Ջունո Դիաս
Ջունո Դիաս, երբեմն` Ջունոտ Դիաս (իսպ.՝ Junot Díaz,դեկտեմբերի 31, 1968[1][2], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), դոմինիկյան ծագմամբ ամերիկացի գրող, ստեղծագործում է անգլերեն լեզվով։
Ջունո Դիաս իսպ.՝ Junot Díaz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1968[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և ֆակուլտետ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կոռնելի համալսարան, Ռատգերսի համալսարան, Old Bridge High School? և Cedar Ridge High School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Dominican Workers' Party? |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Rutgers University Press? |
Պարգևներ | |
Կայք | junotdiaz.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ջունո Դիասը վեց տարեկանից ապրում է ԱՄՆ-ում։ Ավարտել է Ռատգերսի քոլեջը, 1992 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1995 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է կերպարվեստի մագիստրոսի աստիճան։ Աշխատել է Ռատգեսրի համալսարանի հրատարակչությունում։ Պատմվածքները հրապարակել է խոշոր ամսագրերում (The Paris Review, The New Yorker, որը նրան ընդգրկել է 21-րդ դարի լավագույն գրողների ցանկում), ներկայացուցչական անթոլոգիայում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դասավանդել գրական հմտություն, Boston Review ամսագրում գրականության բաժնի խմբագիրն է։
ԳրքերԽմբագրել
- Խեղդվածը/ Drown, նորավեպ (1996 թվական Պուշկարտի մրցանակ)
- Օսկար Ուաոյի կարճ և զարմանահրաշ կյանքը/ The Brief Wondrous Life of Oscar Wao, վեպ (2007, Պուլիցերյան մրցանակ, Գրաքննադատների շրջանի ազգային մրցանակ, ընդգրկվել է Դուբլինի գրական մրցանակի կարճ ցանկում)
- Ահա թե ինչպես ես նրան կորցնում, նորավոպ (2012, հայտնվել է Գրքի ազգային մրցանակի եզրափակչում)
ՃանաչումԽմբագրել
Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, նրա արձակը թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում` ճապոներեն և չինարեն։ 2007 թվականին Բոգոտայի Գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ ընդգրկվել էր մինչև 39 տարեկան լատինամերիկյան խոստումնալից գրողների ցուցակում([1]): 2012 թվականին ստացել է Մակ-Արթուրի կրթաթոշակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Past Award Winners — PEN/Faulkner Foundation.
- ↑ http://claspprograms.org/pages/detail/68/Award-Winners
- ↑ McDermott Past Recipients — Eugene McDermott Award in the Arts at MIT.
- ↑ Authors honored by Arts Council // MIT News — Cambridge: 1998.
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)