Ակսել Տալբորգ (գերմ.՝ Axel Tallberg, սեպտեմբերի 23, 1860(1860-09-23)[1][2][3], Gävle Parish, Շվեդիա[1] - հունվարի 8, 1928(1928-01-08)[4][2][3], Սոլնա, Շվեդիա[4]), շվեդ նկարիչ և գծանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներից մեկը, որն առավել հայտնի է իր օֆորտներով։ Որպես Ստոկհոլմի Լիբերալ արվեստի թագավորական ակադեմիայի ուսուցիչ`1895-1926 թվականներին ստեղծել է Շվեդիայի փորագրության նոր դպրոցը։

Ակսել Տալբերգ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1860(1860-09-23)[1][2][3]
ԾննդավայրGävle Parish, Շվեդիա[1]
Վախճանվել էհունվարի 8, 1928(1928-01-08)[4][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրՍոլնա, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ, օֆորտանկարիչ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՀուգո Ալմգրեն
ԱշակերտներԱկսել Վալերտ, Էրիկ Թյորնգրեն, Գուստավ Թեոդոր Վալլեն, Bernhard Österman?, Գերդա Սպրինհորն, Էդվարդ Վեստման, Նիլս Լարսոն, Elsa Zetterberg-Ström?, Գունար Էկբլոմ, Axel Österberg?, Elin Wrede?, Gunnar Gunnarsson Wennerberg? և Martha Rydell-Lindström?
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ
ԱնդամակցությունՆկարիչ-տպագրիչների թագավորական միություն և Թագավորական հնագիտական ​​ինստիտուտ
ԱմուսինԳրետա Տալբերգ
ԶավակներԼիզի Տալբերգ
 Axel Tallberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ակսել Տալբերգը ծնվել է մետաղագործ բանվոր Կարլ Էրիկ Տալբերգի և Քրիստինա Ջոհանսոնի ընտանիքում։ 1878-1882 թվականներին գեղանկարչության արվեստ է սովորել Ստոկհոլմի գեղարվեստի ակադեմիայում։ Ցանկանալով կատարելագործվել, նա տեղափոխվել է Դյուսելդորֆ, որտեղ 1883-1884 թվականներին Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում փորագրության արվեստ է սովորել փորագրող Կառլ Էռնստ Ֆորբերգի (Carl Ernst Forberg) մոտ[6]։ Բացի այդ, Դյուսելդորֆի ակադեմիայում նա ուսումնասիրել է բնանկարի և ջրաներկով աշխատելու արվեստը։ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Հյուսիսային Աֆրիկայում ուսումնական ուղևորություններ կատարելուց հետո տեղափոխվել է Անգլիա և 1889-1895 թվականներին աշխատել Բաքինգհեմշիրի կոմսության Լոնդոնի մերձակայքում գտնվող Վինձոր քաղաքում՝ Բուրհամ (Burnham) շվեդական փորագրողների գաղութում։ Շվեդիա վերադառնալուց հետո 1895 թվականին Տալբերգը Ստոկհոլմի գեղարվեստի ակադեմիայում դասավանդել է օֆորտի արվեստ, որը որպես առանձին մասնագիտացում պաշտոնապես ընդգրկվել է ծրագրի մեջ 1909 թվականին։ 1919 թվականին Տալբերգը դարձել է ակադեմիայի պրոֆեսոր։ Նրա աշակերտներից են եղել Կեյլբ Ալտինը (Caleb Althin) (1866-1919), Էդվարդ Բերգգրենը (Edvard Berggren) (1876-1961), Կնուտ Բորգհը (Knut Borgh) (1867-1946), Գաբրիել Բուրմայստերը (Gabriel Burmeister) (1886-1946), Ալբերտ Էնգստրյոմը (Albert Engström) (1869-1940), Կարլ Յոհան Ֆորսբերգը (Carl Johan Forsberg) (1868-1938), Ակսել Ֆրիդելլը (Axel Fridell) (1894-1935), Գրետա Գերելը (Greta Gerell) (1898-1982), Շարլ Լակսը (Charles Lachs) (1879-1972), Էրիկ Յոհաննես Լինդկվիստը (Erik Johannes Lindkvist) (1889-1955), Ալբերտ Օլսոն Մեշը (Albert Olson Mesch) (1870-1945), Գոտֆրիդ Օլսսոնը (Gottfrid Olsson) (1890-1979), Օսկար Պարվիայնեն (Oscar Parviainen) (1880-1938) և Էսթեր Զալմզոնը (Esther Salmson) (1877-1966): Ակսել Տալբերգն իր ազդեցությունն է թողել շվեդ նշանավոր նկարիչ Կառլ Ուլոֆ Լարսոնի ստեղծագործության վրա[7]։

