Այման Մուհամմադ Ռաբի ալ-Զավահիրի կամ Այման ազ-Զավահիրի (արաբ․՝ أيمن محمد ربيع الظواهري‎‎ - ˈʔæjmæn mæˈħæmmæd ɾˤɑˈbiːʕ elzˤɑˈwɑhɾi, հունիսի 19, 1951(1951-06-19)[1][2][3], Maadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն - հուլիսի 31, 2022(2022-07-31)[4][5][6], Քաբուլ), միջազգային ահաբեկիչ, 2011-2022 թվականներին «Ալ-Կաիդա» արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորման 2-րդ առաջնորդ, բժիշկ, իսլամական աստվածաբան, գրող։

Այման ալ-Զավահիրի
արաբ․՝ أيمن الظواهري‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1951(1951-06-19)[1][2][3]
ԾննդավայրMaadi, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էհուլիսի 31, 2022(2022-07-31)[4][5][6] (71 տարեկան)
Մահվան վայրՔաբուլ
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն,  Եգիպտոս և առանց քաղաքացիության
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, 'ālim և զորավար
Զբաղեցրած պաշտոններGeneral Emir of Al-Qaeda?
ԿուսակցությունԱլ-Կաիդա
ԱնդամությունEgyptian Islamic Jihad? և Ալ-Կաիդա
 Ayman al-Zawahiri Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Այման ալ-Զավահիրին ծնվել է Եգիպտոսում պրոֆեսորի ընտանիքում, նրա պապ Ալամա Աբդուլվահաբ Ազամը Պակիստանում դեսպանն է եղել[7]։ 1974 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ վիրաբուժության մասնագիտությամբ։ 1970-ականներին Զավահիրին դարձել է եգիպտական ծայրահեղական «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկը[8]։ 1981 թվականին նա ձերբակալվել է նախագահ Անվար Սադաթի սպանությանը մասնակցության կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն պահելու համար։ Երեք տարի բանտ նստելուց հետո Զավահիրին գնացել է Աֆղանստան՝ որպես մոջահեդ։ Ավելի ուշ նա գլխավորել է մոտ հազար «եգիպտացի աֆղանների» խումբը, որոնք միացել են Ալ-Կաիդայի կորիզին։ Նշվում է, որ որպես եգիպտական ջիհադի առաջնորդ՝ նա բեն Լադենի օրոք եղել է Շուրայի անդամ[9]։ Եգիպտոսում Այման ալ-Զավահիրին հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել։

Դաղստանում խմբագրել

1994 թվականին նրա վտարել են Սուդանից[10][11], որից հետո նա կեղծ անձնագիր օգտագործելով շրջել է աշխարհով մեկ։

1996 թվականի դեկտեմբերի 1-ին Ահմադ Սալամա Մաբրուկը և Մահմուդ Նիշամ ալ-Խեննավին ալ-Զավահիրիի հետ կեղծ անձնագրերով գնացել են Չեչնիա։ Ալ-Զավահիրին ներկայացել է որպես բժիշկ՝ Աբդուլլահ Իմամ Մոհամմեդ Ամին անունով։ Դաղստանի տարածք մտնելուց հետո նրանք ձերբակալվել են և սպասելով դատավարության հինգ ամիս անցկացրել են Մախաչկալա քաղաքի բանտում։ Երեք ձերբակալվածներին օգնության են եկել եգիպտական «Իսլամական ջիհադ» կազմակերպության այլ անդամներ, ովքեր փորձել են ազատել իրենց ընկեր «առևտրականներին»։ Խորհրդարանի անդամ Նադիր Խաչիլաևը հովանավորել է բանտարկյալներին[12]։ 1997 թվականի ապրիլին նրանք դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման և մեկ ամիս անց ազատ արձակվել[12][13][14]։ Որոշ աղբյուրներ, սակայն, կասկածում են ահաբեկիչներին ճանաչելու ռուսական իշխանությունների անկարողությանը[15][16]։ Հրապարակվել են Ալ-Զավահիրիի գրառումները Դաղստան կատարած իր ճանապարհորդության մասին[7]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո խմբագրել

2001 թվականի սեպտեմբերի 25-ին Ինտերպոլը նրան ձերբակալելու հրաման է տվել։ BBC-ն Զավահիրիին անվանել է «Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը»[17]։ Նույնիսկ սեպտեմբերի 11-ի հարձակումներից առաջ ԶԼՄ-ները նշել են, որ նա Ուսամա բեն Լադենի երկրորդ հրամանատարն էր և նախատեսված իրավահաջորդը, որը նաև ծառայել է որպես Բեն Լադենի անձնական բժիշկը[18]։ Ցանկացած տեղեկություն, որը կօգնի նրան բռնել, Հետաքննությունների դաշնային բյուրոն գնահատել է 25 միլիոն դոլար[19]։ Ուսամա բեն Լադենի և Անվար ալ-Ավլաքիի մահից հետո նա դարձել «թիվ 1 ահաբեկիչ»[20]։

