Անդրե-Պիեռ Ժինյակ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Անդրե-Պիեռ Ժինյակ (ֆր.՝ André-Pierre Gignac, ֆրանսերեն արտասանությունը [ɑ̃dʁe pjɛʁ ʒiɲak], դեկտեմբերի 5, 1985(1985-12-05)[2][3][4], Մարտիգ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի խաղացող։

Անդրե-Պիեռ Ժինյակ
ֆր.՝ André-Pierre Gignac
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրե-Պիեռ Քրիստիան Ժինյակ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա[1]
Մականուն Դեդե (Dédé)
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1985 (38 տարեկան)[1]
Ծննդավայր Մարտիգ, Ֆրանսիա
Հասակ 187 սմ
Քաշ 87 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես
Համար 10
Պատանեկան կարիերա
1990—1995 Ֆրանսիա Ֆոս
1995—2002 Ֆրանսիա Մարտիգ
2002—2004 Ֆրանսիա Լորյան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2007 Ֆրանսիա Լորյան 51 (11)
2005—2006  Ֆրանսիա Պո 18 (8)
2007—2010 Ֆրանսիա Թուլուզա 97 (34)
2010—2015 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 154 (59)
2015—ներկա Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 123 (70)
Ազգային հավաքական
2009—2016 Ֆրանսիա Ֆրանսիա 36 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Անդրե-Պիեռ Ժինյակը ծնվել է ֆրանսիացի հոր և ֆրանկալժիրցի մոր ընտանիքում։ Իր կարիերան սկսել է 5 տարեկանում` «Ֆոս» ակումբի դպրոցում։ Հետո խաղացել է «Մարտիգ» ակումբի ակադեմիայում[5] և «Լորյան» ակումբի երիտասարդական թիմում, որը հանդես էր գալիս Լիգա 2-ում[6]։ 2004 թվականի օգոստոսի 13-ին Ժինյակը դեբյուտեց «Լորյանի» հիմնական կազմում, «Շատորուի» դեմ խաղում դուրս գալով փոխարինման։ Դաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան հետո Ժինյակը «Շատորուի» դարպասը գրավեց և հաղթանակ բերեց իր թիմին[7]։

Հաջորդ մրցաշրջանում նա վարձակալման հանձնվեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պո» ակումբ։ «Պոում» Ժինյակը անցկացրեց 18 խաղ և խփեց 8 գոլ։ 2006 թվականի հունվարին Ժինյակը վերադարձավ «Լորյան» և օգնեց ակումբին դուրս գալ Լիգա 1։ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում Ժինյակը խաղաց 37 խաղ և խփեց 9 գոլ, որոնցից երեքը «Նանտի» դարպասին` առաջին 27 րոպեների ընթացքում[8]։ Այդ ինը գոլով նա այդ մրցաշրջանում դարձավ «Լորյանի» ռմբարկու։

 
Ժինյակը 2008-09 մրցաշրջանում

2007 թվականի հունիսի 25-ին Ժինյակը «Տուլուզ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր[9]` հարձակվողի տրանսֆերի համար վճարելով 4,5 միլիոն եվրո։ «Տուլուզ» կարողացավ հաղթել Ժինյակի համար «Լիլի» հետ մղվող պայքարը, նրան առաջարկելով երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան «Լիլը», որի հետ Անդրե-Պիերը նույնիսկ նախնական պայմանագիր էր կնքել[10]։ Հետո «Լիլի» ներկայացուցիչները տվեցին մի քանի հարցազրույց, կասկածի ենթարկելով Ժինյակի գործարքը և մատնանշելով ոչ քաղաքակիրթ անցումը։ Սակայն գործարքն արդեն արված էր և ոչ ոք այն այլևս փոփոխել չէր կարող։

