Կալլիոպե (հին հունարեն՝ Καλλιόπη - «ճարտախոս», «գեղաձայն»), ինը մուսաներից իններորդը և ավագը։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է։ Դատելով անունից՝ սկզբնապես եղել է երգեցողության աստվածուհի։ Դասական շրջանում Կալլիոպեն համարվել է էպիկական պոեզիայի, գիտության և փիլիսոփայության մուսան։ Նրա մշտական ատրիբուտները եղել են ստիլոսը (գրելու ձողիկը) և մոմապատ տախտակները[1]։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու ստուգաբանման՝ անվանումն ստացել է գեղեցիկ բառերի ազդարարումից (καλή և εὐέπεια)[2]։

Կալլիոպեն (II դ մ.թ., սարկոֆագ Via Ostiensis, այժմ Լուվրում է)

Մուսայի անունով է անվանակոչված Կալիոպե (22) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թ.։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 115-116։
  2. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 7, 4