Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)

Այոս Նիկոլաոս[1][2][3] (հուն․՝ Άγιος Νικόλαος[4], կրետացիների առօրյա կյանքում օգտագործվում է Այոս (Άγιος), քաղաք Հունաստանում։ Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորում գտնվող համանուն համայնքի (դիմ) վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Կրետեի հյուսիսային ափին՝ Միրաբելու ծոցի արևմտյան կողմում, կղզու մայրաքաղաք Հերակլիոնից 63 կիլոմետր դեպի արևելք, Իերապետրա քաղաքից հյուսիս (36 կմ) և Սիտիա քաղաքից արևմուտք (73 կիլոմետր)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 12 638 մարդ[4]։

Քաղաք
Այոս Նիկոլաոս
հուն․՝ Άγιος Νικόλαος
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես512 կմ²
ԲԾՄ21 մետր
Բնակչություն12 149 մարդ (2021)
Հեռախոսային կոդ28410
Փոստային դասիչ721 00
Պաշտոնական կայքagiosnikolaoscrete.com
Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն) (Հունաստան)##
Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն) (Հունաստան)

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Քաղաքի անունը ծագում է բյուզանդական եկեղեցուց, որը տեղակայված է Այոս Նիկոլաոսի ծոցում։ Հայտնի ամենահին անունը Մանդրակին (Μαντράκι) է։ Շրջակա գյուղերի բնակիչների կողմից օգտագործված մեկ այլ հայտնի անուն է Յալոսը (Γιαλός):

Պատմություն խմբագրել

Հին ժամանակաշրջան խմբագրել

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է դորիացիների հին քաղաքի՝ Լատո նավահանգստի տեղում, որը գտնվում է Կրիցա բնակավայրից 3,5 կիլոմետր հյուսիս։ Այս երկու քաղաքները մ.թ.ա. 3-րդ դարում կազմել են մեկ վարչական միավոր։ Նրանք երկրպագում էին նույն աստծուն՝ Իլիփիային՝ կանանց հովանավորը, և ունեին նաև մեկ մետաղադրամ, որի մի կողմում պատկերված էր Իլիփիան, իսկ մյուս կողմում՝ Հերմեսը (ΛΑΤΙΩΝ) բառերով։

Լատո քաղաքի նավահանգիստը այս շրջանում զարգացել է որպես մեծ բնակավայր և տնտեսական կենտրոն, մինչդեռ Լատո քաղաքն ինքն իրեն սկսեց մարել։ Գետի տարածքում հայտնաբերվել են արձաններ, արձանագրություններ և գերեզմաններ, որոնք թվագրվում են այս ժամանակաշրջանին։ Գերեզմաններից հուղարկավորությունները, որոնցից շատերը մեծ հետաքրքրություն ունեն, ցուցադրվում են տեղի հնագիտական թանգարանում։

Առաջին բյուզանդական շրջանում շարունակում էր գոյություն ունենալ որպես կարևոր քաղաք։

Վենետիկյան ժամանակաշրջան խմբագրել

13-րդ դարի սկզբին, ենթադրաբար, 1206 թվականին բլրի վրա կառուցվել է բերդ` ջենովացի Էնրիկո Պեսկատորեի կողմից[5]։ Բերդը կոչվել է Միրաբելու և անունը տվել է գավառին և ծոցին։ Բերդը ավերվել է 1303 թվականին տեղի ունեցած երկրաշարժից, բայց վենետիկցիները կրկին վերակառուցել են այն։ 1374 թվականին այն հիշատակվում է որպես Կաստրո Միրաբելլու, որտեղ Էլունդայի աղի պահպանման պահեստներ են եղել, որն այնուհետև արտահանվել է Եվրոպա։ Վենետիկցիների դեմ ընդվզումից հետո բերդը լքվել և վերածվել է պահեստի[5][6]։

1537 թվականին ամրոցը ավերվել է թուրք ծովահենների կողմից, սակայն վերակառուցվել է ըստ Միքելե Սանմիքելիի նախագծի։ Բերդի շուրջը զարգացել է բնակավայր։ Պետրոս Կաստրոֆիլակասի մարդահամարում բնակավայրը կոչվում է Mirabello proprio, որի բնակչությունը կազմել է 753 բնակիչ, հիմնականում ձկնորսներ։ 1630 թվականից այն անվանվում է Միրաբելլու ամրոց, իսկ հունարեն լեզվով բնակավայրը կոչվում է Վուլիսմենի (Βουλισμένη)՝ Վուլիսմենի լճի անունից[6]։

