Եկատերինա Երմոլաևնա Կերն (ռուս.՝ Екатерина Ермолаевна Керн, 1818 - փետրվարի 6 (19), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Աննա Կերնի աղջիկը, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի սիրելին, ակադեմիկոս Յուլի Շոկալսկու մայրը։

Եկատերինա Կերն
Դիմանկար
Ծնվել է1818
Մահացել էփետրվարի 6 (19), 1904
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինQ110575518?
Ծնողներհայր՝ Jermolaj Fjodorovič Kern?, մայր՝ Աննա Կերն
ԵրեխաներՅուլի Շոկալսկի

Կենսագրություն

խմբագրել

Ազնվական Կերն տոհմից է։ Ծնվել է գեներալ Ե․ Ֆ․ Կերնի և նրա կնոջ՝ Ա․ Պ․ Կերնի (հայտնի է Պուշկինի կյանքում ունեցած դերով, նրան է նվիրված «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…» բանաստեղծությունը) ընտանիքում։ Կայսր Ալեքսանդր առաջինի սանուհին է։ Հաճախակի վեճերի պատճառով ծնողները Եկատերինայի դաստիարակությամբ չեն զբաղվել։ Սովորելու է ուղարկվել ազնվական աղջիկների Սմոլնի ինստիտուտ, որը 1836 թվականին ավարտել է գերազանցությամբ։ Մոտ 3 տարի ապրել է ծերունի հոր հետ, որն այդ ժամանակ պարետ էր ծառայում Սմոլենսկում։ Այնուհետև աշխատանքի է անցել իր ալմա մատերում՝ որպես դասարանային տիկին։

1840 թվականին Ե․ Ե․ Կերնը հանդիպել է Մ․ Ի․ Գլինկայի հետ։ Ծանոթությունը կոմպոզիտորի հետ վերածվել է սիրո։ Հատված Գլինկայի նամակից.

  «…իմ հայացքը բնազդաբար կանգ առավ նրա վրա․ նրա պայծառ ու արտահայտիչ աչքերը, արտասովոր վայելչակազմ

իրանը (…) և յուրահատուկ հմայքն ու արժանապատվությունը, որ ամբողջությամբ նրա էությունն էր․ այդ ամենը ավելի ու ավելի էր ինձ գրավում։ (…) Ես զրուցելու եղանակ գտա այդ հաճելի օրիորդի հետ։ (…) Շատ չանցած զգացմունքները լիովին տիրեցին ինձ Ե․ Կ․-ի հանդեպ, և հանդիպումները նրա հետ դարձան հաճելի։ Ամեն ինչ կյանքում կոնտրապունկտ է, այսինքն՝ հակադրություն (…) Ինձ տհաճ էր լինել տանը, մյուս կողմից կյանքում այնքան քաղցրություններ ու հաճույքներ կային․ բանաստեղծական բոցավառ զգացումներ Ե․ Կ․-ի հանդեպ, որը նա միանգամայն ըմբռնեց և կիսեց…»

 

Իր կյանքի այդ շրջանում դառնալով կոմպոզիտորի մուսան՝ Կատենկա Կերնը Գլինկայի ոգեշնչման աղբյուրն էր։

Մի շարք փոքր ստեղծագործություններ, որը գրել է 1839 թվականին, նվիրել է Եկատերինա Կերնին, մասնավորապես՝ «Երբ ես հանդիպեմ քեզ» («Если встречусь с тобой») սիրերգը, որի բառերը․

  «…Ե․ Կ․-ն ընտրել է Կոլցովի ստեղծագործություններից և արտագրել ինձ համար։ Նրա համար եմ գրել Valse-Fantaisie-ը»։  

Հետագայում, երբ 1839 թվականի վերջին Մ․ Գլինկան թողեց իր կնոջը՝ Մ․ Պ․ Իվանովային[1], Ե․ Կերնի հետ կապը 1840 թվականի սկզբին արագ զարգացել է։ Սակայն շատ չանցած Ե. Կերնը ծանր հիվանդացել է։ 1840 թվականի գարնանը կոմպոզիտորը շարունակ այցելել է Եկատերինային և այդ ժամանակ Պուշկինի «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ» («Я помню чудное мгновенье») բանաստեղծության հիման վրա գրել է ռոմանս՝ ձոնելով այն մարդու աղջկան, որին պոետը նվիրել էր բանաստեղծությունը։

