Կարսի սարահարթ
Կարսի սարահարթ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Կարս գետի ավազանում, Կարմիր Փորակ (Ալլահյուեկբեր), Զարիշատ (Չլդըր), Եղնախաղի լեռնաշղթաների միջև։ Հարավում Կարսի սարահարթը զառիթափ լանջով ընդհատվելով Արաքսի հովտով՝ բաժանվում է Հայկական Պար լեռներից։ Բարձրությունը 1650-1850 մ է[1]։
Կարսի սարահարթ | |
---|---|
Տեսակ | սարահարթ |
Երկիր | ![]() ![]() |
![]() | |
![]() |
Լեռնագրություն
խմբագրելԿենտրոնական մասն ավելի բարձրադիր է, որտեղ կենտրոնացած են Արջո-Առիճ (Ալաջադաղ)՝ 2693 մ, Ցաղլիջա՝ 2966 մ, Գելլար՝ 2470 մետր[2], Գարատաղ և այլ երիտասարդ հանգած հրաբուխներ։
Կազմված է վերոհիշյալ և շրջակա հրաբխային լեռներից արտավիժված վերին պլիոցենի ու անթրոպոգենի դոլերիտային բազալտներից և այլ հրաբխային ապարներից, որոնք տեղ-տեղ ծածկված են գետային ու լճային նստվածքներով։ Օգտակար հանածոներից բնորոշ են հրաբխային շինանյութերը։
Կենտրոնական բարձրադիր շրջանը շրջապատված է հրաբխային սարավանդներով՝ Նախիջևանի, Անիի, Տեկորի, Ցորնասարի և այլն։
Կլիմա
խմբագրելԿլիման ցամաքային է՝ երկարատև ցուրտ ձմեռներով, կարճատև, շոգ և չոր ամառներով։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 12-ից 16 °C է, հունվարինը՝ -8 °C, տարեկան տեղումները՝ 400-ից 500 մմ։ Կարսի սարահարթի վրա ձմռանը հաստատվում է տեղական անտիցիկլոն, որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ամենացածրն է Հայկական լեռնաշխարհում։ Խոշոր գետերից են Կարսը, Տեկորը, լճերից՝ Մեշկոն։ Կարս գետի ձախափնյա մասը ծածկված է բերրի սևահողերով։ Աջափնյակն ունի աղքատ բուսածածկույթ, Կարսի սարահարթը զուրկ է մակերևութային հոսքից։ Համարյա անտառազուրկ է, բուսածածկույթը տափաստանային և չոր տափաստանային է, բնորոշ են հացազգիները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 819 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 347)։ |