Բացել գլխավոր ցանկը
Դաշտավլուկ
Poa annua.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Դաշտավլուկ (Poa)
L., 1753

Դաշտավլուկ (լատ.՝ Poa), արոտածիլ, հուրանախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 200 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 20 տեսակ՝

  • Դաշտավլուկ ալպիական (Poa alpina),
  • Դաշտավլուկ միամյա (Poa annua),
  • Դաշտավլուկ ճահճային (Poa palustris) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում և այլն։ Ցողունը հարթ է, բարձրությունը՝ 5-90 սմ։ Տերևները նեղգծաձև են, ծաղկաբույլը՝ հուրան։ Հասկիկները մանր են՝ 2-5 ծաղիկներով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն հատիկ է։ Արժեքավոր կեր է։ Առաջացնում է ճիմ։ Ցրտա և չորադիմացկուն է։