Ժինյակը «Տուլուզում» իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Լիվերպուլի» դեմ խաղում` 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Այս խաղում «Տուլուզը» 0-1 հաշվով պարտվեց, իսկ երկու խաղերի արդյունքում` 0-5։ Եվ ընդհանրապես ակումբը այդ մրցաշրջանը ձախողեց` առաջնությունում զբաղեցրեց 17-րդ տեղը` ընդամենը մեկ հորիզոնական բարձր վտանգավոր գոտուց։ Իսկ Ժինյակը 28 խաղերում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ։ Շատերը ասում էին, որը նրա ցածր արդյունավետությունը կապված էր նրա հետ, որ նա զբաղեցնում էր երկրորդ հարձակվողի դիրք` հիմնականում օգնելով շվեդ հարձակվող Յուհան Էլմադներին[11]։ Միջազգային մրցահարթակում Ժինյակի միակ հաջողությունը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության սոֆիական ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղի 96-րդ րոպեին խփած գնդակն էր, որը հնարավորություն տվեց ակումբին անցնել բուլղարական ակումբին։

2008 թվականին Էլմանդերի «Բոլտոն Ուոնդերերս» տեղափոխվելուց հետո Ժինյակը ակումբում զբաղեցրեց առաջին դերը։ Առաջնության երկրորդ տուրում նա «Գավրի» դեմ խաղի 88-րդ րոպեին խփեց նոր մրցաշրջանի առաջին գոլը և հաղթանակ բերեց թիմին[12]։ Սեպտեմբերին և մարտին նա ճանաչվեց Ֆրանսիայի առաջնության ամսվա ֆուտբոլիստ, խփած 24 գնդակներով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և հատեց Յանիկ Ստոպուրայի 1985 թվականի ռեկորդը։ Ժինյակը համարվում էր առաջնության տարվա ֆուտբոլիստների թեկնածուներից մեկը, սակայն այն մրցանակին արժանացավ Յոհան Գուրկյուֆը։

2009-10 մրցաշրջանում նա վերցրեց 10 համարի մարզաշապիկը[13]։ Օգոստոսի 14-ին նա «Տուլուզի» հետ պայմանագիրը երկարացրեց մինչև 2013 թվականը։ Պայմանագիրը կնքվեց, չնայած ֆուտբոլիստի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի»[14], «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիոնի»[15], «Յուվենտուսի»[16] և «Միլանի»[17] հետաքրքրություններին։

2010 թվականի փետրվարի 6-ին Ֆրանսիայի առաջնության «Լիոնի» դեմ խաղում Ժինյակը ստացավ վնասվածք` պառելով ձախ ոտքի մկանը, ինչի պատճառով որոշ ժամանակ չկարողացավ խաղալ[18]։

2010 թվականի օգոստոսի 24-ին խաղացողը Մարսելի «Օլիմպիկի» հետ կնքեց քառամյա պայմանագիր` շաբաթեկան 60 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով[19]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 18 միլիոն եվրո[20]։ 2010 թվականի օգոստոսի 29-ին «Բորդոյի» դեմ արտագնա խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Բրանդաոյին` նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 2-ին, «Սենտ-Էտիենի» դեմ խաղում, «Օլիմպիկ Մարսելում» նա խփեց իր առաջին գոլը[22]։ Ամբողջ մրցաշրջանում խաղաց 38 խաղ և խփեց 12 գոլ։ Ամռանը խոսակցություններ էին գնում, որ նրա ցածր արդյունավետության պատճառով ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել նրան[23], նշելով, որ կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ»[19], սակայն խոստանալով, որ ավելի շատ կխփի, նա մնաց «Մարսելում»[24]։

2011 թվականի աշնանաը, Ժինյակը թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ վիճաբանությունից հետո, որի պատճառը Անդրե-Պիերի` դաշտում անցկացրած քիչ ժամանակն էր, ուղևորվեց ակումբի երկրորդ թիմ[25]։ «Մարսելի» գլխավոր մարզիչի և նախագահի խոսակցություններից հետո, նա վերադարձավ երկրորդ թիմ[26]։ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Ժինյակը պատռելով ձախ ազդրի մկանը` 1,5 ամսով դուրս եկավ շարքից[27]։

