Բորիսով (քաղաք)

քաղաք Բելառուսում

Բորիսով (նաև Borisov; պաշտոնապես թարգմանվել է որպես Barysaŭ[2], բելառուս․՝ Бары́саў; ռուս.՝ Бори́сов, լեհ.՝ Borysów) քաղաք Բելառուսում, որը գտնվում է Մինսկի մարզի Բերեզինա գետի մերձակայքում։ Մոտ 145000 բնակչությամբ քաղաքը գտնվում է Մինսկից շուրջ 74 կմ դեպի հյուսիս-արևելք։

Բորիսով
Դրոշ Զինանշան


ԵրկիրԲելառուս Բելառուս
Կարգավիճակcity of raion subordinance? և մեծ քաղաք
Մտնում էBarysaŭ District?
ԲԾՄ169 ± 0 մետր
Բնակչություն136 409 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք45,97 կմ²
Հիմնադրված է1102 թ.
Առաջին հիշատակում[[{{{առաջին հիշատակում}}}]]
Լուծարված է1127
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ177
Փոստային ինդեքսներ222120
Ավտոմոբիլային կոդ5

Պատմություն խմբագրել

Միջնադար և ժամանակակից դարաշրջանի սկիզբ խմբագրել

 
Զինանշանը 1792 թվականին

Բորիսովն առաջին անգամ հիշատակվում է Լորենյան օրենսգրքում, որը հիմնադրվել է (որպես Բորիսով) 1102 թվականին, Պոլոցկի իշխան Ռոգվոլոդ Վսեսլավիչի կողմից, որն ուներ Բորիս մկրտության անունը (քաղաքի անվանումը բառացիորեն նշանակում է Բորիս)։ Հաջորդ մի քանի դարերի ընթացքում այն այրվել, այնուհետև վերակառուցվել է իր սկզբնական վայրից մի փոքր հարավ։

13-րդ դարի վերջին այն դարձել է Լիտվական մեծ իշխանության մաս, Կիևյան Ունիայից հետո՝ (1385) լեհ-լիտվական միության մաս։ 1500 թվականին ռուս-լիտվական պատերազմի ընթացքում, Ալեքսանդր Յագելոնը բնակվել է Բորիսով ամրոցում։ 1563 թվականին Սիգիզմունդ II Օգոստոս թագավորի կոողմից նրան տրվել է Մագդեբուրգյան իրավունք։ 1569 թվականին (Լյուբլինյան ունիայից հետո) այն դարձել է Ռեչ Պոսպոլիտաի մի մասը, այնուհետև 1793 թվականին Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում այն դարձել է Ռուսական կայսրության մի մասը։ Լեհ-լիտվական միության հաջորդ տարիներին այստեղ տեղակայվել են զորքեր, իսկ թագավոր Ստանիսլավ Օգոստոսը ստեղծել է քաղաքի զինանշանը (որոշում #17435), որի առաջին կեսը պարունակում էր Մինսկի զինանշանը, մինչդեռ երկրորդ կեսն ուներ երկու աշտարակներ արծաթե ֆոնի վրա, իսկ աշտարակների վերևում գտնվում էր Պետրոս առաքյալը՝ ձեռքում բռնած բանալի։

19-րդ դար խմբագրել

 
Երկաթուղային կայարան 19-րդ դարում

Լեհաստանի բաժանումներից հետո Բորիսովը Մինսկի նահանգում գտնվող ասմինիստրաըիվ քաղաք էր։

1812 թվականին դարձել է վճռորոշ վայր, երբ Նապոլեոնի զորքերը հատել են Բերենզինա գետը։ Ֆրանսիացիները ցանկանում էին անցնել քաղաքը, բայց հաջողությամբ ազատվեցին հետապնդող զորքերից՝ կառուցելով երկու փայտե կամուրջներ քաղաքից հյուսիս։ Նապոլեոնյան դարաշրջանի թնդանոթ է պահվում քաղաքի թանգարանում։

1871 թվականին Բրեստի և Մոսկվայի միջև ընկած երկաթուղին անցնում էր Բորիսովի մոտով և այնտեղ կայարան էր կառուցվել։ 1900 թվականին կայարանի տարածքը միացրել են քաղաքին։

20-րդ դար խմբագրել

 
Բորիսովը 20-րդ դարասկզբին

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ցարական Ռուսաստանի անկումից հետո կռիվներ են սկսվել քաղաքը կառավարելու համար և այն մի քանի ղեկավար է փոխել։ 1917 թվականի նոյեմբերին տարածքը դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մի մաս, 1918 թվականի սկզբին Գերմանական կայսրությունը գրավել է այն, 1919-1920 թվականներին՝ երկրորդ անգամ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց առաջ այն կառավարում էր Լեհաստանը։ 1921 թվականին Ռիգայի պայմանագրով ճանաչվել է ԽՍՀՄ իշխանությունը և քաղաքը մտել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ։

 
Բորիսովը 1941-1944թթ․

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1941 թվականի հուլիսի 2-1944 թվականի հուլիսի 1-ը Նացիստական Գերմանիան գրավել է Բորիսովն ու քաղաքի մեծ մասը ոչնչացվել է։ Ավելի քան 33,000 մարդ զոհվել է վեց ճամբարներում, որոնք կառուցվել էին քաղաքի շուրջ։

