Եղնախաղի լեռներ, Ադբարա, Ադբարայի լեռներ, Աղուբա, Աղուբաբա, Աղոցք, Ղուկասյան, լեռնաշղթա Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքում, Վրաստանում և Թուրքիայամ՝ Արփի, Ծովակ, Խոզապին, Խանչալի լճերի ջրբաժանում։

Եղնախաղի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան,  Վրաստան և  Թուրքիա
Վարչատարածքային միավորՇիրակի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)3042 մետր
Երկարություն60 կմ
Մեծագույն գագաթՄեծ Եղնախաղ

Ձգվում է Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի պետական սահմանի երկայնքով ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելագույն բարձրությունը 3042 մ է (Մեծ Եղնախաղ լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպյան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Լանջերը մեղմաթեք են, հովիտներով մասնատված, տեղ-տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտներին կան սառցադաշտային գոյացումներ։ Հրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարածվում են լավային ալիքավոր սարավանդներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Ձյունածածկույթը մնում է ավելի քան 6 ամիս։ Եղնախաղի լեռնաշղթան հարուստ է աղբյուրներով։ Տիրապետում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահողերը։ Եղնախաղի լեռնաշղթա ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 586 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 508