Կառլ Ուլոֆ Լարսոն (շվեդերեն՝ Carl Olof Larsson, մայիսի 28, 1853(1853-05-28)[1][2][3][…], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ[1] - հունվարի 22, 1919(1919-01-22)[1][4][2][…], Sundborns, Ֆալուն[1][5]), շվեդ նկարիչ, հայտնի է իր բազմաթիվ կտավներով, ֆրեսկոներով և ջրաներկ նկարներով։ Նա համարում էր Շվեդիայի ամենամեծարված նկարիչներից մեկը։ Նկարիչը իր լավագույն գործը համարել է «Ձմեռային զոհաբերությունը» (շվեդերեն՝ Midvinterblot) նկարը, որն այժմ պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում։

Կառլ Ուլոֆ Լարսոն
շվեդերեն՝ Carl Larsson
Carl Larsson selfportrait 1891.png
Ծնվել էմայիսի 28, 1853(1853-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ[1]
Վախճանվել էհունվարի 22, 1919(1919-01-22)[1][4][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրSundborns, Ֆալուն[1][5]
Ազգությունշվեդ[6]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[7]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[4]
Մասնագիտությունջրանկարիչ, նկարազարդող, նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարիչ, գրող և գծագրող
ՈճArts and Crafts movement?[8][9]
Ժանրդիմանկար[10], ժանրային նկարչություն[10], բնանկար[10], նյու[10] և մարդու ձևի գեղանկարչություն[10]
Թեմաներգեղանկարչություն և Ինտերիերի դիզայն
Ուշագրավ աշխատանքներBrita at the Piano?, Gustav Vasas intåg i Stockholm 1523?, Midwinter's Sacrifice?, Svenska kvinnan genom seklen?, The Author August Strindberg? և Ett hem?
ՈւսուցիչJohan Gustaf Köhler?
Պարգևներ1900 թվականի համաշխարհային ցուցահանդես
ԱնդամակցությունQ18239255?
ՀայրOlof Larsson?[1]
ՄայրJohanna Carolina Erika Larsson?
ԱմուսինKarin Larsson?[1]
ԶավակներBrita Larsson?, Suzanne Larsson?, Ulf Larsson?, Pontus Larsson?, Lisbeth Larsson?, Mats Larsson?, Esbjörn Larsson? և Kersti Larsson?
ստորագրություն
Carl Larsson signature.png
Carl Larsson Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունԽմբագրել

Լարսոնը ծնվել է 1853 թվականի մայիսի 28-ին, Ստոկհոլմ քաղաքի Գամլա Ստան շրջանում (Հին քաղաք)։ Նրա ծնողերը ապրել են ծայրահեղ աղքատությա մեջ, և նրա մանկություն դժվար թե կարելի է երջանիկ անվանել։

Ռենատա Պյուվոջելը «Լարսոն» գրքում նկարագրել է Կառլի մանկության տարիները. «Երբ նա ընդամենը երեխա էր, նա իր մոր և եղբոր` Յուհանի հետ հայտնվել է փողոցում։ Ընտանիքը շատ է տեղափոխվել»։ Որպես կանոն, նույն տանն ապրում էին երեք ընտանիքներ. «աղքատությունը, կեղտը և արատները ծաղկում էին այնտեղ, փոթորիկը և խավարը խժռում և քայքայում էին մարմիններն ու հոգիները։ Տանը տիրող տխուր ու ծանր մթնոլորտը խոլերայի համար ամենաբարենպաստ միջավայրն էր»,- ահա թե ինչպես է նկարիչը հիշում իր մանկության մասին «Ես» (շվեդերեն՝ Jag) ինքնակենսագրական վեպում։

Լարսոնի մայրը լվացարարուհի էր, իսկ հայրը՝ հասարակ աշխատող։ Դաժան ու դյուրագրգիռ լինելով՝ նա հարբած վիճակում հաճախ էր բարկանում որդու վրա։ Հերթական գինարբուքից հետ նա հայտարարել է. «Ես անիծում եմ այն օրը, երբ դու ծնվել ես»։ Այս մասին ծանր հիշողությունները մնացել են Լարսոնի մոտ ողջ կյանքի ընթացքում։

