Անդրեյ Օյշտեանու (ռումիներեն՝ Andrei Oişteanu, սեպտեմբերի 18, 1948(1948-09-18), Բուխարեստ, Ռումինիա[1]), ռումինացի պատմաբան, կրոնագետ, ազգագրագետ, մշակույթների մարդաբան, գրականագետ, արձակագիր։ Մասնագիտացել է կրոնների ու մենթալիտետների պատմության, ռումինական ժողովրդական մշակույթում ծեսերի ու կախարդանքի արարողությունների ուսումնասիրման, ինչպես նաև Ռումինիայում հրեական մշակույթի ուսումնասիրման, հակասեմիտիզմի դրսևորումների հետազոտման բնագավառներում։ 1999 թվականի հեղափոխությունից հետո աշխարհում լայնորեն ճանաչվեց «Հոլոքոստը Ռումինիայում» թեմայով գրած հոդվածների շնորհիվ։

Անդրեյ Օյշտեանու
ռումիներեն՝ Andrei Oișteanu
Ծնվել էսեպտեմբերի 18, 1948(1948-09-18) (75 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա[1]
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունմարդաբան, բանասեր, կրոնի պատմաբան, պատմաբան, լրագրող, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս, գրող, գրական քննադատ և առասպելագիր
Հաստատություն(ներ)Բուխարեստի համալսարան
Ալմա մատերԲուխարեստի համալսարան և Կենտրոնական եվրոպական համալսարան
Տիրապետում է լեզուներինռումիներեն[2]
Պարգևներ
Knight of the Order of the Star of Romania և Commander of the Order of the Star of Italian Solidarity
 Andrei Oișteanu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Միհայիլի Օյշտեանուն ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 18-ին Բուխարեստում, բեսարաբական ծագում ունեցող հրեական ընտանիքում։ Հայրը՝ Միհայիլ (Միհայ, Միշա) Օյգենշտեյնը (Օյշտեանուն) կապի փոխնախարար էր Գեորգե Գեորգիու-Դեժի ղեկավարած կառավարությունում, Շտեֆան Գեորգիուի անվան ակադեմիայում միջազգային բանվորական շարժման ամբիոնի պրոֆեսոր, մայրը՝ Բելլան, թարգմանչուհի էր։

1948-1954 թվականներին նրանց ընտանիքն ապրել է Չեռնովցիում (Ուկրաինա), ապա հայրենադարձվել Ռումինիա։ Անդրեյը սովորել է Բուխարեստի համալսարանի հումանիտար բաժնում, որն ավարտել է՝ ստանալով ազգագրագետի որակավորում։ Ուսումը շարունակել է մագիստրատուրայում, որտեղ Սերգիու Ալ-Գեորգեի և Ամիտա Բհոզեի ղեկավարությամբ ուսումնասիրել է արևելագիտություն։ 1970-ականների սկզբում նվագել է ժողովրդական և փորձարարական երաժշտության կատարումներով հանդես եկող «Ceata Melopoicǎ» երաժշտախմբում՝ ընկերակցելով խմբի ղեկավար, երաժիշտ Միրչա Ֆլորիանին և իր ավագ եղբորը՝ Վալերիին, որը հետագայում մեկնեց ԱՄՆ, դարձավ ճանաչված սյուրռեալիստ բանաստեղծ (ստեղծագործում է անգլերեն և ռումիներեն

1997 թվականին Անդրեյ Օյշտեանուն ընդունվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործող Եվրոպական համալսանը, որտեղ Մոշե Իդելի և Մայքլ Զիլբերի ղեկավարությամբ ուսումնասիրել է հեբրաիստիկա՝ հին հրեերեն և դրան առնչվող բանասիրական այլ առարկաներ։ 1997-1999 թվականներին արժանացել է մի շարք դրամաշնորհների՝ Երուսաղեմի հրեական համալսարանում և հակասեմիտիզմի հետազոտման Վիդալ Սասունի անվան միջազգային կենտրոնում ուսանելու համար։ 2002 թվականին Գերմանիայում գործող Գյոթեի ինստիտուտից դրամաշնորհ է ստացել «Հրեա անհատը և հակասեմիտիզմը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում» թեմայի շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար։ 2005-2006 թվականներին դրամաշնորհի է արժանացել Եվրոպական Նոր քոլեջի կողմից՝ Ռումինիայում կրոնների պատմությունն ուսումնասիրելու համար։

