Այո (իսկական անունը՝ Joy Olasunmibo Ogunmakin, (յորուբա՝ Ayọ — «ուրախություն»), սեպտեմբերի 14, 1980(1980-09-14)[1], Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), նիգերական ծագմամբ գերմանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի։

Այո
Բնօրինակ անունգերմ.՝ Ayọ
Ծնվել էսեպտեմբերի 14, 1980(1980-09-14)[1] (43 տարեկան)
Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
Ժանրերսոուլ[2], ռեգգի, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Էթնիկ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող և դերասանուհի
Գործիքներկիթառ և վոկալ[2]
ԼեյբլUniversal Music Group և Interscope Records
Կայքayomusic.com
 Ayọ Վիքիպահեստում

Նրա դեբյուտային ալբոմը՝ Joyful-ը լույս է տեսել 2006 թվականին։ Ֆրանսիայում ալբոմը հասել է Double-Platinum երաժշտական կարգի, Գերմանիայում և Լեհաստանում՝ պլատինե, Շվեյցարիայում, Իտալիայում և Հունաստանում՝ ոսկե կարգի։ 2007 թվականի նոյեմբերին ալբոմը լույս է տեսել ԱՄՆ-ում Interscope Records-ի կողմից։

Այոն ծնվել է Գերմանիայի Ֆրեխեն քաղաքում։ Ռեգգի ժանրի ներկայացուցիչ Պատրիսի հետ համատեղ ունեն մեկ տղա և աղջիկ։ Տղան՝ Նայլը ծնվել է 2005 թվականին, իսկ աղջիկը՝ Բիլլի-Իվը՝ 2010 թվականի հունիսին[3][4]։ 2017 թվականի մարտին ծնվում է երրորդ երեխան[5]։ 2007 թվականի վերջին Այոն ընտանիքը տեղափոխում է Նյու Յորքի Մանհեթեն նահանգի Գրինվիչ գյուղ[6]։ Այժմ երեխաների հետ ապրում է Բրուքլինում[7]։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահը 2009 թվականի փետրվարի 4-ին հայտարարեց, որ երգչուհին ճանաչվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր`աշխարհում բոլոր երեխաների կրթության իրավունքը խթանելու համար[8]։

MK2 ֆրանսիական արտադրական ընկերությունը 2009 թվականին նկարահանեց «Այո Jոյ» ֆիլմը, որը 90 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է երգչուհու և նրա կյանքի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռաֆայել Դուրոյը[9][10]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Այոն ծնվել է Գերմանիայի Քյոլնում մերձակայքում։ Հայրը նիգերացի է, իսկ մայրը՝ գերմանուհի[11]։ Փոքր տարիքում որոշ ժամանակ ապրել է Նիգերիայում[12]։ Ունի երկու եղբայր և մեկ քույր։ Այոն դեռ 6 տարեկան էր, երբ մայրը կախվածություն է ունեցել հերոինից և որոշ ժամանակ անցկացրել բանտում։ Ծնողների բաժանումից հետո երեխաներին հանձնել են ժամանակավոր ծնողների խնամքի։ Այոն չորս տարի անցկացրել է մանկատանը, որտեղ էլ սովորել է նվագել ջութակ և դաշնամուր[13][14]։ 1992 թվականին դարձել է տեղի երաժշտական անսամբլի՝ «La Taste»-ի անդամ[15]։

 
Մոնակո, 30 օգոստոսի, 2007

Երաժշտական կարիերա խմբագրել

6 տարեկանում Այոն որոշ ժամանակ նվագել է ջութակ, այնուհետև՝ դաշնամուր։ Ավելի ուշ ինքնուրույն սովորել է կիթառ նվագել։ Մանկատանն անցկացրած ժամանակ La Taste խմբի անդամության ընթացքում 1992 թվականի ամռանը Այոն և խմբից ևս 18 երիտասարդ անդամներ ձայնագրեցին Kido Musik ձայնասկավառակը[15][16] "Man Made Noise" ձայնագրման ստուդիայում[17]։ Այս ընթացում 1993 թվականի մայիսին Այոն առաջին անգամ հանդես է եկել La Maladie d`Amour տեսահոլովակում[18][19] և ելույթ ունեցել համերգին[20]։