Երիտասարդություն և առաջին հաջողությունԽմբագրել

13-ամյա Կառլի տաղանդը նկատել է աղքատների դպրոցում նրա ուսուցիչը։ Ուսուցչի խորհրդով Լարսոնը դիմել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոց ընդունվելու համար և ընդունվել է։ Դպրոցում սովորելու առաջին տարիներին նա զգացել է, որ այնտեղ երկրորդ կարգի մարդ է, երկչոտ էր և ամաչկոտ[11]։ 1869 թվականին՝ տասնվեց տարեկան հասակում, ընդունվել է նույն ակադեմիայի «հնագույն դպրոցը»։ Այնտեղ Լարսոնը դարձել է ավելի ինքնավստահ և նույնիսկ ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերեց ուսանողների շրջանում։ Կառլn իր առաջին մրցանակն ստացել է «նյու» ժանրում նկարի համար։ Բացի այդ, Լարսոնն աշխատել է որպես ծաղրանկարիչ «Կասպեր» (շվեդերեն՝ Kasper) հումորային թերթում և նկարազարդող՝ New Illustrated թերթում (շվեդերեն՝ Ny Illustrerad Tidning): Նա բավականաչափ գումար է վաստակել՝ իր ծնողներին ֆինանսապես օգնելու համար։

Տեղափոխություն ՖրանսիաԽմբագրել

1877 թվականին՝ մի քանի տարի նկարազարդող աշխատելուց հետո, Լարսոնը տեղափոխվել է Փարիզ, որտեղ չնայած իր համառությանը և ցանկությանը՝ չի կարողացել հաջողության հասնել։ Ֆրանսիայում այդ ժամանակ հանրաճանաչ իմպրեսիոնիզմ ուղղությունը նրան չի հետաքրքրել։ Ընդհակառակը, շվեդական այլ նկարիչների հետ նա լիովին մերժել է փոփոխությունների գաղափարը։

Երկու ամառ Բարբասոնում անցկացնելուց հետո, որտեղ այդ ժամանակ բնակվում էին բնանկարիչ շատ նկարիչներ, 1882 թվականին Լարսոնը և Շվեդիայի իր գործընկերների հետ բնակություն է հաստատել Փարիզի արվարձանում գտնվող Գրեյ-սուր-Լուեն փոքր քաղաքում։ Հենց այդտեղ է նա հանդիպել Կարին Բերգեեին, որը կարճ ժամանակ անց դարձել է նրա կինը։ Այս հանդիպումը շրջադարձային է եղել նկարչի կյանքում։ Այդտեղ՝ Գրես-սուր-Լուենում, Լարսոնը նկարել է իր ամենանշանակալի մի քանի գործեր, որոնք արդեն կատարվել էին ջրաներկով և շատ տարբեր էին յուղաներկով արված նրա նախկին նկարներից։

ԸնտանիքԽմբագրել

 
Նախաճաշ կեչու տակ, ջրաներկ, 1896

Կառլը և Կարինը ունեցել են 8 երեխա՝ Սյուզաննա (1884), Ուլֆ (1887, մահացել է 18 տարեկանում), Պոնտուս (1888), Լիսբետ (1891), Բրիտա (1893), Մատս (1894, ծնվելուց 2 ամիս անց մահացել է), Չերստին (Չեշտին) (1896), Էսբորն (1900), և ամենից հաճախ Լարսոնը հենց իր ընտանիքի կյանքն է պատկերել կտավներում։ Նրա նկարներում պատկերված ինտերիերի շատ մասեր նկարել է նրա կինը, որն աշխատել է նաև որպես ինտերիերի ձևավորող։

1888 թվականին ընտանիքը ամուսինների ծնողներից նվեր է ստացել փոքրիկ տնակ, որը գտնվում էր Ստոկհոլմի հյուսիսում գտնվող Սունդբորնի շրջակայքում։ Հովվերգական կյանքը սեփական տան մեջ, կնոջ և երեխաների հետ նկարչի համար դառնում է ոգեշնչման աղբյուր։ Իր կտավներում նա պատկերել է իր ընտանիքի կյանքը։ Այս աշխատանքները դարձել են նկարչի ներքին աշխարհի և ստեղծագործական զգացողության արտահայությունները։

