Միքելե Սանմիքելի (Sanmicheli) (1484[1], Վերոնա, Վենետո, Իտալիա[2] - 1559[1][3], Վերոնա, Վենետո, Իտալիա[2]), իտալացի ճարտարապետ, Բարձր Վերածննդի ներկայացուցիչ։ 1528 թվականից եղել է Վենետիկի հանրապետության ամրոցների գլխավոր ճարտարապետ։ Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է Հռոմում՝ Բրամանտեի և Զուլիանո դա Սանգալլոյի ազդեցությամբ։ Շարունակելով Բրամանտեի ավանդույթները՝ Միքելեի օրդերային համակարգը հարստացրել է բարդ, դեկորատիվ մանրամասերով, ստեղծել է պալացցոյի նորարարական նմուշներ, որոնց ճարտարապետական կերպարի գլխավոր տարրը հյութեղ, պլաստիկ ձևերով և խիստ արխիտեկտոնիկ ճակատն է։ Կառույցներից են․ Վերոնայում Բևիլակվա պալացցոն (1532), քաղաքային ամրությունների Պորտա Պալիո դարպասը (1557), Մադոննա դի Կամպանիա եկեղեցին (1559 թ.-ից), Վենետիկում՝ Գրիմանի պալացցոն (1556—1572 թթ.), Բրեշա, Բերգամո, Կերկիրա, Իրակլիոն և այլ քաղաքների ամրապարիսպները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 182)։