Աննա Լի Մերիթ

ամերիկացի նկարչուհի

Աննա Լի Մերիթ (անգլ.՝ Anna Massey Lea Merritt, սեպտեմբերի 13, 1844(1844-09-13)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - ապրիլի 7, 1930(1930-04-07)[3][6][7], Hurstbourne Tarrant, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[8][5]), ամերիկացի նկարչուհի Ֆիլադելֆիայից, որն իր կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Մեծ Բրիտանիայում[10]։ Դիմանկարների, բնանկարների և կրոնական տեսարանների նկարիչ Մերիթի արվեստը կրել է պրեռաֆայելիտների ազդեցությունը[11]։ Մերիթը եղել է պրոֆեսիոնալ նկարիչ իր չափահաս կյանքի մեծ մասը՝ «ապրելով իր վրձնով» մինչև Հենրի Մերիթի հետ իր կարճ ամուսնությունը և նրա մահից հետո[12]։

Աննա Լի Մերիթ
անգլ.՝ Anna Lea Merritt
Ծնվել էսեպտեմբերի 13, 1844(1844-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էապրիլի 7, 1930(1930-04-07)[3][6][7] (85 տարեկան)
Մահվան վայրHurstbourne Tarrant, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[8][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջ
Մասնագիտությունարվեստագետ, նկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող, օֆորտանկարիչ և գծանկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ
Ժանրդիմանկար[9] և պատմական գեղանկարչություն[9]
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինՀենրի Մերիթ
ստորագրություն
Изображение автографа
 Anna Lea Merritt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Օֆելյա, 1880, Արվեստի ազգային պատկերասրահ

Աննա Մասսին ծնվել է 1844 թվականին Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, եղել է քվակեր ունևոր զույգի՝ Ժոզեֆ Լիի և Սյուզան Մասսիի դուստրը և վեց քույրերից ավագը[13]։ Անատոմիա է ուսանել Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջում[13]։ 1865 թվականին ընտանիքը տեղափոխվել է Եվրոպա, որտեղ նա արվեստի դասեր է ստացել Ստեֆանո Ուսսիից, Հայնրիխ Հոֆմանից, Լեոն Կոնյեից և Ալֆոնս Լեգրոսից[13]։ Ֆրանս-պրուսական պատերազմից փախչելով՝ 1870 թվականին տեղափոխվել է Լոնդոն, իսկ 1871 թվականին նա հանդիպել է Հենրի Մերիթին (1822–1877), որը հայտնի արվեստաբան էր և նկարների վերականգնող[14], որը դառնում է նրա ուսուցիչը, իսկ ավելի ուշ՝ ամուսինը[15]։ Նրանք ամուսնացել են 1877 թվականի ապրիլի 17-ին, սակայն նույն թվականի հուլիսի 10-ին Հենրի Մերիթը մահացել է[13]։ Աննան զավակներ չի ունեցել և կրկին չի ամուսնացել[13]։

Մերիթն իր մնացած ողջ կյանքն անցկացրել է Անգլիայում՝ բնակվելով Չելսիում[16]՝ թեպետ հաճախ է ուղևորություններ ունեցել ԱՄՆ, ինչպես նաև երկու երկրներում էլ ցուցահանդեսներ և մրցանակներ՝ դառնալով հայտնի նկարիչ։ Նա ներկայացրել է իր աշխատանքը Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում և Կնոջ շենքում 1893 թվականի Չիկագոյի World's Columbian Exposition-ի ժամանակ[17]։

1894-1895 թվականներին նա նկարել է Բլեքհիթ գյուղի Սուրբ Մարտին եկեղեցու պատերին՝ օգտագործելով չոր գաջի վրա ներկելու նոր տեխնիկա՝ օգտագործելով սիլիկոնային հիմքով ներկեր՝ խոնավության ազդեցությանը դիմակայելու համար։ Նկարները եղել են տեսարաններ Քրիստոսի կյանքից[18]։

Աննա Լի Մերիթը վախճանվել է Անգլիայում, 1930 թվականի ապրիլի 5-ին, Հեմփշիրի Հարսթբրն Թարանթում[13]։

Սերը փակի տակ խմբագրել

 
Սերը փակի տակ (1890), Մերիթի ամենահայտնի նկարը

Մերիթն ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքը՝ «Սերը փակի տակ», 1890 թվականին ի հիշատակ իր ամուսնու, որը մահացել էր 1877 թվականին՝ հարսանիքից ընդամենը երեք ամիս անց։ Նա հույս է ունեցել ստանալ Կուպիդոնի (Ամուրի) պատկերը՝ կանգնած փակ դռան առաջ[19], որը բրոնզից էր՝ ինչպես հուշարձանը, սակայն չի կարողացել իրեն դա թույլ տալ։ Մերիթն սկզբում ընդդիմացել է նկարի կրկնօրինակման թույլտվությանը՝ չնայած բազմաթիվ խնդրանքներին, քանի որ վախեցել է, որ սյուժեն կարող են ոչ ճիշտ մեկնաբանել. «Ես վախենում էի, որ մարդկանց այն դուր է եկել որպես արգելված սիրո խորհրդանիշ,- գրել է նա իր հուշերում,- մինչդեռ իմ Սերն սպասում էր մահվան դռների բացվելուն և միայնակ մնացած զույգի վերամիավորմանը»[20]։ Թեպետ Մերիթն արդեն ճանաչված էր որպես աշխատող նկարչուհի, նա նախատեսել է ավարտել իր մասնագիտական գործունեությունը ամուսնությունից հետո, սակայն վերադարձել է գեղանկարչությանը ամուսնու մահից հետո[12]։ Չնայած Մերիթն ամերիկուհի էր, «Սերը փակի տակ» աշխատանքը ներկայացվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1890 թվականին և դարձել նկարչուհու առաջին կտավը, որ Չանթրիի կտակի համաձայն ձեռք է բերվել Բրիտանական ազգային հավաքածուի համար[13][15]։