Կյանքի վերջին տարիներԽմբագրել

Կյանքի վերջին տարիներին նկարիչը տառապել է դեպրեսիայի նոպաներից։ Շվեդիայի ազգային թանգարանի նախասրահում «Ձմեռային զոհը» մեծ կտավի վրա աշխատելիս Լարսոնը տեսողության հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչը հանգեցրել է առանց այդ էլ հաճախակի գլխացավերի ուժեղացմանը։ 1919 թվականի հունվարին ինսուլտ տանելով՝ նա մնացած ժամանակը նվիրել է հուշեր գրելուն։ Լարսոնը մահացել է 1919 թվականի հունվարի 22-ին, Ֆալունում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Լարսոնի և նրա կնոջ գրքերի ու նկարների շնորհիվ ամուսինների տունը, որը նրանք անվանել են «Լիլլա Հյութենս», դարձել է տարբեր երկրների զբոսաշրջիկների համար այցելելու հայտնի վայր, իսկ տան ինտերիերը, որը նրա տերերի գեղարվեստական ճաշակի արտահայտությունն է, դարձել է Շվեդիայում խիստ տարածված։ Այժմ տունը պատկանում է Կառլի և Կարինի ժառանգներին, և այցելուների համար բաց է մայիս-հոկտեմբեր ամիսներին։

Նկարչի ժողովրդականությունը զգալիորեն մեծացել է 1890-ական թվականներին գունավոր փոխանցման տեխնոլոգիաների զարգացմամբ, երբ շվեդական Բոնյե հրատարակչությունը լույս է ընծայել Լարսոնի «Տուն» գիրքը, որը նրա ջրաներկով նկարների լիարժեք գունավոր վերարտադրություններ էր։ Սակայն, նույնիսկ այդ նվաճումը չէր կարող համեմատվել 1909 թվականի հաջողության հետ, երբ գերմանացի հրատարակիչ Կառլ Ռոբերտ Langewiesche (1874-1931) հրատարակել է Կառլ Լարսոնի «Արևի տակ տունը» նկարների և պատմվածքների գիրքը, որն անմիջապես բեսթսելեր է դարձել վաճառքի մեկնարկից հետո. այն երեք ամսվա ընթացքում վաճառվել է 40000 օրինակով, իսկ մինչև 2001 թվականը գիրքը վերահրատարակվել է ավելի քան 40 անգամ։ Լարսոնները ապշած են եղել նման հաջողությունից։

Կառլ Լարսոնն իր ամենանշանակալի աշխատանքները համարել է դպրոցների, թանգարանների և հասարակական այլ շենքերի համար նախատեսված մոնումենտալ կտավներն ու որմնանկարները։ Նրա վերջին ստեղծագործությունը՝ «Ձմեռային զոհը» (յուղաներկ, 6 × 14 մետր), կատարվել է Ստոկհոլմի Ազգային թանգարանի պատվերով (որի պատերն արդեն զարդարում էին Լարսոնի մի քանի գործեր) և ավարտվել է 1915 թվականին։ Սակայն երբ նկարն արդեն պատրաստ էր, թանգարանի խորհուրդը մերժել է պատվերը։ Որմնանկարի վրա պատկերված է Դոմալդ թագավորի զոհն Ուփսալայի տաճարում։ Տասնամյակներ անց թանգարանը ձեռք է բերել նկարը։

Նկարչի ժառանգությունըԽմբագրել

Իր հուշերում, որոնք հրատարակվել են նկարչի մահից հետո, Լարսոնը գրել է այն հիասթափության մասին, որը պատահել է իր հետ, երբ մերժել են իր լավագույն ստեղծագործությունը. «Ես ծանր սրտով ընդունում եմ, որ դա կոտրեց ինձ։ Եվ հավանաբար դա պետք է, որ պատահեր, քանի որ ներքին ձայնս ևս մեկ անգամ ասում է ինձ, որ այս նկարը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, մի օր կնվաճի շատ ավելի արժանի տեղ»։

«Ձմեռային զոհի» վերաբերյալ տարբեր ուղղությունների հարող շվեդ նկարիչների միջև տարաձայնությունները չեն դադարել երկար տարիներ։ 1987 թվականին նկարը նույնիսկ անվճար առաջարկվել է թանգարանին պայմանով, որ այն զբաղեցնի դատարկ պատը, որի համար այն նկարվել է, բայց թանգարանը մերժել է առաջարկը, իսկ նկարը գնել է ճապոնացի հավաքորդ Հիրոշի Իշիզուկան։ 1992 թվականին համաձայնվել են տրամադրել այդ տեղը Կարլ Լարսոնի գործերի ցուցահանդեսի համար, որը տեղադրվել է նախատեսված վայրում։ Հանրության բարձր գովասանքը «մասնագետներին» ստիպել է վերանայել իրենց կարծիքը այս նկարի վերաբերյալ, և 1997 թվականին մասնավոր նվիրատվությունների միջոցով թանգարանը կարողացել է գնել նկարը Իշիզուկիից։ Այժմ այն ցուցադրվում է այն վայրում, որի համար նկարվել է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել