Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ

«Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…» (ռուս.՝ «Я помню чудное мгновенье»), Ալեքսանդր Պուշկինի «Կ***» բանսատեղծության ավանդական անունը (վերցված առաջին տողից), նվիրված է (համաձայն համընդհանուր կարծիքի) Աննա Կերնին[1], որը Ռիգայի ամրոց պարեն տանելու համար 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ հերոսի կոչում ստացած Երմոլայ Ֆեդորովիչ Կերնի կինն էր։

Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ
Տեսակբանաստեղծություն
Ժանրպոեզիա
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1825
Հրատարակվել է1827
 To*** Kern
К *** («Я помню чудное мгновенье...»)

Բանաստեղծությունը գրվել է 1825 թվականի հուլիսի 19-ից ոչ շուտ։ Այդ ժամանակ Պուշկինը ստիպված էր գտնվել Միխայիլովսկի ընտանեկան կալվածքի տարածքում։ «Կ***» բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսային ծաղիկներ» հայտնի ալմանախում, որի հրատարակիչը եղել է Պուշկինի լիցեյական ընկերը՝ Անտոն Անտոնովիչ Դալվիգը 1827 թվականին։ Հաջորդ անգամ Պուշկինը և Կերնը հանդիպել են միայն 1825 թվականին, երբ Կերնը հյուրընկալվել էր իր մորաքրոջ՝ Պրասկովյա Օսիպովայի Տրիգորսկոե կալվածքում։ Օսիպովան եղել է Պուշկինի հարևանը և նրա լավ ծանոթը։ Կա կարծիք, որ նոր հանդիպումը, որը կայացել է շատ երկար դադարից հետո, Պուշկինին ոգեշնչել է՝ ստեղծելու շատ նշանակալից ստեղծագործությունը։ Հայտնի է, որ Ա. Ս. Պուշկինը ստեղծագործության ինքնագիրը անձամբ նվիրել է Աննա Կերնին նրա՝ Տրիգորսկոեից Ռիգա մեկնելուց առաջ, որը կայացել է 1825 թվականի հուլիսի 19-ին։ Սակայն ինքնագիրներից մեկը, համաձայն նրա հիշողությունների, գտնվել է «Եվգենի Օնեգին» պոեմի երկրորդ գլխի ձեռագրում, որը Աննա Կերնը մեկնելուց առաջ պետք է իր հետ վերցներ։ Պուշկինը անսպասելի ետ է վերցրել ինքնագիրը և միայն խնդրանքներից հետո է այն նորից վերադարձրել։ Բացի դրանից, այդ մաքրագիր տարբերակը անդառնալիորեն կորել է բոլորին, հավանաբար, հենց Ռիգայում՝ պարետի տանը։

Պուշկինի բանաստեղծական ուղերձի գլխավոր թեման հանդիսանում է սերն է, որը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել նրա արվեստում։ Հենց կենսագրական փաստերն են այն դարձնում կառուցվածքային իմաստալի ամբողջության համաշխարհային գրականության սիրային քնարերգության մեջ։

1840 թվականին Միխայիլ Գլինկան Պուշկինի բանաստեղծության հիման վրա գրել է ռոմանս՝ նվիրելով այն իր սիրելիին՝ Եկատերինա Կերնին (Աննա Կերնի աղջկան)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել