Հայաստանի հողային ֆոնդ

(Վերահղված է ՀՀ հողային ֆոնդից)

Հայաստանի հողային ֆոնդ, հանրապետության բոլոր հողերի ամբողջությունը։ Հողային ֆոնդը բաժանվում է՝

  • ըստ իրավական կանոնակարգի (ըստ սեփականության սուբյեկտների)
  • ըստ նպատակային օգտագործման (ըստ գործառնական նշանակության)։

Հողային ֆոնդի հողերի բնական, տնտեսական և իրավական վիճակը բնորոշվում է հողային կադաստրով։

Հայաստանի հողային ֆոնդի բաժանումը՝

Ըստ վարչատնտտեսական հատկանիշ խմբագրել

Ըստ վարչատնտտեսական հատկանիշերի՝ Հայաստանում հողային ֆոնդը բաժանված է 10 վարչական մարզերին և Երևան քաղաքին, այսինքն 926 համայնքներին։ Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 2974259,1 հեկտար։

Ըստ սեփականության սուբյեկտներ խմբագրել

Հայաստանի Հողային օրենսգրքով հանրապետության հողային ֆոնդը ըստ սեփականության սուբյեկտների, բաժանվում է՝

  • Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության (487397,5 հեկտար),
  • համայնքային սեփականության (808998,4 հեկտար),
  • պետական սեփականության (1677482,1 հեկտար)։

Ըստ գործառնական նշանակության խմբագրել

Ըստ գործառնական նշանակության՝ հողային ֆոնդ բաժանվում է

  • գյուղատնտեսական (71,8%),
  • բնակավայրերի (4,5 %),
  • արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրությունների նշանակության օբյեկտների (1 %),
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (0,7%),
  • հատուկ պահպանվող տարածքների (6,3%),
  • հատուկ նշանակության (0,3%),
  • անտառային (13,4%),
  • ջրային (0,7%),
  • պահուստային (1,3%) հողերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։