Անդրեյ Օյշտեանուն Բուխարեստի՝ կրոնների պատմության ինստիտուտի հիմնադիր անդամ է, ռումինական ակադեմիայի բանահյուսության և ազգագրության հանձնաժողովի,ինչպես նաև Լոնդոնում գործող՝ ազգագրական ու մարդաբանական գիտությունների միջազգային միության անդամ։ Նա կրոնների պատմության ռումինական ասոցիացիայի նախագահն է, Բուխարեստի համալսարանի հրեագիտության բաժնի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդում գործող հրեագիտության եվրոպական ասոցիացիայի անդամ...

Պարգևատրվել է «Ռումինիայի Աստղ» և «Իտալական համերաշխության աստղ» շքանշաններով։

Աշխատություններ խմբագրել

  • Grădina de dincolo. Zoosofia. Comentarii mitologice (Այգի՝ աշխարհից այն կողմ։ Զոոսոֆիա (Կենդանասիրություն)։ Առասպելաբանական մեկնաբանություններ), Dacia Publishing House, Cluj, 1980 (second edition, Polirom Publishing House, Iași, 2012);
  • Motive și semnificaţii mito-simbolice în cultura tradițională românească (Առասպելա-խորհրդապաշտական մոտիվներն ու իմաստները ռումինական ժողովրդական մշակույթում), Minerva Publishing House, Bucharest, 1989;
  • Cutia cu bătrâni (Ծերուկներով արկղը), Preface by Dan C. Mihăilescu, Meta Publishing House, Bucharest, 1995 (second edition, Cartea Românească Publishing House, Bucharest, 2005; third edition, Polirom Publishing House, Iasi, 2012);
  • Mythos & Logos. Studii și eseuri de antropologie culturală (Առասպելներ և խորհրդանիշեր։ Ուսումնասիրություններ և երկեր մշակույթների մարդաբանության վերաբերյալ), Nemira Publishing House, Bucharest, 1997 (second edition, 1998);
  • Cosmos vs. Chaos. Myth and Magic in Romanian Traditional Culture (Տիեզերքն ընդդեմ Քաոսի։ Առասպելն ու կախարդանքը ռումինական ժողովրդական մշակույթում), illustrated edition, Romanian Cultural Foundation Publishing House, Bucharest, 1999;
  • Imaginea evreului în cultura română. Studiu de imagologie în context est-central european (Հրեայի կերպարը ռումինական մշակույթում։ Իմագոլոգիական ուսումնասիրություններ կենտրոնա-արևելյան եվրոպական համատեքստում), Humanitas Publishing House, Bucharest, 2001 (second edition, Humanitas, 2004; third edition, revised, enhanced and illustrated, Polirom Publishing House, Iași, 2012). The volume was awarded with five major prizes in Romania, Italy, Belgium and Israel;
  • Das Bild des Juden in der rumänischen Volkskultur (Հրեայի կերպարը ռումինական ժողովրդական մշակույթում), Hartung-Gorre Verlag, Konstanz, 2002;
  • Jewish Identity and Antisemitism in Central and South-Eastern Europe (Հրեա անհատը և հակասեմիտիզմը Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում), volume edited, foreworded and illustrated by Andrei Oișteanu, Goethe Institut, Bucharest, 2003;
  • A Képzeletbeli Zsidó (Հրեայի կերպարը), Kriterion Publishing House, Cluj, 2005;
  • Ordine și Haos. Mit și magie în cultura tradiţională românească (Կարգը՝ ընդդեմ Քաոսի։ Առասպելներն ու կախարդանքը ռումինական ժողովրդական մշակույթում), illustrated edition, Polirom Publishing House, Iași, 2004;
  • Religie, politică și mit. Texte despre Mircea Eliade și Ioan Petru Culianu (Կրոնը, քաղաքականությունը և առասպելը։ Տեքստեր Միրչա Էլիադի և Իոան Պետրու Կուլյանուի մասին), Polirom Publishing House, Iași, 2007 (second edition, revised, enlarged, and illustrated, Polirom Publishing House, Iași, 2014);
  • Il diluvio, il drago e il labirinto. Studi di magia e mitologia europea comparata (Ջրհեղեղը, վիշապը և լաբիրինթոսը։ Եվրոպական հմայությունների և առասպելաբանության համեմատական ուսումնասիրություններ), A cura di Dan Octavian Cepraga e Maria Bulei, Postfazione di Dan Octavian Cepraga, Edizioni Fiorini, Verona, 2008;
  • Inventing the Jew. Antisemitic Stereotypes in Romanian and Other Central-East European Cultures (Հայտնագործելով հրեային։ Հակահրեական կարծրատիպերը ռումինական և կենտրոնական ու արևելյան եվրոպական այլ մշակույթներում), foreword by Moshe Idel, Nebraska University Press, Lincoln & London, 2009. The author was awarded with the Prize "A.D. Xenopol" of the Romanian Academy (Bucharest, 2011) and the Prize B'nai B'rith Europe (Bruxelles, 2015) "for an intellectual who has contributed to the changing image of the Jew in society";
  • Konstruktionen des Judenbildes: Rumänische und Ostmitteleuropäische Stereotypen des Antisemitismus (Հրեայի կերպարի կառուցվածքը. ռումինական կենտրոնական ու արևելյան եվրոպական կարծրատիպերը հակասեմիտիզմի մասին), Aus dem Rumänischen übersetzt von Larisa Schippel, Frank & Timme Verlag, Berlin, 2010;
  • Narcotice în cultura română. Istorie, religie și literatură (Թմրանյութերը ռումինական մշակույթում։ Պատմությունը, կրոնը և գրականությունը), illustrated edition, Polirom Publishing House, Iași, 2010 (second edition, 2011; third edition, revised and enlarged, 2014). The volume was awarded with the Special Prize of the Union of Writers from Romania;
  • Rauschgift in der Les Images du Juif: Clichés antisémites dans la culture roumaine. Une approche comparative (Հրեայի կերպարը. հակասեմիտական կլիշեն ռումինական մշակույթում։ Հrumaenischen Kultur: Geschichte, Religion und Literatur (Թմրանյութերը ռումինական մշակույթում. պատմությունը, կրոնը և գրականությունը), Translated from Romanian by Julia Richter, Frank & Timme Verlag, Berlin, 2013;
  • Andrei Oișteanu, Andrei Pleșu, Neagu Djuvara & Adrian Cioroianu, Evreii din România (Հրեաները Ռումինիայում), Hasefer Publishing House, Bucharest, 2013;
  • Sexualitate și societate. Istorie, religie și literatură (Սեքսուալությունը և հասարակությունը. պատմությունը, կրոնը և գրականությունը), Illustrated edition, Polirom Publishing House, Iaşi, 2016; Second edition, revised, enlarged and illustrated, Polirom, Iaşi, 2018. Author's Prize: "The Writers of the Year 2016"
  • L´ebreo immaginario: Stereotipi antisemiti nel contesto culturale romeno ed europeo centro-orientale (Հրեայի կերպարը. հակասեմիտական կարծրատիպերը և կենտրոնական ու արևելյան եվրոպական մշակութային համատեքստերում), Collana di Studi Ebraici, Belforte Editore, Livorno, 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #124528481 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Օյշտեանու» հոդվածին։