Լատո (հին հունարեն՝ Λατώ), Կրետեի հին դորիական քաղաք։ Քաղաքի փլատակները տեղադրված են Կրիցա գյուղից 3 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
Լատո
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքAgios Nikolaos Municipality?
Պաշտոնական կայքodysseus.culture.gr/h/3/eh351.jsp?obj_id=2444
Լատո (Հունաստան)##
Լատո (Հունաստան)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Կա ենթադրություն, որ քաղաքն անվանվել է ի պատիվ Լետո աստվածուհու (դորիերեն՝ Լատո)[1]։

Քաղաքն իրենից ներկայացնում էր դորիական քաղաք-պետություն, որը տեղակայված էր պաշտպանության համար հարմար տեղանքում, Միրաբելլո ծովածոցի հարևանությամբ, երկու գագաթների միջև, որոնցից յուրաքանչյուրի վրա եղել է քաղաքի ակրոպոլիսը։ Աշտարակները և երկու ակրոպոլիսները պաշտպանում էին քաղաքը։ Հավանաբար, Լատոն գոյություն է ունեցել մինչ դորիացիների գալը, չնայած ավերակները թվագրվում են դորիական ժամանակաշրջանին։

Այն Կրետեի ամենահզոր քաղաքներից մեկն է եղել։ Իր տարածքների ընդարձակման համար Լատոն հարևանների հետ մշտապես պատերազմել է։ Լատոյի տարածքում հատում էին իրենց մետաղադրամները[2], որոնց վրա պատկերված էր Իլիփիա աստվածուհին, որն առավել պաշտելի էր Լատոյում[1]։ Քաղաքն իր ծաղկմանն է հասել մ.թ.ա. V դարում։

Քաղաքն ավիրվեել է մ.թ.ա. մոտ 200 թվականին, բայց նրա նավահանգիստը, որը տեղակայված է ժամանակակից Այոս-Նիկոլաոս քաղաքի մոտակայքում, կիրառվել է դեռևս Հունաստանում՝ հռոմեական տիրապետության ժամանակներից։

Լատոյում 1900 թվականին պեղումներ է իրականացրել Ֆրանսիական հնագիտական ինստիտուտը։

Պատկերասրահ

խմբագրել

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Ալեքսանդր Մակեդոնացու ընկեր և ծովակալ Նեարխը ծագումով Լատոյից էր[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Greek Ministry of Culture». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  2. C. Michael Hogan, Lato Fieldnotes, The Modern Antiquarian, Jan 10, 2008

Արտաքին հղումներ

խմբագրել