Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեկտար (այլ կիրառումներ)

Նեկտար՝ քաղցրահամ հեղուկ, որն արտադրվում է մեղրատու բույսերի նեկտարանոցներում։

Բաղադրում է շաքարներ, քիչ քանակությամբ սպիրտներ, հոտավետ, ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ և այլն։ Նեկտարի բաղադրությունը, քանակը կախված է բույսի տեսակից, տարիքից, ծաղկման փուլից, արևի լույսից և այլն։ Սև հաղարջենու նեկտարը պարունակում է 22—37%, կարմիր հաղարջենունը՝ 32—40%, բալենունը՝ 46—49%, խնձորենունը՝ 46—53% շաքարներ։

Գրավելով միջատներին՝ նեկտարը նպաստում է ծաղիկների փոշոտմանը, հետևապես և տեսակի պահպանմանը, գյուղատնտեսական բույսերի բերքատվության բարձրացմանը։ Մեղուները ծաղիկներից վերցնում են նեկտար, հետագայում վերամշակում և դարձնում են մեղր։ Նեկտարի գոյացումը սկզբում դանդաղ է, հետո արագանում է և հասնում առավելագույնին, երբ ծաղիկը պատրաստ է փոշոտման։ Ծաղկի բեղմնավորումից հետո, ինչպես նաև չորային, երաշտային պայմաններում նեկտարի արտադրությունը դադարում է։ Որոշ բույսերի՝ գայլահատի, մրտավարդի նեկտարը թունավոր է, իսկ բանգիի, մատնոցուկի և այլ թունավոր բույսերինը՝ ոչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png