1841 թվականին Ե․ Կերնը հղիացել է։ Դրանից առաջ սկսվել էր Գլինկայի և կնոջ ամուսնալուծության գործընթացը, և հայտնի է դարձել, որ նա գաղտնի պսակադրվել է խոշոր բարձրաստիճան պաշտոնյայի ազգականի հետ[1], ինչը Եկատերինային հույս է տվել, որ ինքը կդառնա կոմպոզիտորի կինը։ Միխայիլ Իվանովիչը նույնպես վստահ էր, որ գործն արագ լուծում կստանա և շուտով կարող է ամուսնանալ Եկատերինայի հետ։ Սակայն դատական գործընթացն անսպասելի շրջադարձ է ունեցել։ Թեպետ Գլինկան բաց չէր թողել ոչ մի դատական նիստ, գործընթացը ձգձգվել է։ Եկատերինան մշտապես լացում էր և Միխայիլ Իվանովիչից համարձակ քայլեր էր պահանջում։ Գլինկան վճռել է՝ զգալի գումար տալ՝ «ազատվելու» արտամուսնական երեխայից, թեպետ շատ էր անհանգստանում կատարվածի համար։ Որպեսզի ամենը գաղտնի պահի և խուսափի հասարակական սկանդալից, մայրը աղջկան տարել է Ուկրաինայի Լուբնի քաղաք՝ «կլիմայի փոփոխության համար»։

1842 թվականին Ե. Կերնը վերադարձել է Պետերբուրգ։ Գլինկան, դեռևս ապահարզան ստացած չլինելով նախկին կնոջից, հաճախ էր հանդիպում նրան, ինչպես խոստովանել է իր «Գրություններում».

  «…այլևս չկար նախկին պոեզիան և ոգևորությունը»։  

1844 թվականի ամռանը Գլինկան, լքելով Պետերբուրգը, գնացել է Ե. Կերնի մոտ և հաշտվել նրա հետ։ Որոշ ժամանակ անց կապը գործնականորեն դադարել է։ Այդքան ցանկալի ապահարզանը Գլինկան ստացել է միայն 1846 թվականին[2], սակայն իրեն ամուսնական կապերով կաշկանդել վախեցել է և իր մնացած կյանքն ապրել որպես ամուրի։

Չնայած հարազատների մշտական հորդորներին՝ Ե․ Կերնը երկար ժամանակ հրաժարվել է ամուսնոանալ։ Միայն 1854 թվականին, հույսը կորցնելով Գլինկայի վերադարձից, Ե․ Կերնն ամուսնանում է իրավաբան Միխայիլ Օսիպովիչ Շոկալսկու հետ։ 1856 թվականի ունեցել է տղային՝ Յուլիին, իսկ 10 տարի անց այրիացել է՝ թողնելով անչափահաս երեխային գրեթե բոլոր միջոցներից զուրկ։ Որդուն լավ կրթության տալու ցանկությունը, որ կապահովեր նրա կարիերան, պարտադրվում է տնային դաստիարակչուհի ծառայել հարուստ տներում։ Տնային պայմաններում ինքը տղային պատրաստել է՝ ընդունվելու ծովային կորպուս։

Ընտանիքի ընկեր՝ Ա․ Ս․ Պուշկինի որդին՝ Գրիգորի Ալեքսանդրովիչը, օգնելու Եկատերինա Երմոլևնային որդու՝ Յուլիկ Շոկալսկու դաստիարակության հարցում (հետագայում դարձել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության նախագահ)։ Եկատերինա Երմոլևնան հետագա կյանքն անցկացրել է որդու ընտանիքի բնակակարանում, որը Պետերբուրգի Անգլիական պողոտայում էր։ Ամեն տարի նա գնացել է Սմոլենսկի նահանգի իր կալվածքը, որտեղ նրա սիրելի ժամանցն էր Պուշկինի հեքիաթների ու բանաստեղծությունների ընթերցումը հարևան գյուղակների երեխաների համար, որոնք հավաքվում էին այդ առիթով։ Սերը Գլինկայի հանդեպ պահպանել է ամբողջ կյանքի ընթացքում, և նույնիսկ մեռնելով 1904 թվականին՝ խոր զգացումներով է հիշել կոմպոզիտորին[2]։

Գեղարվեստական գրականության մեջ

խմբագրել

Միխայիլ Կազովսկու պատմական «Ռոմանսով լուսավորվածը» («Սխրագործություն», 2017) վիպակի հերոսուհին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Мария Петровна Иванова (Глинка) р. 1817». Родовод. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին. «26 апрель 1835 брак: Михаил Иванович Глинка; 15 март 1841 брак: Николай Николаевич Васильчиков; октябрь 1846 развод: Михаил Иванович Глинка»
  2. 2,0 2,1 Тырлова, Александра (2006 թ․ նոյեմբերի 21). «Михаил Глинка: «Я помню чудное мгновенье»». АиФ, № 22 (337). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին. «Долгое время Екатерина Ермолаевна не теряла надежды на возвращение композитора, хранила его письма. Лишь спустя 7 лет после разрыва с Глинкой 36-летняя Екатерина Керн вышла замуж за юриста Михаила Осиповича Шокальского. Перед свадьбой невеста провела весь вечер у камина, сжигая письма Глинки.»[ ]

Արտաքին հղումներ

խմբագրել