Անատոլի Գրոմիկո
Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո (բելառուս․՝ Анато́ль Андрэ́евіч Грамы́ка, ապրիլի 15, 1932[1], Բորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2017[1], Մոսկվա, Ռուսաստան)՝ խորհրդային, ապա ռուս դիվանագետ և գիտնական, ամերիկագիտության, աֆրիկագիտության, միջազգային հարաբերությունների մասնագետ։
Անատոլի Անդրեևիչ Գրոմիկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1932[1] |
Ծննդավայր | Բորիսով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2017[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1954) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դիվանագետ, աֆրիկանիստ, Americanist, տնտեսագետ և պատմաբան |
Աշխատատու | Novosti Press Agency?, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ, ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտ, Q4135721? և Մոսկվայի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Անդրեյ Գրոմիկո, մայր՝ Lydia Gromyko? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե և Ռուսաստանի նկարիչների միություն |
Երեխաներ | Իգոր Գրոմիկո և Aleksey Gromyko? |
![]() |
Իրավաբանական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981)։
1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։
1961-1965 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ԽՍՀՄ դեսպանատան 1-ին քարտուղար, խորհրդական։
1965 թվականից՝ «Նովոստի» մամուլի գործակալության գլխավոր խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ։
1966-1968 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի սեկտորի վարիչ։
1968 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի սեկտորի վարիչ։ 1970 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քենեդիի իշխանության գալը և նրա կառավարության արտաքին քաղաքականությունը» թեմայով։
1973 թվականից՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
1974 թվականից՝ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
1976-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն։
1976 թվականից՝ Աֆրիկայի ժողովուրդների հետ բարեկամության Խորհրդային ասոցիացիայի նախագահ։
1977 թվականից՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության խորհրդային կոմիտեի նախագահի տեղակալ և խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։
1978 թվականից՝ Եվրոպական անվտանգության և համագործակցության խորհրդային կոմիտեի անդամ։
1981 թվականի դեկտեմբերի 29-ից՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ տնտեսագիտության բաժնի գծով։
1992 թվականից աշխատել է Կիպրոսում։
2003-2010 թվականներին եղել է ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտի քաղաքականության գնահատման կենտրոնի ղեկավար, գլխավոր գիտաշխատող։
2008 թվականից փորձագիտական խորհրդի անդամ և «Աշխարհաքաղաքականություն» միջազգային վերլուծական ամսագրի մշտական հեղինակ։
2010 թվականի ապրիլի 1-ից՝ ՌԳԱ միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։
2010 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր[2]։
Աֆրիկայի հարցերով ՌԳԱ նախագահության գիտական խորհրդի անդամ։
«Հանուն համաշխարհային ժողովրդավարական կարգուկանոնի ամրապնդման և ի աջակցություն ՄԱԿ-ի» շարժման նախագահ։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ։
Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 25–ին[3]։
Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը (25–րդ տեղամաս)։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980)
- Իտալական «Սիմբա» Ակադեմիայի մրցանակակիր (1982)
- Վորովսկու անվան մրցանակի դափնեկիր (1985)
- Մարոկկոյի գիտությունների թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ
- Մալագասիայի գիտությունների ակադեմիայի անդամ (Մադագասկար կղզի)
- Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր
Ընտանիք
խմբագրելՀայրը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն է։ Մայրը՝ Լիդիա Դմիտրիևնան (օրորդական ազգանունը՝ Գրինևիչ, 1911-2004)։
Կինը՝ Վալենտինա Օլեգովնա։
Երեխաները՝
Մատենագիտություն
խմբագրել- Գրոմիկո Ա., Քենեդի եղբայրներ /Անատոլի Գրոմիկո, Անդրեյ Կոկոշին, [հրատ. Ա. Ա. Բեսսմերտնիխ, Ռ. Ֆ. Իվանով]:- Մոսկվա։ Միտք, 1985.- 477, [3] էջ-100000 օրինակ։
- ԱՄՆ Կոնգրես. ընտրություններ, կազմակերպություն, լիազորություններ:- Մ., 1957
- Նախագահ Քենեդու 1036 օրը - Մ., 1971
- Գիտատեխնիկական հեղափոխություն և միջազգային հարաբերություններ (1973) (համահեղինակ)
- ԱՄՆ արտաքին քաղաքականություն. դասեր և իրականություն, 60-70-ական թվականներ - Մ., 1978
- Հակամարտությունը Հարավային Աֆրիկայում. միջազգային կողմ - Մ., 1979
- Աֆրիակ․ զաաջընթաց, դժվարություններ, հեռանկարներ։ - Մ., 1981
- Արևադարձային Աֆրիկայի դիմակները և քանդակը- Մ., 1984, 1985
- Նոր մտածողություն միջուկային դարաշրջանում (համահեղինակ) (1984)
- Քենեդի եղբայրներ (համահեղինակ) (1985)
- Անդրեյ Գրոմիկո. Կրեմլի լաբիրինթոսում։ (1997)
- Մեր ժամանակի կերպարանափոխությունը։ Ընտիր երկեր - Մ.: Весь мир, 2012: - 464 էջ, 1000 օրինակ, ISBN 978-5-7777-0514-3
Նրա մասին
խմբագրելԳրոմիկո Անատոլի Անդրեևիչ / / Իվանյան է. Ա., Ռուս-ամերիկյան հարաբերությունների հանրագիտարան։ XVIII-XX դարի. - Մոսկվա. Միջազգային հարաբերություններ, 2001։ - 696 էջ։ — ISBN 5-7133-1045-0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Кафедра международных организаций и мировых политических процессов " Преподаватели
- ↑ «Ушёл из жизни Анатолий Андреевич Громыко». ФМП МГУ. 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Анатолий Андреевич Громыко Արխիվացված 2010-07-22 Wayback Machine
- Анатолий Громыко на сайте pseudology.org
- Интервью в программе Мастера
- Книга Анатолия Громыко «Маски и скульптура Тропической Африки»
- Публикации в системе «ИСТИНА» МГУ
- Анатолий Громыко — учёный, дипломат, писатель, художник
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Գրոմիկո» հոդվածին։ |