Մոտ 15 տարեկանում Այոն գրել է իր առաջին երգը։ Երգն իր մոր մասին էր և օգնեց Այոյին հաղթահարել իր ծանր մանկությունը։ Այոյի երաժշտական ճաշակը ձևավորվել է հոր վինիլային ալբոմների հիման վրա, որոնք ներառում էին Փինք Ֆլոյդ, Ֆելա Կուտի, Դոնի Հեթվեյ, Ջիմմի Կլիֆ և Բոբ Մարլի։ Երբ նրա հայրը, ով Գերմանիայում ճարտարագիտություն սովորելու տարիներին կես դրույքով աշխատում էր դիջեյ, բացահայտեց Այոյի երաժշտական տաղանդը, ստուդիայում ձայնագրեց առաջին դեմո ժապավենը նրա հետ և թույլ տվեց, որ տասնութ տարեկան հասակում թողնի դպրոցը։

21 տարեկնում Այոն տեղափոխվել է Լոնդոն, իսկ ավելի ուշ ապրել է Փարիզում և Նյու Յորքում։ Փարիզում ապրած ժամանակահատվածում նրա երաժշտական տաղանդը նկատվեց ավելի լայն հանդիսատեսի կողմից։ Տեղի ունեցավ Այոյի առաջին մենահամերգը և պայմանագիր ստորագրվեց Polydor Records-ի հետ։

 
Paradiso (Ամստերդամ), սեպտեմբերի 13, 2007

Որդու՝ Նայլի ծնվելուց հետո 2006 թվականի հունվարին Այոն ձայնագրել է իր աջաջին ալբոմը՝ Joyful-ը Նյու Յորքի Սոնի ստուդիայում։ Ալբոմը թողարկվեց 2006 թվականի հունիսին Եվրոպայում և Կորեայում, իսկ 2007 թվականի նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։

2007 թվականի վերջին Այոն համերգային շրջագայություն է սկսել Գերմանիայով և Միացյալ Նահանգներով[21]։ 2008-ի հունիսին սկսել է իր երկրորդ շրջագայությունը Միացյալ Նահանգներում և Կանադայում։

2008 թվականի մարտի 10-ին Այոն սկսել է իր երկրորդ ալբոմի՝ Gravity At Last-ի ձայնագրություները Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաույի Compass Point Studio-ում։ Այոյի կոմից ընդամենը 5 օրում գրված և մշակված 13 երգերից բաղկացած ալբոմը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի վերջին Universal Music France-ի կողմից[22]։ Հոկտեմբերին ալբոմը առաջին տեղն է զբաղեցնում Ձայնագրության Ազգային Սինդիկատում[23]։ 2008 թվականի նոյեմբերի 21-ին Այոն սկսել է իր գովազդային շրջագայությունը Բեռլինում, որն իր մեջ ներառել է շուրջ 30 համերգ եվրոպական հինգ երկրներում։

2008 թվականին Այոն իր Joyful ալբոմի համար արժանացել է EBBA մրցանակի[24]։

Այոյի երրորդ ալբոմը՝ Billie-Eve-ը, որը նա կոչել է իր դստեր անունով, ձայնագրվել է Նյու Յորքում։ Առաջին անգամ լույս է տեսել 2011 թվականի մարտի 7-ին Ֆրանսիայում և։ 2011 թվականի մարտի 21-ին Այոն սկսել է գովազդային շրջագայություն Ֆրանսիայում և Լեհաստանում։ 2011 թվականին ԱՄՆ-ում պայմանագիր է կնքվել MBM Records-ի հետ։ Billie-Eve-ը լույս է տեսել Միացյալ Նահանգներում 2012 թվականի մարտի 20-ին[25]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ

  • Joyful (2006)
  • Gravity at Last (2008)
  • Billie-Eve (2011)
  • Ticket to the World (2013)
  • Ayọ (2017)
  • Royal (2020)

Սինգլներ

  • "Life Is Real" (2006)
  • "Down on My Knees" (2006)
  • "And It's Supposed to Be Love" (2007) (2008, US)
  • "Help is Coming" (2007)
  • "Slow Slow (Run Run)" (2008)
  • "On aime, on aide" (2009)
  • "Lonely" (2009)
  • "I'm Gonna Dance" (2011)
  • "I Want You Back" (2011)
  • "Fire" (2013)
  • "Fire" featuring Youssoupha (2013)
  • "Who" (2014)
  • "I'm a Fool" (2017)
  • "Paname" (2017)
  • "Beautiful" (2019)
  • "Rest assured" (2020)
  • "I'll Be Right Here" (2021)

DVD

  • Այո, համերգ Մոնտե Կառլոյում[26]
  • Այո, համերգ Օլիմպիայում (2007)

EP

  • Where Will I Be (vinyl record, 2004)

Ներդրումներ

  • "Kido Musik" (որպես՝ Ջոյ, La Taste խմբի անդամ, 1992)
  • "Liebe & Verstand" (Sisters Keepers, 2001)
  • "Confusion" (Ep Cris Prolific (Versatile records), 2004)
  • "Play Boy" ( PlayUp ալբոմ, 2006)

Երաժշտական տեսահոլովակներ

  • "La Maladie d`Amour" (որպես՝ Ջոյ, La Taste խմբի անդամ, 1993)
  • "Down On My Knees" (2006)
  • "Help Is Coming" (2007)
  • "Life Is Real" (2007)
  • "And It's Supposed to Be Love" (2007)
  • "Slow Slow (Run Run)" (2008)
  • "Lonely" (2009)
  • "I'm Gonna Dance" (2011)
  • "I Want You Back" (2011)
  • "Boom Boom" (2015)
  • "I'm a Fool" (2017)
 
Տրիանոն, Փարիզ 21 մարտի, 2011

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ayo Joy (2009 վավերագրական)
  • Murder in Pacot (2015)
  • Volt (2016)[27]

Հեռուստատեսություն խմբագրել

  • Summer of Soul (2013, French Arte TV)
  • Mission Incognito: Ayo (2014, ARTE)

Մրցանակներ խմբագրել

  • European Border Breakers Awards 2008[28]
  • Globes de Cristal մրցանակ, Լավագույն կին երգչուհի 2014[29]
  • Grand Prize for SACEM երգացանկ արտերկրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
  3. «Ma rencontre avec le chanteur Patrice». Trucs de Nana. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  4. Thierry Coljon (2013 թ․ հոկտեմբերի 16). «La grande famille d'Ayo». Le Soir. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Ayo». Facebook.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Chris Jordan (2007 թ․ դեկտեմբերի 7). «The future looks bright for Afro-German singer Ayo». Home News Tribune. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  7. Ade-Brown, Lathleen (2015 թ․ հունիսի 25). «7 Things to Know About Nigerian-German Singer Ayo». Essence. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «La chanteuse Ayo devient marraine de l'UNICEF». UNICEF. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «MK2 Catalogue». 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «Clairefontaine sponsorise un documentaire sur Ayo». Stratégies.fr. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  11. «Die Produzenten dachten, sie könnten aus mir eine Pop-Göre machen». planet-interview.de (German). 2007 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Jane Gordon (2007 թ․ հոկտեմբերի 16). «'I saw things a child should never see', says soul singer, Ayo». The Daily Mail (UK). Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  13. Patrick Fouque (2013 թ․ նոյեմբերի 19). «"...je fuis l'orphelinat en Allemagne" Ayo». Paris Match. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  14. «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!» (PDF). LaTaste. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. 15,0 15,1 «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «ManMadeNoise». manmadenoise.de. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  20. Stefan Adler (March 1994). «Heimaterde unter den Füßen spüren» (PDF). Grenzland-Kurier, Rheinische Post. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  21. «Ayo : Tour & Events». 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. «Ayo - Universal Music France». Universal Music France. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. «lescharts.com - Ayo - Gravity At Last». 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  24. «emo.org». Emo.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. Walzer, Robert P. (2012 թ․ մարտի 21). «Joy and Sadness Suffuse Ayo's African Soul». Blogs.wsj.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «'Ayo: Live From Monte-Carlo' Featured As PBS Fund Raising Special During December». 2007 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  27. http://www.augenschein-filmproduktion.de/de/filme/detail/volt.html
  28. «EUROPEAN BORDER BREAKERS AWARDS 2008 - winners 2008». 2008 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  29. «Meilleur interprète féminine:" Ayo" - Globes de cristal 2014- 10/03/2014 - D17». 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այո (երգչուհի)» հոդվածին։