Կառլոս Ռուիս Սաֆոն

իսպանացի գրող

Կառլոս Ռուիս Սաֆոն (իսպ.՝ Carlos Ruiz Zafón, սեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - հունիսի 19, 2020(2020-06-19)[5][6][4][…], Լոս Անջելես, ԱՄՆ[7][8]), իսպանացի (կատալոնացի) գրող և կոմպոզիտոր։

Կառլոս Ռուիս Սաֆոն
իսպ.՝ Carlos Ruiz Zafón
Ծնվել էսեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Վախճանվել էհունիսի 19, 2020(2020-06-19)[5][6][4][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, ԱՄՆ[7][8]
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ, իմիջմեյքեր, գրող և կինոսցենարիստ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա[9]
ԿրթությունCentre educatiu privat Jesuïtes Sarrià - Sant Ignasi?[10] և Բարսելոնայի ինքնավար համալսարան[11]
Ուշագրավ աշխատանքներThe Prince of Mist?, The Midnight Palace?, Marina?, Քամու ստվերը և The Labyrinth of Spirits?
Պարգևներ
Կայքcarlosruizzafon.com
 Carlos Ruiz Zafón Վիքիպահեստում

Վաղ շրջանի ստեղծագործությունները խմբագրել

Կառլոս Ռուիս Սաֆոնն իր գրական գործունեությունն սկսել է պատանիների համար նախատեսված արկածային-միստիկ վեպեր գրելով.«Մշուշի արքայազնը» (El príncipe de la niebla), «Կեսգիշերի ապարանքը» (El palacio de la medianoche), «Սեպտեմբերյան կրակներ» (Las luces de septiembre)։ Հետագայում հեղինակը վերոնշյալ այս երեք վեպերն ամփոփել է «Մշուշի եռագրություն» վերտառության ներքո։ Պատանիների համար է գրված նաև նրա «Մարինա» (Marina) վեպը։

Հասուն շրջանի ստեղծագործությունները խմբագրել

2001 թվականին լույս է տեսնում հեղինակի «Քամու ստվերը» (La sombra del viento) վեպը, որը Սաֆոնին բերում է համաշխարհային ճանաչում։ Գիրքը կարճ ժամանակամիջոցում թարգմանվում է շուրջ 30 լեզուներով և հրատարակվում 40 երկրներում ավելի քան 10 միլիոն օրինակով։ Սաֆոնի հաջորդ վեպը՝ «Հրեշտակի խաղը» (El juego del ángel) (2008) նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում ընթերցողների կողմից։ Իսկ հեղինակի վերջին վեպը՝ «Երկնքի բանտարկյալը» (El prisionero del cielo) (2011) դառնում է Լատինական Ամերիկայում ամենապահանջարկ ունեցող գիրքը։

Մատենագիտություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Doria S. e.a. The Barcelona of Carlos Ruiz Zafón։ a guide. — Barcelona։ Planeta, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ռուիս Սաֆոն» հոդվածին։