1948 թվականի մայիսից քաղաքը հանդիսացել է 7-րդ տանկային բանակի շտաբը, որը վերափոխվել է 65-րդ բանակային կորպուսի, իսկ այնուհետև 2001 թվականին Բելառուսի զինված ուժերի 7-րդ տանկային բանակ։ 2000-ականներին քաղաքապետարանի ղեկավարը կամ քաղաքապետը եղել է Վասիլի Բուրգունը[3]։

Արդյունաբերություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բորիսովը դարձել է արդյունաբերական գլխավոր կենտրոն և 2002 թվականից այնտեղ կա 41 խոշոր գործարան, որոնց ապրանքներն արտահանվում են Ռուսաստան, Անկախ Պետությունների Համագործակցություն և արտասահման։ Երկաթուղին դեռևս կարևոր դեր է խաղում։

Արդյունաբերության բնագավառում աշխատողների ընդհանուր թիվը հասնում է 31 019 մարդու[4]։

Խոշոր գործարաններից են՝

  • BATE (էլեկտրական ավտոմոբիլային մասեր)
  • AGU (ավտոմատ հիդրո ուժեղացուցիչներ)
  • Դեղագործական գործարան (medpreparatov)
  • Turbocompressors plant (agregatov)
  • Լուցկու գործարան (Borisovdrev)
  • BoriMak (մակարոնեղենի, սպագետտիի գործարան)
  • Zdravushka (կաթնամթերք)
  • Rezinotechnika (ռետինի գործարան)
  • Մսի վերամշակման գործարան
  • DOC (փայտե արտադրանքի գործարաններ)

Ժամանակակից կյանք խմբագրել

 
Հեղափոխության պողոտան

Քաղաքը գետով բաժանվում է հին և նոր մասերի, որոնք միացված են երկու կամուրջներով։ Երկաթուղային կայարանը, միջազգային ճանապարհը, քաղաքապետարանը, շտաբը և կենտրոնական հրապարակը գտնվում են նոր մասում։ Սովորաբար այս շրջանում ընտանիքները հիմնականում ապրում են մեծ բնակարաններում, ժամանակակից բնակելի շենքերում, բայց ծայրամասում կան մի քանի սեփական տներ, որոնց մի մասը դեռ ներսում չունի ջրմուղներ։ Ջուրը գալիս է արտեզյան ջրհորից և շատ մաքուր ու առողջարար է։

Իշխանություններ խմբագրել

  • Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2009 թվականի հունվարի 9-ին Վլադիմիր Միրանովիչին նշանակել է քաղաքապետարանի ղեկավար[5]։

Սպորտ խմբագրել

 
Բորիսով Արենա ֆուտբոլի մարզադաշտը

Հիմնական մարզադաշտերը. 2 մարզադաշտ, 3 լողավազան, 14 հրաձգարան, 8 մարզադաշտ

ԲԱՏԷ ՖԱ ֆուտբոլային թիմը գտնվում է քաղաքում։ Նրանք 15 անգամ նվաճել են Բելառուսի չեմպիոնների լիգան և մրցել ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա գավաթի համար և ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ Այն նաև հայտնի է Berezina-RCOR բասկետբոլային թիմով։ Բորիսոույում կազմակերպվել է կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնություն (B դիվիզիոն)։

Մեդիա խմբագրել

  • «Բորիսովսկիե Նովոստի» թերթ․ երկու լեզուներով մասնավոր անկախ լրատվամիջոց։ Վերջերս տեղի է ունեցել սկանդալ, որը վերաբերում էր քաղաքապետին ու թերթի հրատարակումտ դադարեցնելու նրա որոշմանը, որը վերջերս տապալվել է դատարանի կողմից[6]։
  • Պաշտոնական «Ադինստվա» բելառուսերեն լրագիր։
  • Տեղական հեռուստաընկերություն «Skif»[7]

Հռչակավոր բնակիչներ խմբագրել

 
Երկաթուղային կայարան
  • Անատոլի Անդրեևիչ Գրոմկո (1932–2017),սովետական և ռուս գիտնական ու դիվանագետ։
  • Անատոլի Չուբայնս (ծնված 1955), սովետական և ռուս տնտեսագետ
  • Հաիմ Կասկով (1919-1982), Իսրայելի պաշտպանական ուժերի հինգերորդ շտաբի պետ
  • Անդրեյ Արամնաու (ծնված 1988), ծանրամարտիկ և ներկայումս աշխարհի ռեկորդակիր
  • Դմիտրի Բագա (ծնված 1990), ֆուտբոլիստ

Միջազգային հարաբերություններ խմբագրել

Զույգ քաղաքներ — Քույր քաղաքներ խմբագրել

Բորիսոուի քույր քաղաքներն են․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Численность населения на 1 января 2023 г. и среднегодовая численность населения за 2022 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типа (ռուս.)Национальный статистический комитет Республики Беларусь, 2023.
  2. «Report on the current status of United Nations Romanization Systems for geographical names compiled by the UNGEGN Working Group on Romanization Systems Version 4.0: Belarusian». Institute of the Estonian Language. February 2013. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  3. В Борисове составлен свой список невъездных чиновников [Its own list of members of authorities who are not eligible to leave the country was created in Barysaw] (Russian). Правозащитный центр «Весна».{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Industry - Economy - Borisov Region/Borisov/Borisov News/Borisov Region News/Borisov Regional Executive Committee». www.borisov.minsk-region.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  5. Назначение [appointment] (Russian). Борисовский райисполком. 2009 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. "Борисовские новости" — в новый год с новыми проблемами ["Borisovskiye Novosti" - entering new year with new problems] (Russian). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Телерадиокомпания "СкиФ" [Teleradiocompany "Skif"] (Russian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել