Մադեյրա (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադեյրա (այլ կիրառումներ)
Մադեյրա (պորտ.՝ Rio Madeira), գետ Բոլիվիայում և Բրազիլիայում, Ամազոնի աջ, ամենախոշոր վտակը[3]։
Մադեյրա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1450 կմ |
Ավազանի մակերես | 1 420 000 կմ²[1] |
Ջրի ծախս | 31 200 մ³/վ[2] |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մամորե գետ և Բենի |
Գետաբերանի տեղակայում | Ամազոն |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աբունա գետ, Արիպուանա գետ, Մամորե գետ, Բենի, Ժիպարանա, Canumã River?, Dos Marmelos River?, Jamari River?, Mataurá River?, Q22054533? և Mariepauá River? |
Երկիր | Բոլիվիա, Բրազիլիա և Պերու |
Երկրամաս | Pando Department?, Ռոնդոնիա և Ամազոնաս |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի միախառնումից։ Երկարությունը 3.230 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1.158 հազար կմ²[3]։ Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլիական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով։ Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ։ Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը։
Սնուցումը հիմնականում անձրևային է, մասամբ՝ նաև ձնհալի ջրերով։ առավելագույն հոսքը ընկնում է մարտ-ապրիլ ամիսներին, նվազագույնը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[3]։
Ջրի մակարդակի սեզոնային տատանումները հասնում են 12 մետրի։ Մակարդակը բարձր է հոկտեմբերից մինչը մայիս ամիսը ներառյալ։ Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը կազմում է 4200 մ³/վրկ.-ից մինչև 39 000 մ³/վրկ.:
Հիմնական վտակներն են՝ Ժիպարանան, Աբակաշիսը, Աբունան, Արիպուանանը։
Գետի անվանումն առաջացել է պորտուգալերեն madeira — ծառ բառից. Մադեյրան հիմնականում հոսում է ամազոնյան անձրևային անտառ-ջունգլիներով։
Գետի ջրերում բազմանում է ամազոնյան դելֆինը։
2007 թվականի հուլիսին Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է Մադեյրարյի վրա երկու հզոր ջրէկ կառուցելու պլանների մասին։ Սանտու Անտոնիու և Ժիրաու ջրէկները՝ յուրաքանչյուրը ավելի քան 3 ГВт հզորությամբ, կառուցվել են 2012—2016 թվականներին[4][5][6]։
Մադեյրայի ափերին ընկած խոշոր բնակավայրերն են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://horizon.documentation.ird.fr/exl-doc/pleins_textes/pleins_textes_6/colloques2/42687.pdf
- ↑ 2,0 2,1 https://www.portalbrasil.net/brasil_hidrografia.htm
- ↑ 3,0 3,1 3,2 Мадейра // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.
- ↑ «На одной из рек в бразильской Амазонии построят ГЭС». ecoportal.su. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Geração — Santo Antônio Energia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Energia Sustentável do Brasil». www.energiasustentaveldobrasil.com.br (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Amazon and Madeira Rivers: Sketches and Descriptions from the Note-Book of an Explorer from 1875
- «Реки Амазонка и Мадейра: Записки исследователя, рисунки и описания». www.wdl.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեյրա (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։ |