Ալեքսանդր III-ի ձիարձան (Ֆաբերժեի ձու)

«Ալեքսանդր III-ի ձիարձան» (ռուս.՝ Конный памятник Александру III), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1910 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Ալեքսանդր III-ի ձիարձան
Ստեղծման թնական1910
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
ՆյութերԼեռնային բյուրեղապակի, պլատին, ալմաստ, Լաջվարդ և ոսկի
Բարձրություն15,5 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[4] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։

Դիզայն խմբագրել

«Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է Վերածննդի ավանդույթներով[5]։ Այն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[2], որի վրա արված են փորագրություններ՝ ստեղծելով շրջանակի տեսք, որ արտահայտիչ դառնա ներսում տեղադրված անակնկալի դիտումը։ Ձվի վերին հատվածն իրենից ներկայացնում է ադամանդակուռ ցանցկեն ճաղավանդակ։ Գագաթին մեծ ադամանդ է, որի տակ գրված է ստեղծման տարեթիվը՝ «1910»[3]: Ձվի կողային հատվածներում տեղադրված են երկու պլատինե նեցուկ՝ հերալդիկական երկգլխանիկ թագակիր արծիվներով, որոնք ադամանդակուռ են[6]։ Հնգանկյուն տակդիրը փորագիր բյուրեղապակուց է, որի անկյուներում պլատինե հրեշտակներ են տեղադրված, որոնք իրենց վրա են պահում ձուն[5]։

 
Ձվի գագաթային հատված

Անակնկալ խմբագրել

«Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ալեքսանդր III կայսեր ձիարձանն[7] է՝ տեղադրված ուղղանկյուն պատվանդանին, որը պատրաստված է լազուրիտից և երկու շերտով եզրավորված է ադամանդե գոտիներով[8]։ Ձիարձանը ոսկեձույլ է։ Այն Սանկտ Պետերբուրգում տեղադրված արձանի[6] մանրակերտն է[9][10][11][12]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1910 թվականին՝ Զատկի տոնին[8]։ Ձվի արժեքը կազմել է 14700 ռուբլի[9]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Ալեքսանդր III-ի ձիարձան» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  2. 2,0 2,1 «Яйцо Памятник Александру III Фаберже 1910». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  4. 4,0 4,1 «Пасхальное яйцо с памятником Александру III». www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  5. 5,0 5,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  6. 6,0 6,1 «Яйцо с памятником Александру III - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  8. 8,0 8,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Equestrian Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  9. 9,0 9,1 Мунтян, 2000, էջ 48
  10. Перевышко, Фаберже, Скурлов, 2005, էջ 59
  11. Мунтян, 2000, էջ 14
  12. Мунтян, Пешехонова, Гамзатова, 2001, էջ 18

Գրականություն խմբագրել

  • Перевышко А. И., Фаберже Т. Ф., Скурлов В. В. Петербург Карла Фаберже. — СПб.: Лики России, 2005. — 150 с.
  • Мунтян Т. Н., Пешехонова Л. Н., Гамзатова П. Р. Алмазы России. XX век. — Государственный историко-культурный музей-заповедник «Московский Кремль». — М.: ЮТэ-Дизайн, 2001. — 127 с. — ISBN 5-901601-01-7
  • Мунтян Т. Н. Фаберже. Великие ювелиры России. — Государственный историко-культурный музей-заповедник «Московский Кремль». — М.: Красная площадь, 2000. — 207 с. — ISBN 5-900743-54-3
  • Toby Faber Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire / Random House. — 2008. — ISBN 978-1-58836-707-5
  • Christopher Forbes, Johann Georg Prinz von Hohenzollern Fabergé, the imperial eggs / Prestel. — 1990. — ISBN 978-0-937108-09-3

Արտաքին հղումներ խմբագրել