1895 թվականից Տալբերգը հրատարակել է «Անմոռուկ» (Förgät-mig) ամսագիրը։ 1900 թվականին ամուսնացել է Գրետա Կատարինա Քրիստինա Զանտեսոնի հետ (ծնվել է 1879)։ Նրանք ունեցել են դուստր՝ Լիզի Տալբերգը (1903-1960), որը դարձել է նկարիչ և գրող։ Որպես Լոնդոնում նկարիչների և տպագրողների թագավորական ընկերության և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Թագավորական հնագիտական ինստիտուտի լիիրավ անդամ` Տալբերգը պահպանել է անմիջական շփումը նրանց հետ։ 1902 թվականից ի վեր Տալբերգը համարվել է արվեստի և մշակույթի բրիտանական «The Studio» ամսագրի Շվեդիայի թղթակիցը։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • Liktåg å romerska Campagnan 1884
  • Vietri 1884
  • Utsikt vid Prestnibble 1886 (Prästnibble-ի տեսարան)
  • Slottet Doune i Skottland 1887 (Շոտլանդիայի Doune ամրոցը)
  • Engelsk landskyrka 1888 (Անգլիկան եկեղեցի)
  • Afton 1889 (Երեկո)
  • Porträtt av A. H. Hägg 1889 (Ա. Հ. Հագգի դիմանկարը)
  • Skymning i bokskogen 1890 (Մթնշաղը հաճարենու անտառում)
  • Gammal man 1892–1893 (Ծերունին)
  • En landsstrykare 1892–1893 (Թափառաշրջիկ)
  • Joe 1892–1893 (Ջո)
  • En skoflickare 1892–1893 (Կոշկակար)
  • Ölprovet 1892 (Գարեջրի նմուշ)
  • Andante cantabile 1893 (Անդանտե Կանտաբիլե)
  • En concrisseur 1893 (Գնահատող)
  • Porträtt av Hertiginnan av York 1894 (Յորքի հերցոգի դիմանկարը)
  • Ett sockenråd 1895 (Ծխական համայնքում)
  • Porträtt av Oscar II (Օսկար II-ի դիմանկարը)
  • C. F. Adlercreutz 1897
  • Topelius 1901 (Տոպելիուս)
  • Tolstoy 1901 (Լև Տոլստոյ)
  • Bellman 1901 (Կարլ Միքայել Բելման)
  • Ibsen 1901 (Հենրիկ Իբսեն)
  • Slottet Bamborough i Northumberland 1905 (Bamborough ամրոցը Նորտումբերլենդում)
  • Presidenten Roosevelt 1906 (Նախագահ Ռուզվելտը)
  • Նիլս Անգելնի դիմանկարը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gävle Heliga Trefaldighets kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserien, SE/HLA/1010056/C I/17 (1860), bildid: C0031026_00030, sida 23
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Facos M. Tallberg, Axel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083170
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Solna kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/1564/F I/11 (1924-1928), bildid: 00045073_00152, sida 149
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Bettina Baumgärtel, Sabine Schroyen, Lydia Immerheiser, Sabine Teichgröb: Verzeichnis der ausländischen Künstler und Künstlerinnen. Nationalität, Aufenthalt und Studium in Düsseldorf. In: Bettina Baumgärtel (Hrsg.): Die Düsseldorfer Malerschule und ihre internationale Ausstrahlung 1819-1918. Michael Imhof Verlag, Petersberg 2011, ISBN 978-3-86568-702-9, Band 1, S. 441.
    - Беттина Баумгёртель, Сабина Шройен, Лидия Иммерхайзер, Сабина Тайхгрёб: Каталог иностранных художников и художниц. Национальность, пребывание и учеба в Дюссельдорфе. В книге Беттины Баумгёртель (издатель) «Дюссельдорфская школа живописи и её международное влияние». Изд-во Михаэля Имхофа, Петерсберг, 2011 год. ISBN 978-3-86568-702-9. Том I, стр. 441.
  7. Arthur Mayger Hind: A History of Engraving & Etching From the 15th Century to the Year 1914. Dover Publications/Courier Corporation, New York/NY 1963, ISBN 978-0-4862-0954-8, S. 338 (Google Books)
    - Артур Майгер Хинд: История гравюры с XV века до 1914 года. Изд-во Дуврские публикации/Курьер-корпорация, Нью-Йорк, 1963, стр. 338.

Գրականություն խմբագրել

  • Johan Nordling: Axel Tallberg och hans etsarskola. In: Idun, Nr. 42 (1905), S. 529.
    - Ойхан Нордлинг: Аксель Тальберг и его школа гравюры. В журнале «Idun», № 42 (1905 год), стр. 529.
  • Herman Hofberg: Tallberg, Axel. In: Svenskt biografiskt handlexikon (1906), Band II, S. 584 f.
    - Герман Хофберг: Аксель Тальберг (В Шведской биографической энциклопедии). 1906 год, Том 2, стр. 584.
  • Tallberg, Axel. In: Nordisk familjebok, Band 28 (1919), Sp. 340 f.
    - Аксель Тальберг. В Nordisk familjebok, Том 28 (1919 год), стр. 340-341.
  • Thieme-Becker, Band XXXII (1938), S. 417.
    - Thieme-Becker, Том 32 (1938 год), стр. 417.(գերմ.).

Արտաքին հղումներ խմբագրել

  • Axel Tallberg, Datenblatt im Portal rkd.nl (Rijksbureau voor Kunsthistorische Documentatie). (նիդեր.).
  • Axel Tallberg Արխիվացված 2016-12-20 Wayback Machine, Datenblatt im Portal collektion.nationalmuseum.se (Schwedisches Nationalmuseum). (շվեդ.)
  • Tallberg, Biografie von Axel Tallberg, seiner Frau und seiner Tochter im Portal runnman.se.
  • Axel Tallberg, Werkverzeichnis im Portal ffgrafiskkonst.se (Föreningen för Grafisk Konst).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Տալբերգ» հոդվածին։