2015 թվականի հունիսի 18-ին Ժինյակը «Թվիթթերում» հայտարարեց, որ տեղափոխվել է մեքսիկական ՈՒԱՆԼ Տիգրես ակումբ, կնքելով քառամյա պայմանագիր[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմ Ժինյակը հրավիրվել է 2009 թվականին՝ Լիտվայի դեմ խաղում։ Ապրիլի 1-ին նա առաջին անգամ հայտնվեց ազգային հավաքականի մարզահագուստում, խաղի 69-րդ րոպեին փոխարինելով Ֆրանկ Ռիբերիին[30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց օգոստոսի 12-ին, Ֆարերյան կղզիների հավաքականի դարպասին` այդպիսով հաղթանակ բերելով թիմին[31]։

Անձնական կյանք խմբագրել

Ժինյակը ունենալով ալժիրական, բացի այդ նաև գնչուական արմատներ, ամուսնացած է գնչուհու հետ[32], ունի որդի` Անդրե- Պիեր[11]։

Ժինյակը համարվում է ֆուտբոլիստներ Ժակ Աբարդոնադոյի և Յոհան Մոլլոյի ազգականը[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Տուլուզ

  • Ֆրանսաիյի առաջնության լավագույն ռմբարկու (1)` 2009 (24 գոլ)

  Օլիմպիկ Մարսել

  • Ֆրանսիական լիգայի գավաթ (1)` 2010-11

  ՈՒԱՆԼ Տիգրես

  • Մեքսիկայի չեմպիոն (1)` Ապերտուրա 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20150507222818/http://www.fifa.com/worldfootball/statisticsandrecords/players/player=306322/
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Andrй-Pierre Gignac, un Martйgal de plus en Bleus
  6. «Gignac vs Abardonado, samedi soir en famille». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  7. «Լորյան» — «Шатору»(չաշխատող հղում)
  8. ««Լորյան» — «Нант»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  9. «Gignac arrive». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  10. «L'Imbroglio Gignac». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  11. 11,0 11,1 11,2 Gignac’s rocky road takes a turn for the better with call for national service
  12. ««Тулуза» — «Гавр»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  13. «Les numéros de maillot». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  14. Венгер: «Арсенал» не готов отдать £ 20 млн за Жиньяка(չաշխատող հղում)
  15. «Ола: «Лион» попытается купить Жиньяка следующим летом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  16. «Juventus target Edin Dzeko and Andre-Pierre Gignac». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  17. «AC Milan linked with Dzeko & Gignac». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  18. «Жиньяк выбыл из строя на три недели». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  19. 19,0 19,1 «Фулхэм» арендует нападающего «Марселя» Жиньяка
  20. ««Марсель» объявил о приобретении Жиньяка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  21. «Girondins de Bordeaux — Olympique de Marseille — 1:1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  22. «St. Etienne — Olympique de Marseille — 1:1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  23. «Марсель» опроверг слухи о возможном уходе Жиньяка
  24. Аниго: Жиньяк обещал, что постарается забивать ещё больше
  25. Жиньяк переведён в дубль «Марселя» из-за ссоры с Дешамом
  26. Жиньяк возвращён в первую команду «Марселя»
  27. Жиньяк выбыл из строя на срок от четырёх до шести недель
  28. Жиньяк отверг предложение «Динамо» и перейдёт в «Тигрес»
  29. Tigres de Monterrey: visite médicale pour André-Pierre Gignac
  30. «France striker Gignac fit for World Cup qualifier». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  31. «Гол Жиньяка принёс Франции победу над Фарерами». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  32. Beware the Bull: France ready to unleash Gypsy king Andre-Pierre Gignac on Irish defence

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե-Պիեռ Ժինյակ» հոդվածին։