Հարիվանշ Ռայ Բաչչան (հինդի` हरिवंश राय बच्चन, իրական ազգանունը` Շրիվաստավ, նոյեմբերի 27, 1907(1907-11-27)[1][2], Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 18, 2003(2003-01-18)[1][2], Մումբայ, Հնդկաստան), 20-րդ դարի հնդիկ հայտնի բանաստեղծ, ով ստեղծագործել է հինդի լեզվով։ 1970 թվականին դարձել է «Լոտոս» միջազգային գրական մրցանակի դափնեկիր, 1976 թվականին հինդի գրականությունում իր ունեցած հսկայական ներդրումների համար արժանացել է Պադմա Բհուշան կառավարական պարգևին։

Հարիվանշ Ռայ Բաչչան
հինդի՝ हरिवंश राय बच्चन
Ծնվել էնոյեմբերի 27, 1907(1907-11-27)[1][2]
ԾննդավայրԻլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհունվարի 18, 2003(2003-01-18)[1][2] (95 տարեկան)
Վախճանի վայրՄումբայ, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուհինդի
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
ԿրթությունՍուրբ Եկատերինայի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներDo Chattanen?
Պարգևներ
ԱմուսինԹեջի Բաչչան
ԶավակներԱմիթաբհ Բաչան և Ajitabh Bachchan?
Изображение автографа
 Harivansh Rai Bachchan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարիվանշ Ռայ Բաչչանը ծնվել է Պրատապ Նարայան Շրիվաստավի և Սարասվատի Դևիի ընտանիքում։ Քաղաքային դպրոցն ավարտելուց հետո ուսումնասիրել է ուրդու։ Այնուհետև ընդունվել է Ալլահաբադի համալսարան, իսկ հետո Բենարեսի (այժմ՝ Վարանասի) հինդուիստական համալսարան։ Այդ ընթացքում նա ընկել էր Մահաթմա Գանդիի` Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման վերաբերյալ գաղափարների ազդեցության տակ, սակայն շուտով հրաժարվեց այդ գաղափարներից։ 1941-1952 թվականներին Ալլահաբադի համալսարանում դասավանդել է անգլերեն, հաջորդ երկու տարիներին Քեմբրիջում ուսումնասիրել է անգլիական գրականություն` կրթությունն ավարտելով դոկտորական դիսերտացիայի պաշտպանումով։ Հնդկաստան վերադառնալուց հետո շարունակել է դասավանդել, աշխատել է ռադիոյում, 1955 թվականին աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում և շուրջ 10 տարի տարել է ակտիվ աշխատանք՝ հինդի լեզուն երկրով մեկ տարածելու համար։

Հ. Ռ. Բաչչանն առավելապես հայտնի է իր վաղ տարիներին ստեղծած «Մադհուշալա» պոեմով, որը հրատարակվել է 1935 թվականին և թարգմանվել աշխարհի շատ լեզուներով, բազմիցս նաև բեմադրվել է։ Նրա բանաստեղծությունների երեք ժողովածուները՝ «Մադհուշալա», «Մադհուբալա» և «Մադհուկալաշ», որոնք լույս են տեսել 1930-ական թվականներին, ստեղծվել են Օմար Խայամի ստեղծագործությունների ազդեցության տակ։ Բաչչանը նաև հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Նա հինդի լեզվով թարգմանել է Շեքսպիրի, Օմար Խայամի, Պուշկինի, Եսենինի ստեղծագործությունները, հին հնդկական «Բհագավադգիտա» պոեմը և այլն։ 1967 թվականին այցելել է ԽՍՀՄ` իր տպավորությունները արտացոլելով բանաստեղծություններում։ 1970-ական թվականներին չորս հատորով հրատարակել է ինքնակենսագրությունը։

Անձնական կյանքը խմբագրել

1926 թվականին Հ. Ռ. Բաչչանը 19 տարեկանում ամուսնացել է 14-ամյա Շյամա անունով աղջկա հետ, ով սակայն 10 տարի անց` 1936 թվականին մահացել է տուբերկուլոզից։ 1941 թվականին Բաչչանն ամուսնացել է Տեջի Կաուր Սուրիի (Տեջի Բաչչան) հետ, ով հայտնի հասարակական գործիչ էր և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի մոտ ընկերուհին էր։ Տեջի Բաչչանի հետ ամուսնությունից Հ. Ռ. Բաչչանն ունեցել է երկու որդի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանը և Աջիթաբհ Բաչչանը։

Հարիվանշ Ռայ Բաչչանը մահացել է 2003 թվականի հունվարի 18-ին՝ 95 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիվանշ Ռայ Բաչչան» հոդվածին։