Դելոս
Դելոս[2], Դիլոս[3] (հին հունարեն՝ Δῆλος, հուն․՝ Δήλος), հունական կղզի Եգեյան ծովում, Կիկլադներ կղզեխմբում։ Ներկա դրությամբ կղզին կամ անմարդաբնակ է, կամ քիչ բնակեցված։ 2001 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ կղզում բնակվում էր 14 բնակիչ։
![]() | |
Տեսակ | կղզի, պոլիս, հնագիտական հուշարձան և Համաշխարհային ժառանգություն |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Mykonos Municipality? և Commune of Mykonos? |
Մասն է | Կիկլադներ |
Երկարություն | 5 կմ |
Լայնություն | 0,25 կմ |
Մակերես | 350,64 հեկտար |
Ամենաբարձր կետը | Cynthus? |
Բնակչություն | 24 մարդ (2011)[1] |
![]() | |
![]() | |
Հին հունական դիցաբանության համաձայն, Դելոս կղզու վրա են լույս աշխարհ եկել Ապոլլոն և Արտեմիս աստվածները։ Հին ժամանակներից Դելոս կղզին սրբավայր էր հանդիսանում հույների համար։ Կղզու վրա կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում նաև Ապոլլոնի և Դիոնիսոսի տաճարները։
Կղզին պահպանել է Եգեյան աշխարհի տարբեր քաղաքակրթությունների բազմաթիվ հետքեր սկսած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մ.թ.ա. 3-րդ հազարամյակից։ Դելոսի ճարտարապետական հուշարձանները բազմազան են և շատ խիտ կենտրոնացած, ձևավորում են խոշոր բազմազգ միջերկրածովյան նավահանգստի կերպար։
Դիցաբանություն
խմբագրելԸստ հին հունական դիցաբանության, ի սկզբանե Դելոս կղզին եղել է լողացող կղզի, որն առաջացել է այն ժամանակ, երբ Պոսեյդոնը իր եռաժանիով ծովի հատակից վերցրել է հողի կտոր։ Լետո աստվածուհին, ով հարաբերությունների մեջ է մտել Զևսի հետ և հետապնդվում էր Հերայի կողմից խանդի հողի վրա, երկար ժամանակ թափառում էր ամբողջ աշխարհով, սակայն ոչ մի տեղ նրան չէին ընդունում։ Դելոս կղզուն ուղղված խնդրանքից հետո, որտեղ Լետո աստվածուհին գալիս է գայլուհու կերպարով, և խոսք է տալիս կղզին հայտնի դարձել հրաշալի տաճարով, ինը օր շարունակ տանջվում է երկունքի ցավերից, այնուհետև արմավենիների տակ լույս աշխարհ են գալիս Ապոլլոնը և Արտեմիսը։ Աստվածուհու անվտանգության համար Զևսը կղզին կապել է շղթաներով ծովի հատակին (ըստ այլ վարկածների նա ամրացրել է այն 4 ալմաստե սյուներով)։
Պատմություն
խմբագրելԿղզու վրա հին ժամանակներից գտնվել է Ապոլլոնի տաճարն, ինչը խթան է հանդիսացել մ.թ.ա. 8-րդ դարում հարևան կղզիներից (Կիկլադներ) դելֆիական միության (ամփիկտիոն) ստեղծման համար, որն ընդգրկել է Աթենքից և Եվբեայից մինչև փոքրասիական Հոնիա ընկած տարածքը։ Մ.թ.ա. 6-րդ դարում խոշորագույն ծովային տերությունները մրցակցում էին ամփիկտիոնում առաջնորդության համար։ Հարևան կղզիների բնակիչներն իրենց կանանց և երեխաների հետ հավաքվում էին կղզու վրա և Ապոլլոնի պատվին անցկացնում էին նվագախմբերի մասնակցությամբ տարբեր մրցումներ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Ոչ մեծ Սրբազան լիճ շրջանաձև փոսորակի մեջ։ Այժմ այն ցամաքած է, և կանխորոշում է շենքերի տեղաբաշխումը կղզու վրա։
- Մինոյան շատրվան, քանդակվել է ժայռի մեջ, ունեցել է ուղղանկյուն տեսք կենտրոնական սյունով։ Կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում և վերականգնվել մ.թ. 166 թվականին։
- Քարե սալահատակով, արձաններով և սյուներով շուկայական հրապարակ։
- Դելոսյան տաճար դասական դորիական ոճով։
- Դիոնիսոսի արձան։
- Իսիդայի դորիական տաճար։ Կառուցվել է հռոմեական ժամանակաշրջանի սկզբում Իսիդայի, Սերապիսի և Անուբիսի պատվին։
- Հերայի տաճար, մ.թ.ա. մոտ 500 թվական։ Կառուցվել է ավելի հին շինության տեղում։
- Դիոնիսոսի տուն (մ.թ. 2-րդ դար), անվանումը ստացել է հատակի խճանկարի շնորհիվ, որտեղ պատկերված է Դիոնիսոսը։
- Դելֆինների տուն։ Անվանումը ստացել է ատրիումում արված խճանկարի շնորհիվ։
- Ապոլլոնին նվիրված Առյուծների տեռաս Նակսոս կղզու բնակիչների կողմից։ Կառուցվել է մ.թ.ա. մոտ 600 թվական։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.statistics.gr/portal/page/portal/ESYE/BUCKET/General/resident_population_census2011.xls
- ↑ ДЕ́ЛОС (Дилос) // Советский энциклопедический словарь. — М. : Сов. энцикл., 1985. — С. 371.
- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելոս» հոդվածին։ |