1646 թվականին թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ ամրոցի կայազորի պետը Կոլոնելո Բալդելան, ամրոցը փոխանցում է թուրքերին, որոնք նրան շրջապատել էին։ Սա համարվեց դավաճանություն, իսկ Բալդելային կախեցին։ Վենետիկցիները հետ գրավեցին ամրոցը, բայց քանի որ չէին կարողացել այն պահել իրենց ձեռքում, նրանք ոչնչացրեցին այն, երբ Սպինալոգա ամրոցը վերակառուցվեց, ինչը բավարարեց նրանց պաշտպանության կարիքները[5]։

1671 թվականին թուրքական մարդահամարում այն հիշատակվում է որպես Nefs Meranblo: Եգիպտոսի 1834 թվականի մարդահամարի մեջ նշված չէ, քանի որ բնակավայրը լքել էին բնակիչները։

Ժամանակակից բնակավայր խմբագրել

Ժամանակակից բնակավայրը ստեղծվել է Կրետեի անկախության ժամանակ՝ 1866 թվականին, Կրիցայի և Սֆակիայի վերաբնակիչների կողմից։ Բերդի ավերակները օգտագործվել են որպես նոր շինությունների շինանյութ։ Առաջին անգամ նշվել է 1881 թվականին, երբ բնակավայրում ապրում էին 87 քրիստոնյաներ և 8 թուրքեր։ Հին ժամանակներից ի վեր, որը կոչվում էր Մանդրակի, բնակավայրը ստացել է Այոս Նիկոլաոս անվանումը՝ 9-րդ դարի բյուզանդական փոքրիկ եկեղեցուց, որը գտնվում է Ամուդի թերակղզում, քաղաքից մոտ երկու կիլոմետր հյուսիս։ 1900 թվականին Այոս Նիկոլաոսը դարձել է Կրիցա համայնքի կենտրոնը, իսկ 1904 թվականին Լեսիթիոն անվան կենտրոնը Նեապոլիսից տեղափոխվել է Այոս Նիկոլաոս[7]։

1928 թվականին Այոս Նիկոլաոսն ուներ 1124 բնակիչ և այդ ժամանակվանից անընդհատ աճում է բնակչությունը. 1940 թվականին՝ 2481 բնակիչ, 1951 թվականին՝ 3167 բնակիչ, 1961 թվականին՝ 3709 բնակիչ, 1971 թվականին՝ 5002 բնակիչ, 1981 թվականին՝ 8130 բնակիչ։ Միևնույն ժամանակ քաղաքը դարձել է խոշոր զբոսաշրջային կենտրոն[6]։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության, ձիթապտղի աճեցման և արոտավայրերի մշակման վրա։

Վուլիսմենի լիճ խմբագրել

Վուլիսմենի լիճը (Այոս Նիկոլաոսի բնակիչների առօրյա կյանքում օգտագործվում է պարզապես «Լիճ») փոքր ծովալճակ է քաղաքի կենտրոնում։ Շատ հին առասպելներ նշում են այս լիճը, որոնցից ամենահինը ասում է, որ Աթենասը և Արտեմիսը լողացել են այս լճում։ Լճի հետ կապված են նաև երկու քաղաքային լեգենդներ։ Առաջինը ասում է, որ լիճը հատակ չունի, իսկ երկրորդը՝ որ լիճը կապված է Թիրա կղզու հրաբխի հետ։ Վերջին առասպելը հիմնված է այն փաստի վրա, որ Թիրայի վերջին ժայթքումի ժամանակ լճի ջրերը խորտակվել և ողողել են նրա ափին գտնվող շենքերը։ Լճի հատակին տեղադրված է ռազմական տեխնիկա, որը թողել են գերմանացի զինվորները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ կղզին լքելուց առաջ[7]։

Այոս Նիկոլաոս համայնք խմբագրել

Այոս Նիկոլաոսի համայնքը ներառում է 7 բնակավայր և 2 կղզի։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 12 638[4]։ Տարածքը 19,204 քառակուսի կիլոմետր է[8]։

