Իգոր Գրոմիկո (ռուս.՝ Игорь Анатольевич Громыко, հունիսի 25, 1954(1954-06-25)), ռուսական դիվանագետ։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության ղեկավար Անդրեյ Գրոմիկոյի թոռը։

Իգոր Գրոմիկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 25, 1954(1954-06-25) (69 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Անատոլի Գրոմիկո
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

1979 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ծառայությունում, ապա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Աշխատել է տարբեր դիվանագիտական պաշտոններում՝ նախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան հիմնարկներում։

2003-2006 թվականներին եղել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։

2007 թվականից ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2009 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1][2]։

Տիրապետում է անգլերեն լեզվին։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 30)[3]։
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի փետրվարի 1)[4]։

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 28 декабря 2009 года № 1508 «О назначении Громыко И. А. Постоянным представителем Российской Федерации при уставных и других органах Содружества Независимых Государств в Минске, Республика Белоруссия»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 3 февраля 2014 года № 51 «О Громыко И. А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 30 июля 2012 года № 1087 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 1 февраля 2006 года № 69 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. Николай Зенькович Самые секретные родственники

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Գրոմիկո» հոդվածին։