Պսամետիհ II (կամ Պսամտիկոս II, ամբողջական անունը` Նեֆերիբրա Պսամետիհ II), Հին Եգիպտոսի XXVI (Սաիսյան) դինաստիայի փարավոն, Նեխո II-ի որդին, կառավարել է մոտ մ.թ.ա. 595-588 թվականներին։

Պսամետիհ II
Statue Psamtik II Louvre.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 7-րդ դար
Մահացել է՝փետրվարի 9, մ. թ. ա. 589(-589-02-09)
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմԵգիպտոսի XXVI դինաստիա
պետական գործիչ
ՀայրՆեխո II
ՄայրKhedebneithirbinet I?
ԵրեխաներԱպրիոս

ԿենսագրությունԽմբագրել

Գահին բազմելուց անմիջապես հետո, Պսամետիհը սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի հետ։ Մ.թ.ա. 591 թվականին եգիպտական նավատորմը փարավոնի գլխավորությամբ և մի մեծ խումբ քրմերի ուղեկցությամբ, իբր կրոնական նպատակներով, ափ իջան փյունիկյան Գեբալ (արդի Բիբլոս) քաղաքում։ Փյունիկիան գտնվում էր Բաբելոնի տիրապետության տակ և եգիպացիների այդ քայլը պարզ սադրանք էր Բաբելոնի դեմ։ Փարավոնը ափամերձ շրջանների բնակչությանը ի ցույց դրեց իր ռազմածովային ուժը, դրանով իսկ նրանց մեջ ապստամբության գաղափարներ սերմանեց։ Փարավոնին էին միացել Հրեաստանը, Լիդիան, Տյուրոսը, Սիդոնը, Մոավը, Ամմոնը և Էդոմը։ Մ.թ.ա. 590 թվականին Եգիպտոսի դաշնակից Լիդիայի և Բաբելոնի դաշնակից Մարաստանի միջև խոշոր պատերազմ բռնկվեց։

Մ.թ.ա. 589 թվականին Պսամետիհը հարձակվեց Նուբիայի վրա։ Նրա զորքի առաջնային ջոկատները հասել էին Աբու Սիմբել, որտեղ Ռամզես II տաճարի` մոտ նրա հսկայական արձաններից մեկի վրա, հունական վարձկանները հունարեն լեզվով գրություն էին թողել իրենց այցելության մասին։ Այնուամենայնիվ, այդ արշավանքի հաջողությունը հաստատուն չէր, և Ներքին Նուբիան չանցավ Եգիպտոսի տիրապետության տակ։ Սակայն մայրաքաղաք Նապատը ավերվել էր և նոր մայրաքաղաք դարձավ Մերոեն։

Նույն թվականի աշնանը Եգիպտոսի հրահրությամբ հրեաներն ապստամբեցին Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 588 թվականի հունվարի 15-ին Նաբուգոդոնոսորն իր բանակով ներխուժեց Պաղեստին և պաշարեց Երուսաղեմը։ Իսկ Պսամետիհ II, Նուբիայից վերադանալուց հետո, նույն թվականի փետրվարի 8-ին մահացել էր, և հրեաներին չցուցաբերվեց խոստացված օգնությունը։

Սեկստոս Աֆրիկանոսը` վկայակոչելով Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհ II (Պսամուտիս) կառավարել է 6 տարի, իսկ Եվսեբիոս Կեսարացին` վկայակոչելով նույն Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհը կառավարել է 17 տարի[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել