Անդրեաս Փիթչման (գերմ.՝ Andreas Pietschmann, մարտի 22, 1969(1969-03-22)[1][2], Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի դերասան[4], առավել հայտնի է Նեթֆլիքսի թողարկած «Խավար» հեռուստասերիալում Յոնաս Կանվալդի կամ «անծանոթի» դերով։

Անդրեաս Փիթչման
Ծննդյան թիվ՝մարտի 22, 1969(1969-03-22)[1][2] (55 տարեկան)
Ծննդավայր՝Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
IMDb։ID 0682960

Կյանք և կարիերա խմբագրել

Փիթչմանը խաղացել է ֆուտբոլ «Վյուրցբուրգեր Կիկերս» երիտասարդական բաժնում և համարվել է տաղանդավոր խաղացող։ Ավելի ուշ նա զինվորական ծառայության է անցել Բունդեսվերում, որի ընթացքում զբաղվել է նաև թատերական դերասանությամբ։ Նա հայտնվել է «Die Feuerzangenbowle» բեմադրության մեջ։ Լուրջ ավտովթարից հետո Փիթչմանը որոշել է լրջորեն զբաղվել դերասանությամբ։

1993-1996 թվականներին հաճախել է Բոխում քաղաքի թատերական դպրոցը, այնուհետև չորս տարի աշխատել է Schauspielhaus Bochum դրամատիկական թատրոնում։ Դրանից հետո Փիթչմանը տեղափոխվել է Համբուրգի Thalia թատրոն 2000-2001 թվականների համար, իսկ 2007 թվականին հեռացել է կինոյի և հեռուստատեսության վրա կենտրոնանալու համար։ Բացի այդ, նա գրել է մի քանի աուդիոգրքեր, այդ թվում՝ Կառլոս Ռուիս Սաֆոնի «Քամու ստվերը», Փիթեր Բերենսի «Երազների օրենքը», Սեսիլիա Ահերնի «Շնորհակալություն հիշողությունների համար» և Ջունո Դիասի «Օսկար Վաոյի կարճ հրաշալի կյանքը»։

2017 թվականին Նա գլխավոր դեր է ստացել Նեթֆլիքսի «Խավար» սերիալում՝ մարմնավորելով Յոնաս Կանվալդի կամ «անծանոթի» դերը։

Այդ ժամանակից ի վեր նա աշխատել է ինչպես Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, այնպես էլ տարբեր հեռուստասերիալներում մի քանի երկրորդական դերերով։

Անձնական կյանք խմբագրել

Փիթչմանն ապրում է Բեռլինում, կնոջ՝ դերասանուհի Ժասմին Տաբատաբայի հետ[5], և նրանք ունեն երկու երեխա՝ Հելեն Լեյլին (ծնվել է 2009 թվականի հուլիսի 5-ին)[6] և Յոհան Անտոնը (ծնվել է 2013 թվականի օգոստոսի 13-ին)[7]։ Փիթչմանը նաև համարվում է Տաբատաբայի դստեր՝ Անգելինայի խորթ հայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124281060 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Interview: "Als Schauspieler darf dir nichts peinlich sein"» [As an actor, you can't be embarrassed]. Spiegel Online (գերմաներեն). 2001 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Jasmin Tabatabai - News archive, December 2007». jasmin-tabatabai.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Jasmin Tabatabai - News archive, July 2009». jasmin-tabatabai.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Jasmin Tabatabai wird zum dritten Mal Mama» [Jasmin Tabatabai becomes a mom for the third time]. stern.de (գերմաներեն). 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Փիթչման» հոդվածին։