելու համար (Եր. 37: 5; 34:21): Սակայն նրա զորքը հավանաբար խուսափելով Բաբելոնյան զորքերի հետ խոշոր բախումներից շատ արագ նահանջում է[4]։ Մ.թ.ա. 587 կամ 586 թվականներին 18 ամիս տևած պաշարումից հետո բաբելոնացիները գրավում են Երուսաղեմը։ Հուդայի Թագավորության քաղաքականությանը միջամտելու Ապրիոսի փորձերը հաջողության չհասան, որին հաջորդեց ռազմավարական նշանակություն ունեցող Ասուանի կայազորի զինվորների ապստամբությունը[4]։

Ապրիեսի կոթողը

Ապստամբությունը ճնշելուց հետո, Ապրիոսը ավելի ուշ փորձում է Լիբիան պաշտպանել Հին Հունաստանում ապրող Դորիացիների զավթողական ներխուժումներից։ Նրա ջանքերը ակնհայտորեն ապարդյուն էին, քանի որ նրա զորքերին ջախջախեցին հունական զավթիչները։ Երբ պարտված եգիպտական բանակը տուն վերադարձավ, տեղական զորքերի և օտար վարձկանների միջև սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Ապրիոսը գեներալ Ամասիս II-ին՝ով Ապրիոսի հոր՝ փարավոն Պսամետիհ II-ի կառավարման տարիներին, մ.թ.ա. 592 թվականին Նուբիաի արշավանքի ժամանակ ղեկավարել էր Եգիպտոսի զորքերը, ուղարկում է պատերազմը կանխելու, սակայն Ամասիսը օգտվելով ստեղծված իրավիճակից անցնում է եգիպտացիների կողմը։ Մ.թ.ա 570 թվականին Ամասիսը իրեն հայտարարեց փարավոն, իսկ Ապրիոսը փախավ Եգիպտոսից և ապաստան գտավ Բաբելոնում[3][5][6]։ Երբ Ապրիոսը մ.թ.ա. 567 թվականին մեկնեց Եգիպտոս՝ բաբելոնյան բանակի օգնությամբ Եգիպտոսի գահը վերականգնելու համար, հավանաբար սպանվեց Ամասիսի զորքերի հետ մարտում։ Ըստ Հերոդոտոսի (Պատմություն 2.169) վկայության Ապրիոսը ճակատամարտից հետո կենդանի մնաց, գերեվարվեց, սակայն հաղթանակած Ամասիսը նրան լավ վերաբերվեց։ Սակայն եգիպտացիները արդարություն պահանջեցին նրա դեմ, որից հետո նրան հանձնեցին ժողովրդի դատին և խեղդամահ եղավ[7]։ Ամասիսն այդպիսով ապահովեց իր թագավորությունը Եգիպտոսում և դարձավ նրա հաղթական տիրակալը։

Ամասիսը հաղորդում է, որ հարգանքով է վերաբերվել Ապրիոսի շիրիմին և պատշաճ հուղարկավորության արարողություններ է կատարել ՝ Ապրիոսի մարմինը տեղափոխել է Սայիս և այնտեղ թաղել՝ «լիակատար ռազմական պատիվներով»[3]։ Ամասիսը ՝ իրեն փարավոն հռչակած նախկին գեներալը, իշխանությունը օրինականացնելու համար ամուսնանում է Ապրիոսի դստեր ՝ Չեդեբնիթջերբոնեն Երկրորդի հետ։ Չնայած Հերոդոտոսը պնդում էր, որ Ապրիոսի կնոջը կոչում են Նիտետիս (Հունարեն), սակայն «եգիպտական արձանագրություներում նրա անունը չի հիշատակվում»[3]։

Ապրիոսի թագավորության ութերորդ կամ տասներկուերորդ տարում՝ մ.թ.ա. 585-ին, Եվսեբիոս Կեսարացին հրապարակեց Թալես Միլեթացու արեգակի խավարումը։

Հուշարձաններ խմբագրել

Կոթողը, որը կառուցվել է Սաիսում, մ.թ.ա. 3-րդ դարում հռոմեական կայսր Դիոկղետիանոսը սկզբում տեղափոխել և տեղադրել է Հռոմի Իսիդա տաճարում։ Այն այսօր գտնվում է Հռոմի Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ եկեղեցու դիմաց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). «Apries» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջ 230.
  2. Cf. Theis, Christoffer (2011). «Sollte Re sich schämen? Eine subliminale Bedeutung von עפרח in Jeremia 44,30». Ugarit-Forschungen (գերմաներեն). 42: 677–691. ISSN 0342-2356 for the writing of this particular name.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Shaw, Ian; Nicholson, Paul (1995). The Dictionary of Ancient Egypt. Harry N. Abrams. էջեր 36–37. ISBN 0-8109-3225-3.
  4. 4,0 4,1 Miller, J. Maxwell; Hayes, John H. (1986). A History of Ancient Israel and Judah (Hardback ed.). Westminster Press. էջ 414. ISBN 0-664-21262-X.
  5. Wahibre
  6. Shaw & Nicholson write that Apries "probably died in battle in 567 BC"
  7. Herodotus, Histories, Book II, Chapter 169
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապրիոս» հոդվածին։