Ամոնի տաճարը Կառնակում
Ամոնի տաճարը Կառնակում, եգիպտական տաճար` նվիրված Ամոնին։ Կառուցվել է ճարտարապետ Ինենիի և ուրիշների (Հապուսենեբ, Պուիմրա, Մենմուտ, Մենհեպերասսենեբ, Ամենհոտեպ Կրտսեր, Իուպա) կողմից[2]։ Շինարարությունը սկսվել է փարավոնների 12-րդ գերդաստանի օրոք և տևել է մեկ ու կես հազար տարուց ավելի (երկրորդ հազարամյակի կեսից մինչև առաջին հազարամյակի վերջը)։ Տաճարի առանձին մասերը թեև հաջորդաբար կառուցվել են առանձին փարավոնների օրոք, բայց հաջողվել է պահպանել ճարտարապետության ու մասշտաբի միասնականությունը։
Ամոնի տաճարը Կառնակում | |
---|---|
խոշորագույն եգիպտական տաճար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հին Եգիպտոսի տաճար, հնագիտական հուշարձան և temple complex? |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | Կառնակ[1] |
Մասն է | Կառնակի տաճար |
Նվիրված | Ամոնին |
Ճարտարապետ | Ինենի |
Հիմնադիր | 12-րդ գերդաստան |
Կառուցման սկիզբ | 2-րդ հազարամյակ |
Կառուցման ավարտ | 1-ին հազարամյակի վերջ |
Karnak precinct of Amun-Ra Վիքիպահեստում |
Տաճարի նախնական կորիզին, որը վերակառուցվել է շատ անգամ, հետագայում ավելացվել են նոր ու նոր մասեր` պիլոններ, բակեր, հիպոստիլային դահլիճներ և այլն։
Պատմություն
խմբագրելԿառնակի տաճարային համալիրի պատմությունը նշանակալի մասով հանդիսանում է Թեբեի պատմությունը։ Քաղաքը մինչև եգիպտական փարավոնների տասնմեկերորդ դինաստիան որևէ նշանակություն չի ունեցել, և տաճարի կառույցի մասերը անէական նշանակություն են ունեցել[3]։ Ամենավաղ շրջանի կառույցը փոքրիկ ութանկյուն սյուն է 11-րդ դինաստիայից[3]; Գերեզմանը նշանակել է Ամոնի տուն, որը ենթադրել է ինչ-որ կառույց, ոչ թե քանդակ կամ տաճար[3]; Կառնակի նախկին անունը թարգմանվում է որպես «ընտրված տեղերից մեծ մասը»։ Այն իրականում վերաբերում է կենտրոնական կառույցներին և օգտագործվել է տասնմեկերորդ դինաստիայի կողմից մինչև Միջին թագավորության ժամանակաշրջանում ընդլայնվելը[4]։
Նկարագրություն
խմբագրելԴեպի տաճար տանող ճանապարհը նախապատրաստված է մոտ երկու կմ երկարությամբ ոչխարակերպ սֆինքսների ուղիով (հավատացյալներին աստվածավախություն և մոլեռանդություն ներշնչելու առումով)։ Տաճարի առջևում տեղադրված էին փարավոն աստվածների արձաններ, իսկ թերավարտ մնացած պիլոնի հուժկու պատի արտաքին երեսը պատված էր գծաքանդակներով։
Գաղափարական ներազդեցության այս միջոցներն ավելի զորեղանում են տաճարի ներսում։ Պիլոնի կենտրոնում գտնվող մուտքը հավատացյալին բերում էր դեպի սյունազարդ (պերիստոլային) մեծ բակը։ Կենտրոնում` առանցքի ուղղության երկու կողմերում գտնվող սյուները դիրքորոշում էին հավատացյալին դեպի տաճարի հաջորդ մասը` հիպոստիլային դահլիճը։ Տաճարի հետ միասին վերջինս իրավացիորեն եգիպտական ճարտարապետության մեծագործությունների թվին է դասվում։ Ահռելի չափերի (52×103 մ) դահլիճի ծածկը կրում էին 124 փոքր և 12 (կենտրոնում դասավորված 20,4 մ բարձրություն և 3,57 մ տրամագիծ ունեցող) մեծ սյուները, որոնց բները խստորեն ծածկված էին գծաքանդակներով։ Դահլիճը լուսավորվում էր վերևից փոքր ու մեծ տարբերությունների հետևանքով առաջացած բազիլիկ կտրվածքի շնորհիվ[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Առաջին պիլոնը Կառնակում
-
Սֆինքսների միջանցքներից մեկը
-
Ռամզես III-ի տաճարի գլխավոր մուտքը
-
Երկրորդ պիլոնը՝ լուսանկարված արևմտյան կողմից
Տե'ս նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնի տաճարը Կառնակում» հոդվածին։ |