Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե

Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե (ռուս.՝ Советский комитет защиты мира), հասարակական կազմակերպություն նախկին Խորհրդային Միությունում[1], Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ կազմակերպություն։ Հիմնադրվել է 1949 թվականի օգոստոսին, Մոսկվայում, Խաղաղության կողմնակիցների համամիութենական I կոնֆերանսում։

Կոմիտեի 25-ամյակին նվիրված շքանշան

Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի, կոմիտեի կազմում ընդգրկված էին բանվորներ, կոլտնտեսականներ, գրողներ, արվեստի աշխատողներ (360 մարդ)։ Ակտիվորեն մասնակցել է Խաղաղության համաշխարհային խորհրղի նստաշրջանների և կոնգրեսների ձեռնարկած բոլոր միջոցառումներին

Սերտ կապեր է պահպանել այլ երկրների խաղաղության պաշտպանության կոմիտեների հետ։ Կոմիտեի նախաձեռնությամբ 1973 թվականին Մոսկվայում կայացել է Խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրես։ Հրատարակել է «Վեկ XX ի միր» («Век XX и мир») բյուլետենը (1967 թվականից՝ ռուս., անգլ., ֆրանս., իսպան., գերմ.)։

1974 թվականին կոմիտեն պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականի ԽՍՀՄ կազմալուծմամբ կոմիտեն դադարել է գոյություն ունենալուց[2][3]։

1992 թվականին վերակազմավորվել է Խաղաղության և հաշտության ֆեդերացիա (Федерация мира и согласия) անվամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Соколов А. К., Тяжельникова В. С. Часть II «Послевоенный сталинизм» Глава 1. Мир после войны // Курс советской истории, 1941—1999. — М.: Высшая школа, 1999. — 415 с. — ISBN 5-06-003679-0
  2. Peace and disarmament, Progress Publishers, 1982
  3. Soviet Peace Committee(չաշխատող հղում)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 713