< «Օրվա հոդված» նախագիծ
Աննա Կերն
Աննա Կերն

Աննա Պետրովնա Կերն (ի ծնե՝ Պոլտորացկայա, երկրորդ ամուսնուց՝ Մարկովա-Վինոգրադսկայա, փետրվարի 11 (22), 1800, Օրյոլ, Ռուսական կայսրություն - մայիսի 27 (հունիսի 8), 1879, Տորժոկ, գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ազնվականուհի, պատմության մեջ ամենից հայտնի է այն դերով, որը նա խաղացել է Պուշկինի կյանքում: Հուշերի հեղինակ է:

Աննայի ծնողները պատկանում էին պաշտոնյաների շրջանի ազնվական դասին: Հայրը՝ պոլտավացի կալվածատեր և արքունի խորհրդական Պետր Մարկովիչ Պոլտորացկին, որը դեռևս ելիզավետյան ժամանակներից արքունի երգչախմբի խմբավար Մարկ Պոլտորացկու (որը ամուսնացած էր հարուստ և ազդեցիկ Ագաֆոկլեա Ալեքսանդրովնա Շիշկովայի հետ) որդին էր: Մայրը՝ Եկատերինա Իվանովնան, ի ծնե՝ Վուլֆ, բարի կին էր, բայց հիվանդ էր և թուլակազմ, գտնվում էր ամուսնու վերահսկողության տակ:

Աննան ծնողների հետ ապրել է մայրական պապի՝ օռլովական նահանգապետ Իվան Պետրովիչ Վուլֆի կալվածատանը, որը ծագումով Դմիտրի Ալեքսեևիչ Վուլֆի հորեղբոր տղան էր: Ավելի ուշ ծնողները Աննայի հետ գնացել են Պոլտավա նահանգի Լուբնի գավառական քաղաք: Աննայի մանկությունը անցել է Լուբնիում և Բերնովում, կալվածքներում, որոնք ևս պատկանում էին Վուլֆին: Աննան ինքնուրույն շատ է կարդացել:

Աննան սկսեց երևալ հասարակության մեջ և ուշադրություն դարձնել իր գեղեցկությանը: Հայրը ինքն է բերել նշանածին՝ գեներալ Երմոլայ Ֆեդորովիչ Կերնին տուն, որը անգլիական ծագում ունեցող Կերների ընտանիքից էր: Աննան այդ ժամանակ... Ավելին