Այգում նստած կինը (նկար)

Կլոդ Մոնեի նկար

«Այգում նստած կինը» (ֆր.՝ Femme assise dans le jardin), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1876 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 50 × 65,5 սմ։ «Այգում նստած կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի[2] թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Picto infobox artiste.png
Այգում նստած կինը
Monet - Femme assise dans le jardin (1876).jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1876[1]
բարձրություն50 սանտիմետր
լայնություն65,5 սանտիմետր
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
Ծանոթագրություններ

ՆկարագիրԽմբագրել

«Այգում նստած կինը» ստեղծագործությունում հեղինակը՝ Կլոդ Մոնեն նկարել է իր կնոջը՝ Կամիլլա Դոնսիեին։ Վերջինս նստած է խոտերի վրա՝ ստվերոտ մասում։ Կտավում պատկերված այգին իրենց տան բակում է՝ Արժանտյոյում։ Բուն տունը տեսանելի է կտավի հետին պլանում՝ ծաղիկներից և երիտասարդ ծառերից անդին։ Կլոդ Մոնեն տունը որպես նկարի գունագեղ ու արևային ֆոն է օգտագործել։

Կինն այգում Մոնեի համար շատ հոգեհարազատ երևույթ է, բազմիցս նկարիչը վրձնել է իր կնոջը։ Հայտնի են հետևյալները՝ «Ընթերցող Կամիլլան», 1872 թ., Ուոլթերս գեղարվեստի թանգարան, Բալթիմոր, «Կամիլլան խոտի վրա», 1876 թ., մասնավոր հավաքածու, «Հանգիստ այգում, Արժանտյո», 1876 թ., մասնավոր հավաքածու։ Մոնեն մեծ հաճույքով նաև նկարել է իր տունը, այգին և հարակից մարգագետինը՝ «Տունը Արժանտյոյում», 1876 թ., մասնավոր հավաքածու։

Այսպիսի սյուժեով նկարներ նաև Մոնեի ընկերներն են նկարել, երբ այցելել են հյուր։ Հայտնի են Էդուարդ Մանեի «Մոնեների ընտանիքը այգում» (1874 թ., Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք), Պիեռ Օգյուստ Ռենուար «Մ-մ Մոնեն որդու հետ այգում, Արժանտյո» (1874 թ., Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն

ՊատմությունԽմբագրել

«Այգում նստած կինը» ստեղծագործությունն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել փարիզյան Ժորժ Պետի պատկերասրահում։ 1909 թվականին այն ցուցադրվել է Բերնհայմ Ժյունե պատկերասրահում։ 1914 թվականին կտավը գնում է գերմանացի վաճառական Գոլդշմիդտը, ումից այն ձեռք է բերում գերմանացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Օտտո Կրեբսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնազավթել են Կարմիր բանակի զինվորները և ուղարկել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք։ Երկար ժամանակ «Այգում նստած կինը» նկարը պահվել է Էրմիտաժում, և միայն 1995 թվականին է ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում հանրությանը ներկայացվել[3]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 403)[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29708/
  2. Государственный Эрмитаж. — Клод Моне «Женщина, сидящая в саду»
  3. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 144—147.
  4. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне.