Արկադիա Բալայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադիա Բալայան, (ապրիլի 5,1952, գյուղ Գյուլիստան (Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան)), բարերար։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀՀ մաքսային ծառայության (1998) և ոստիկանության (2002) գնդապետ։ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1990)։
Արկադիա Մեժլումի Բալայան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Գյուլիստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1977)։ 1977-1978 թվականներին աշխատել է Ղազախստանի, 1978-1996 թվականներին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունների համակարգում, 1996-1997 թվականներին՝ ՀՀ մաքսային վարչության Լոռու տարածաշրջանի մաքսատան պետ, 1997-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի, 1998-1901 թվականներին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունների համակարգում, 2002 թվականից՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ 1986-1992 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման աշխարհազորային խմբերի կազմավորման, զենք, զինամթերք, մարդասիրական օգնության առաքման, բռնագադթածների տեղավորման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |