Մարանյոն (գետ)
Մարանյոն[2](իսպ.՝ Marañón), գետ Պերուում, Ամազոնի ձախակողմյան ակունքը։ Երկարությունը 1600 կմ, ջրհավաք ավազանի մակերեսը 350 000 կմ² է, որը կազմում է Ամազոն գետի ողջ ջրհավաք ավազանի 5 %-ը։
Մարանյոն գետ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1600 կմ |
Ավազանի մակերես | 350 000 կմ² |
Ավազան | Ամազոն գետ/Ատլանտյան օվկիանոս |
Ջրի ծախս | 15600 մ³/վրկ |
Ջրահոսք | |
Ակունք | Լաուրիկոչա (գետ)/Նուպե (գետ) |
Ակունքի տեղակայում | 9°59′16″ հար. լայն./76°40′59″ արմ. երկ. |
Բարձրություն | 3300 մ |
Գետաբերան | Ամազոն գետ |
Գետաբերանի տեղակայում | 4°26′50″ հար. լայն./73°27′08″ արմ. երկ. |
Բարձրություն | 100 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Chinchipe River?, Pastaza River?, Tigre River?, Utcubamba river?, Huallaga River?, Chambira River?, Lawriqucha River?, Río Santiago?, Morona?, Cenepa River?, Chiriaco River?, Nieva River?, Río Nupe?, Urqumayu? և Yanamayo? |
Երկիր | Պերու |
Երկրամաս | Պերու[1] |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Անվանված է | Գետն առաջին նավարկողի՝ նավապետ Մարանյոնի անունով |
ՆկարագրությունԽմբագրել
Ջրի միջին տարեկան ծախսը կազմում է 15 600 մ³/վրկ. (տարեկան հոսքը՝ 491,96 կմ³): Նավարկելի է ակունքից հաշված 1000 կմ երկարության վրա [3] մինչև սահանքներին հասնելը։ Գետի հովտում բնակչությունը խիտ չէ, ամենամեծ բնակավայրը Նաուտա քաղաքն է (մոտ 19 551 մարդ) և Սան-Լորենսոն (մոտ 8 216 մարդ)[4][5]։ Հիմնական վտակներն են.
- աջակողմյան՝ Ուտկուբամբա, Պոտրո, Ուալյագա, Սամիրիյա
- ձախակողմյան՝ Չամայա, Սանտյագո, Մորոնա, Պաստասա, Չեմբիրա, Տիգրե։
Վերին հոսանքը գտնվում է բարձլեռնային կլիմայական մարզում, միջին ու ստորին հոսանքները՝ մերձհասարակածային մարզում։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 600-800 մմ վերին հոսանքում, իսկ ստորին հոսանքում այն հասնում է 3200 մմ։ Գետի սնուցումը հիմնականում անձրևային է։
ՀատկություններԽմբագրել
Սկիզբ է առնում Նուպե և Լաուրիկոչա լեռնային երկու գետերի միախառնումից։ Ի տարբերություն Ամազոնի աջակողմյա ակունք համարվող Ուկայալի գետի, որն ամբողջությամբ նավարկելի է, Մարանյոնի հունը մեծ մասում ունի լեռնային բնույթ, բուռն է ու արագահոս։ Հատում է Կենտրոնական ու Արևելյան Անդերը, նեղ ու խորը կիրճերով (որոնց անվանում են «Պոնգո»), որոնք բաժանում են Կենտրոնական ու Արևմտյան Կորդիլիերները։ Ուտկուբամբա վտակի միացումից ներքև թեքվում է դեպի հյուսիսարևելք՝ հատելով Կենտրոնական Կորդիլիերները՝ առաջացնելով 27 պոնգո։ Ամասոնաս և Լորետո տարածաշրջանների սահմանագլխին՝ Սանտյագո վտակի միավորումից ներքև, դուրս է գալիս Ամազոնի դաշտավայր։ Միանալով Ոկայալի գետի հետ՝ սկիզբնավորում է աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը։
Հայտնագործման պատմությունԽմբագրել
Գետն առաջին անգամ նկարագրվել է 1700 թվականին ՝ չեխ ճիզվիտ Ս. Ֆրիցի կողմից։ Առաջին ճանապարհորդներից մեկը, որ նավարկել է գետը` Շառլ Մարի դե լա Քոնդամինն է։ Անվանվել է ի պատիվ նավապետ Մարանյոնի, ով բացել է նավագնացությունն այս գետի վրա[6]։ Վերին հոսանքը երկար ժամանակ մնացել է առանց հետազոտման։
ՊատկերասրահԽմբագրել
Վերին հոսանքԽմբագրել
Միջին հոսանքԽմբագրել
Ստորին հոսանքԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ https://www.internationalrivers.org/campaigns/mara%C3%B1%C3%B3n-river
- ↑ Мараньон / Михайлова М. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Карта городов Перу // Citypopulation.de»։ www.citypopulation.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ «Населённые пункты региона Лорето // Citypopulation.de»։ www.citypopulation.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-27
- ↑ Zárate, Agustín de. Historia del descubrimiento y conquista del Perú // Biblioteca Peruana. Primera serie. Tomo II. — Lima: Editores Técnicos Asociados, 1968. — p. 203—204 (pp. 105—413)