Արվեստում կանանց մասին մտքեր խմբագրել

 
Աննա Լի Մերիթի ամուսնու՝ Հենրի Մերիթի դիմանկարը, 1877

1900 թվականին Մերիթը գրել է, որ իր կարծիքով ինքն առանձնապես չի բախվել սեռային խտրականության, սակայն զգացել է որոշակի սոցիալական ճնշում, որը կարող էր խանգարել իր նկարչական գործունեությանը, և եզրափակել է.

Կնոջ հաջողության գլխավոր խոչընդոտն այն է, որ նա երբեք չի կարող կին ունենալ։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ է անում կինը նկարչի համար. կարկատում է գուլպաները, պահում է նրա տունը, գրում է նրա նամակները, այցելություններ կատարում նրա համար, կանխում ինքնակոչ հյուրերից, անձամբ հուշում գեղեցիկ նկարների մասին, միշտ հուսադրում է և մասամբ քննադատում։ Չափազանց դժվար է լինել արվեստագետ՝ առանց այս ժամանակ խնայողի օգնության։ Ամուսինը միանգամայն անօգուտ կլիներ[21]։

19-րդ դարի վերջին, երբ Եվրոպայում և Ամերիկայում մասնավոր գեղարվեստական ակադեմիաները ընդունելություն են բացում կին ուսանողների համար, մեծանում կանանց թիվը, որոնք ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ նկարիչներ։ Այս ժամանակաշրջանի նկարչուհիների մեծ մասը աշխատանք են գտնում արվեստի այնպիսի ժանրերում, որոնք համարվում էին պակաս հեղինակավոր, ինչպիսիք էին նատյուրմորտները և դիմանկարչությունը[22]։ Մերիթն ստեղծել է ծաղիկներով նկարներ՝ նշելով ծաղկային-կանացի սիմվոլիկան, որն օգտագործել էին տղամարդ նկարիչները, ինչպես օրինակ՝ Չառլզ Քորթնի Քարանը և Ռոբերտ Ռիդը։ Նա ասել է, որ «ծաղիկներին տեսնում է որպես «հզոր լեդիներ»՝ նշելով, որ նրանց է պատկանում հզոր դաստիարակության չարչարանքը, ինչպես նաև հոգնեցուցիչ անգործության հանգիստն ու անդորրը»[23]։

Մերիթի վրա ազդեցություն են ունեցել պրեռաֆայելիտները՝ Շեքսպիրով ոգեշնչված ստեղծելով Էլեն Ալիս Թերրիի փորագրանկարը Օֆելյայի կերպարում և այլ գործեր, որոնք կրել են եղբայրության ոճի և ոգու ազդեցությունը[11][24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Anna Massey Lea Merritt (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Anna Lea Merritt — 2008.
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/55408
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T056972
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Gorokhoff G. Merritt, [Lea, Anna Lea] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056972
  8. 8,0 8,1 8,2 https://www.britannica.com/biography/Anna-Lea-Merritt
  9. 9,0 9,1 Union List of Artist Names
  10. Gorokhoff, Galina (1983 թ․ հունիս). «Anna Lea Merritt, expatriate American painter». Antiques: 1221–1227.
  11. 11,0 11,1 «Eve | Artwork». NMWA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  12. 12,0 12,1 Rubinstein, Charlotte Streifer (1982). American Women Artists: From the Early Indian Times to the Present. G.K. Hall. ISBN 978-0-8161-8535-1.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Clarke, Meaghan E. (2004). «Merritt, Anna Massey Lea (1844–1930)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/63111. (Subscription or UK public library membership required.)
  14. Oxford Dictionary of National Biography Merritt, Henry
  15. 15,0 15,1 The Dictionary of Portrait Painters in Britain up to 1920. Antique Collectors' Club. 1997. ISBN 1-85149-173-2. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  16. «Settlement and building: Artists and Chelsea Pages 102-106 A History of the County of Middlesex: Volume 12, Chelsea». British History Online. Victoria County History, 2004. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  17. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «St Martins Church History and Murals». Wonersh Church.
  19. Love Locked Out on the website of Tate Britain
  20. Slatkin, Wendy (1993). «Anna Lea Merritt (1844–1930)». The Voices of Women Artists. Prentice Hall. էջ 108. ISBN 9780139514272. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին – via Internet Archive.
  21. Merritt, Anna Lea (1900). «A letter to artists, especially women artists». Lippincott's Monthly Magazine (65): 463–469. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. Myers, Nicole (2008). «Women Artists in Nineteenth-Century France». www.metmuseum.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  23. Annette Stott. "Floral Femininity: A Pictorial Definition". American Art. The University of Chicago Press. 6: 2 (Spring, 1992). p. 62.
  24. Walker, Kirsty Stonell (2018 թ․ սեպտեմբերի 13). Pre-Raphaelite girl gang : fifty makers, shakers and heartbreakers from the Victorian era. Nebechi, Kingsley. London. ISBN 978-1-911604-63-1. OCLC 1022077892.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լի Մերիթ» հոդվածին։