Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան
Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան, (ֆր.՝ Musée des sciences et de l'industrie de Chicago) գտնվում է Չիկագոյի Իլինոյս նահանգում ՝ Հայդ Պարկի տարածքում։ Այն նախագծվել է գեղեցիկ արվեստների (անգլ.՝ Fine Arts Building) պալատում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Թանգարանը Չիկագոյի չորրորդ մշակութային կարևոր վայրերից է։
Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, մշակութային կառույց և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Չիկագո[2] |
Կազմված է | The Coal Mine Experience? |
Ղեկավարության նստավայր | Չիկագո[3] |
Հասցե | 57th Street and Lake Shore Drive, 5700 S Lake Shore Drive Chicago, IL 60637 և 5700 S. DuSable Lake Shore Drive Chicago |
Հիմնադրվել է | 1933 |
Այցելուներ | 1 400 000 ± 100 000 մարդ[4], 1 387 555 մարդ (2014)[5][6], 1 456 985 մարդ (2012)[7], 1 395 773 մարդ (2013)[7] և 1 495 476 մարդ (2015)[8] |
Կայք | msichicago.org(անգլ.) և msichicago.org |
2005 թ.-ին անցկացված հարցման արդյունքում «Չիկագո տրիբունի» ընթերցողները ընտրեցին Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանը՝ որպես «Չիկագոյի յոթ հրաշալիքներից մեկը», Միչիգան լճից, Չիկագոյի մետրոյից, Ուիլիս-թաուերից, Water Tower-ից և Չիկագոյի համալսարանից հետո[9]։
Պատմություն
խմբագրելԳեղեցիկ արվեստի պալատը նախագծվել է Չարլզ Բ. Ատվուդի կողմից։ Ի տարբերություն «Սպիտակ քաղաքի» մյուս շենքերի, դրա ճակատը պատրաստված էր աղյուսից և ծածկված սվաղով։ Համաշխարհային ցուցահանդեսից հետո այն տեղափոխվեց Կոլումբիայի թանգարան, նախքան բնական պատմության դաշտային թանգարան դառնալը։
Երբ 1920 թվականին բացվեց նոր դաշտային թանգարան, հին տարածքը թափուր մնաց։ Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Լորադո Թաֆթը արշավ կազմակերպեց շենքի վերականգնման և նոր արվեստի թանգարանի վերափոխման համար։ Մի քանի տարի անց շենքն ընտրվեց գիտության թանգարան։
Գիտության թանգարանի վերածվելիս շենքի արտաքին մասը ձևափոխվել է կրաքարի` ամբողջովին պահպանելով 1893 թ.-ի Բոզար ոճը, իսկ ներսը, որը նախագծված էր Ալֆրեդ Պ.Շոուի կողմից, վերափոխվել է «մարդատար-փոստատար շոգենավի» ոճով[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.charitynavigator.org/ein/362167797
- ↑ http://www.msichicago.org/fileadmin/pdf/annual_report/MSI_Annual_Report_-_2012.pdf
- ↑ 2014 Chicago museum attendance // Chicago Tribune — Chicago: Tribune Publishing, 2015. — ISSN 2165-171X; 1085-6706
- ↑ 2014 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ 7,0 7,1 2013 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ 2015 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ https://qaghaq.am/chicago-city/(չաշխատող հղում)
- ↑ https://hy.traasgpu.com/%D5%B9%D5%AB%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%82/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան» հոդվածին։ |