Ալ-Կաիդայի առաջնորդ խմբագրել

Բեն Լադենի մահից մի քանի օր անց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնն հայտարարել է, որ Ալ-Կաիդայի երկրորդ անձնավորությունը՝ Այման ալ-Զավահիրին, չունի նույն ազդեցությունը, ինչ Բեն Լադենը։ Խորհրդականի խոսքով՝ ալ-Զավահիրին «չի կարող համեմատվել Ուսամա բեն Լադենի հետ»[21]։

2011 թվականի հուլիսին Այման ալ-Զավահիրին կոչ է արել Սիրիայի քաղաքացիներին ընդդիմանալ Միացյալ Նահանգներին և Իսրայելին. «Ամերիկացիներին և Բարաք Օբամային հասկացրեք, որ ձեր ապստամբությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Երուսաղեմի վրա չի բարձրացվել ջիհադի հաղթական դրոշը»[22]։

Այման ալ-Զավահիրին 2011 թվականի սեպտեմբերի կեսերին ասել է, «Մենք արաբական գարնան կողմն ենք, որն իր հետ կբերի իսկական իսլամը»[23]։

2012 թվականի աշնանը Այման ալ-Զավահիրին կոչ է արել աշխարհի մուսուլմաններին սուրբ պատերազմ մղել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ՝ ի պատասխան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որը «վիրավորում է Մուհամեդ մարգարեին»[24]։ Միևնույն ժամանակ, ալ-Զավահիրին Կահիրեում ԱՄՆ դեսպանատների վրա հարձակված և Բենգազիում ԱՄՆ հյուպատոսությունը գրոհած իսլամիստներին անվանել է «ազնիվ և նախանձախնդիր մուսուլմաններ», նա ողջունել է դեսպանատների վրա հարձակումները։ և Լիբիայում ամերիկյան դեսպանի և ԱՄՆ դիվանագիտական դեպարտամենտի երեք այլ աշխատակիցների սպանությունը։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Այման ալ-Զավահիրին սպանվել է 2022 թվականի հուլիսի 31-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում[25][26][27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Estados Unidos mata al líder de Al Qaeda en una “exitosa” operación contra el terrorismo
  5. 5,0 5,1 5,2 Estados Unidos mata al líder de al Qaeda, Ayman al-Zawahiri, en un ataque con drones en AfganistánNYC: 2022.
  6. 6,0 6,1 6,2 Politico, Politico magazineWashington: 2007. — ISSN 2381-1595
  7. 7,0 7,1 «Шейх Айман аз-Завахири: «Дагестан — освобождение после отчаяния»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  8. «Яндекс. Словари›Терроризм и террористы. Исторический справочник. Джихад, аль». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Agentura.ru — Досье премьер-министра Великобритании Тони Блэра на Усаму бен Ладена Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  10. al-Shafey, M. Al-Qaeda’s secret Emails: Part Four Արխիվացված 2012-12-09 Wayback Machine. // Asharq Alawsat, June 19, 2005.
  11. Sageman, M. Understanding Terror Networks. — University of Pennsylvania Press, 2004. — P. 45.
  12. 12,0 12,1 Saga of Dr. Zawahri Sheds Light On the Roots of al Qaeda Terror Արխիվացված 2011-11-08 Wayback Machine. Wall Street Journal.
  13. Gebara, Kh. (2005 թ․ փետրվարի 10). «The End of Egyptian Islamic Jihad?». The Jamestown Foundation. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. Naughton, Ph (2005 թ․ օգոստոսի 4). «The man they call Osama bin Laden's brain». The Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
  15. Novikov, E. (2004 թ․ հունվարի 15). «A Russian agent at the right hand of bin Laden?». The Jamestown Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  16. Finn, P (2005 թ․ փետրվարի 27). «Fear Rules In Russia's Courtrooms». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին..
  17. «Би-би-си | Главная | Новое послание второго человека в «Аль-Каиде»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. «Труд: БЕН ЛАДЕН: МИФ И РЕАЛЬНОСТЬ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
  19. «Lenta.ru: Америка: США назначили награду за лидера «Аль-Каеды» в Ираке». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Р.Гейтс: У нового лидера «Аль-Кайеды» нет харизмы У.бен Ладена :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  21. «ЛЕНТА: Аль-Завахири не выдержал сравнения с бен Ладеном — LENTA.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. «СМИ: «Аль-Каида» создаёт химическое оружие, которое будет использовано против США — Новости Происшествий. Новости@Mail.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  23. «А. Б. Подцероб "«Арабская весна» или «исламистская осень»? "». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. «Лидер Аль-Каиды объявил джихад против США и Израиля " Новости всего мира — Корреспондент». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  25. «В Афганистане в ходе спецоперации США убит лидер "Аль-Каиды" Айман Завахири». Би-би-си. 1 августа 2022. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Байден объявил о ликвидации в Афганистане главаря "Аль-Каиды"» (ռուսերեն). Интерфакс. 2022 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  27. Dan Lamothe, Shane Harris, Olivier Knox (2022 թ․ օգոստոսի 1). «U.S. kills al-Qaeda leader Ayman al-Zawahiri, officials say». The Washington Post. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այման ալ-Զավահիրի» հոդվածին։