Անվանում Բնակչություն (2011)[4], մարդ
Այիի Պանդես (կղզի) 0
Այոս Նիկոլաոս 11 421
Աձիմբրաղա 52
Էլինիկա 114
Կացիկիա 297
Կերատիդիա 28
Միկրոնիսիոն (կղզի) 0
Քսիրոկամբոս 505
Պիսիդոս 221

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 8370[9]
2001 10 464[9]
2011 11 421[4]

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Վուլիսմենի լիճը՝ Այոս Նիկոլաոսի կենտրոնում
Այոս Նիկոլաոս
  • Լճի վրայով սոճիներով և բամբակյա ծառերով զբոսայգի՝ քաղաքի համայնապատկերային տեսարաններով։ Այս պարկում սկսվում է քարե արահետ, որը անցնում է ծառերի արանքի մեջով և ավարտվում լճի հյուսիսային կողմում, որտեղ հանգրվանում են շատ նավակներ, հիմնականում ձկնորսական։
  • Սպինալոգա, քաղաքից հյուսիս գտնվող կղզի, որը լքել էին վերջին բնակիչները՝ բորոտություն ունեցող մարդիկ։ Բազմաթիվ շենքեր և տներ պահպանվել են որպես հնագիտական վայրեր։ Այստեղ կան զբոսաշրջային գրասենյակներ, որոնք զբոսաշրջիկներին Էլունդայից տեղափոխում են կղզի։
  • Մարինա Այոս Նիկոլաոս, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ առագաստանավային մրցումներ։
  • «Առատության եղջյուր» (հուն․՝ Κέρας της Αμάλθειας) քանդակ, որը կառուցվել է տեղի քանդակագործների՝ Սոտիրիադիս եղբայրների կողմից։
  • Նեարխու հրապարակ (հուն․՝ Πλατεία Νεάρχου), զարդարված խճանկարներ՝ ծովային մոտիվներով։
  • Քաղաքն ունի մեծ թվով աստիճաններ։ Քաղաքը կառուցված է բլուրների վրա, և աստիճանները նրա բնորոշ հատկանիշն են։ Դրանցից շատերը նախագծվել են տեղի հայտնի ճարտարապետների կողմից։
  • Կիտրոպլատիա (հուն․՝ Κιτροπλατεία, Ցիտրուսային հրապարակ) տարածք փոքր լողափով, որտեղից սկսվում է քարե արահետ, որը անցնում է ափամերձ գծի երկայնքով և ավարտվում է Այոս Նիկոլաոսի Մարինա շրջանում։ Հրապարակի անվանումը տրվել է անցյալ դարում զարգացած ցիտրուսային առևտրով (κιτρο՝ ցիտրուսային մրգեր)։ Այս լողափի խորը լինելու պատճառով, նույնիսկ այստեղ նավահանգիստ առաջանալուց առաջ, ցիտրուսներ արտահանող վաճառական նավերը խարսխված էին այստեղ։
  • Այոս Խարալաբուս բլուր (հուն․՝ Ο λόφος του Αγίου Χαραλάμπους), որի վրա գտնվում է համանուն եկեղեցի, կողքին աճում է սոճու պուրակ։ Բլուրն առաջարկում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և ծովածոց։
  • Այիա Պանդես և Միկրոնիսիոն կղզիներ, գտնվում են միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, բայց այդ կղզիների բուսական և կենդանական աշխարհը բացարձակապես տարբեր է։
  • Հնագիտական թանգարան։
  • Ազգագրական թանգարան։
  • Եկեղեցի՝ Էլեֆթերիոս Վենիզելոսի կենտրոնական հրապարակում, որը նկարվել է 1980 թվականին ավանդական բյուզանդական ոճով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Айос-Николаос // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 11.
  2. Греция. Справочная карта. Масштаб 1:1000000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  3. Агиос-Николаос // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 9.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Castel Mirabello» (հունարեն). www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 Σπανάκης, Στέργιος Πόλεις και χωριά της Κρήτης στο πέρασμα των αιώνων. — Ηράκλειο: Γραφικές Τέχνες Γ. Δετοράκης, 1993. — Vol. Α. — P. 73-76.
  7. 7,0 7,1 Νίκος Ζερβονικολάκης. «Η λίμνη των Μύθων» (հունարեն). ως3 Μηνιαίο Περιοδικό. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 425. — ISSN 1106-5761.
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.