Ուկայալի (իսպ.՝ Ucayali), գետ Պերուում, Ամազոնի աջափնյա վտակը։ Երբեմն նրան ընդունում են որպես Ամազոնի աջակողմյա ակունք։ Գետաբերանը գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա, իսկ ակունքը՝ 210 մ։

Ուկայալի գետ
Բնութագիր
Երկարություն1600 կմ²
Ավազանի մակերես375 000 կմ²
ԱվազանԱմազոն / Ատլանտյան օվկիանոս
Ջրի ծախս12600 մ³/վրկ.
Ջրահոսք
ԱկունքԱպուրիմակ / Ուրուբամբա
Ակունքի տեղակայում10°42′03″ հար. լայն. 73°45′22″ արմ. երկ.
Բարձրություն210 մ
ԳետաբերանԱմազոն գետ
Գետաբերանի տեղակայում4°27′21″ հար. լայն. 73°26′51″ արմ. երկ.
Բարձրություն100 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերUrubamba River?, Tambo River?, Pachitea River?, Abujao River?, Sheshea River?, Aguaytía River?, Tapiche River?, Callería River?, Cashiboya River?, Cohengua Rover?, Genepanshea River?, Guanache River?, Maquía River?, Pacaya River?, Pisqui River?, Santa Catalina River?, Tacshitea River?, Tahuanía River?, Tamaya River?, Unine River? և Utiquinía River?
ԵրկիրՊերու
ԵրկրամասԼորետո[1]
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր

Նկարագրություն

խմբագրել

Երկարությունը 1600 կմ է[2], իսկ Ապուրիմակ վտակի հետ՝ 2700 կմ[3]։ Ջրավազանի մակերեսը 375 հազ. կմ² է[3]։ Ձևավորվում է Ապուրիմակ (որին ստորին հոսանքում անվանում են Տամբո) և Կենտրոնական Անդերից սկիզբ առնող Ուրուբամբա գետերի միախառնումից, որից հետո հոսում է Ամազոնի դաշտավայրով, Անդյան լեռների երկայնքով՝ դեպի հյուսիսարևմուտք ուղղությամբ։ Հունը գալարուն է, հովիտը՝ տեղ-տեղ ճահճակալած ու պատված խիտ արևադարձային անտառներով, որոնց տեղացիներն անվանում են սելվաս։ Աջափնյա վտակներն են Շեշեյա, Թամայա, իսկ ձախափնյա վտակները՝ Պաչիտեյա, Ագուայթիյա, Փիսկի։

Ջրի միջին ծախսը կազմում է 12600 մ³/վրկ, իսկ տարեկան հոսքի ծավալը`426 կմ³: Ջրառատ է սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում։ Ողջ երկայնքով նավարկելի է, մինջև ակունքում գտնվող Աթալայա քաղաքը։ Գլխավոր նավահանգիստը Պուկալպան է[4]։

Ուսումնասիրություն

խմբագրել

Ուկայալին սկզբից կոչվել է Սան-Միգել, հետո անվանել են Ռիո դե Կուսկո, իսկ հետք Ուկայալի։ Գետի ուսումնասիրման նպատակով Պերույում կազմակերպվել են մի շարք թանկարժեք արշավախմբեր։ Առաջիններից մեկը 1867 թվականի արշավախումբն է, որ «Նապո» փոքրիկ նավով Լիմայից Պաչիտեյա գետով անցել է Տամբո գետ ու հասել այնտեղ, որտեղ խառնվում են Ուկայալին և Ամազոնը։

Լեհ գրող Արկադի Ֆիդլերը իր «Ուկայալիում ձկները երգում են» գրքում նկարագրում է ձկների «երգը» երևույթը։ Ոիկայալին համարվում է տուն Ամազոն գետի դելֆինների, հսկայական ջրասամույրների, լամանտինների համար, որոնցից շատ կան Պակայա-Սամիրիա Ազգային պարկում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Укаяли / Михайлова М. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  4. https://www.britannica.com/place/Ucayali-River
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկայալի (գետ)» հոդվածին։