Ադոլֆո Բիոյ Կասարես

Արգենտինացի արձակագիր

Ադոլֆո Բիոյ Կասարես (իսպ.՝ Adolfo Bioy Casares, սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 8, 1999(1999-03-08)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի արձակագիր, որի ստեղծագործություններում ներդաշնակվում են ֆանտաստիկան և ռեալիզմը։ 1990 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի։

Ադոլֆո Բիոյ Կասարես
իսպ.՝ Adolfo Bioy Casares
Ծննդյան անունիսպ.՝ Adolfo Vicente Perfecto Bioy Casares
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էմարտի 8, 1999(1999-03-08)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող և խմբագիր
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան և Instituto Libre de Segunda Enseñanza?
Ուշագրավ աշխատանքներՄորելի գյուտը
Պարգևներ
ԱմուսինՍիլվինա Օկամպո[5][6]
 Adolfo Bioy Casares Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ադոլֆո Բիոյ Կասարեսը ծնվել է հարուստ բուրժուական ընտանիքում, որտեղ խրախուսվում էր գրականությունը։ Առաջին պատմվածքը գրել է տասնմեկ տարեկան հասակում իր զարմուհու համար, որին սիրահարված էր։ Տասնչորս տարեկանում գրում է առաջին դետեկտիվ պատմվածքը ֆանտաստիկայի տարրերով։

1932 թվականին հանդիպում է Խորխե Լուիս Բորխեսին, որը վերածվում է երկարատաև բարեկամությամբ։ Երկու տարի անց թողնում է ուսումը և բացառապես նվիրվում է գրականությանը։ 1940 թվականին լույս է տեսնում նրա քիչ թե շատ ճանաչված ստեղծագործությունը՝ «Մորելի գյուտը»։ 1942 թվականին Բորխեսի հետ համատեղ լույս է ընծայում «Վեց խնդիր դոն Իսիդորո Պարոդիի համար» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն։ Չորս տարի անց հրատարակվում է ևս մեկ համատեղ գրված ժողովածու՝ «Երկու հիշարժան ֆանտազիա»։ Երկու գրքերն էլ տպագրվում են Բուստոս Դոմեկ ծածկանունով։ Միևնույն ժամանակ Բիոյ Կասարեսը իրեն փորձում էր դետեկտիվ ժանրի ինքնուրույն ստեղծագործությունների մեջ, որոնցից առավել հայտնի է «Դավադիր ձյունը» (1944) ստեղծագործությունը։

1954 թվականին Բիոյ Կասարեսը հրատարակում է «Հերոսների երազը» վեպը։ 1967 թվականին Բորխեսի հետ համատեղ հրատարակում է «Բուստոս Դոմեկի ժամանակագրությունը» պարոդիկ պատմվածքների ժողովածուն։ Համաշխարհային հաջողությունն ուղեկցում է «Խոզերի հետ պատերազմի օրագիրը» վեպին, որի հիման վրա Լեոպոլդո Տորե Նիլսոնը ֆիլմ է նկարել։

Բիոյ Կասարեսը հայերեն խմբագրել

  • Մորելի գյուտը (վեպ), Ե., Անտարես, 2016, 193 էջ։ Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆո Բիոյ Կասարես» հոդվածին։