Լաջվարդ
Լաջվարդ կամ կապույտ քար, մուգ կապույտ կիսաթանկարժեք քար, որը հնուց գնահատվում է իր վառ գունավորման համար։ Լաջվարդ դեռ մ.թ.ա. 7-րդ հազարամյակում[1] արդյունահանում էին Սար-ի Սանգի հանքահորերից[2] և Աֆղանստանի հյուսիս արևելյան հատվածում գտնվող Բադախշան նահանգի այլ հանքահորերից։ Լաջվարդի ուլունքներ են հայտնաբերվել Մեհրգարհի, Կովկասի և նույնիսկ Մավրիտանիայի նեոլիթյան գերեզմանատեղերում։ Այն օգտագործվել է նաև Թութենհամոնի (1341–1323 BC) թաղման դիմակի ունքերը նկարելու համար[3]։
Լաջվարդ | |
---|---|
Լաջվարդն իր բնական վիճակում, Աֆղանստան | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Ապար |
Բանաձև (կրկնվող միավորը) | տարբեր միներալների խառնուրդ, որտեղ լազուրիտը հիմնական բաղադրիչն է |
Նույնականացում | |
Գույն | Կապույտ, սպիտակ կալցիտ և մեղրագույն պիրիտ բծերով |
Բյուրեղային համակարգ | Ոչ մի, քանի որ լաջվարդը ապար է։ Հիմնական բաղադրիչ լազուրիտը հաճախ հանդես է գալիս տասներկուանիստի տեսքով |
Բեկում | կենտ-կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 5–5.5 |
Փայլ | խամրած |
Շերտեր | վառ կապույտ |
Ձգողականություն | 2.7–2.9 |
Բեկման ցուցանիշ | 1.5 |
Ենթակատեգորիա | փոխակերպված ապար |
Միջին դարերի ավարտին լաջվարդն սկսում է արտահանվել Եվրոպա, որտեղ այն փոշիացնում են՝ ստանալով ծովազվարթ (ուլտրամարին) ներկը, որը կապույտ գունանյութերից ամենաթանկարժեքն էր։ Այն օգտագործվել է Վերածննդի և Բարոկկոյի ամենահայտնի նկարիչների կողմից՝ Մազաչչո, Պերուջինո, Տիցիան և Վերմեեր։ Նրանով ներկել են կենտրոնական կերպարների և հատկապես Մարիամ Աստվածածնի զգեստը։
Ներկայումս, հյուսիսային Աֆղանստանի և Պակիստանի հանքահորերը դեռ մնում են լաջվարդի ամենամեծ աղբյուրը։ Կարևոր են նաև Ռուսաստանի Բայկալ լճի արևմտյան հատվածում և Չիլիի Անդերում գտնվող հանքահորերը։ Քիչ քանակությամբ լաջվարդ է արդյունահանվում Իտալիայում, Մոնղոլիայում, ԱՄՆ-ում և Կանադայում[4]։
Ծագումնաբանություն
խմբագրելՀայերենում լաջվարդ բառը (գրաբարում՝ լազուարդ) ծագել է պարսկերեն لاجورد lājavard, բառից, որը պարսկերեն քարի անվանումն է[5] և այն վայրը, որտեղից արդյունահանում էին լաջվարդը[6][7][8]։
Հայերենում «լազուր» գույնն արտահայտող բառը ծագել է քարի անվանումից։
Գիտություն և կիրառություն
խմբագրել-
Նմուշ Աղֆանիստանի Սար-ի Սանգ հանքահորից, որտեղից լաջվարդ է արդյունահանվել դեռ մ.թ.ա. 7-րդ հազարամյակում:
-
Ծովազվարթ գունանյութը, որը բնական ճանապարհով ստացվում է փոշիացված լաջվարդից: Ուլտրամարինը կամ ծովազվարթը Վերածննդի ժամանակ ամենաթանկարժեք կապույտ գունանյութն էր:
Բաղադրություն
խմբագրելԼաջվարդն ապար է, որի հիմնական բաղադրությունը լազուրիտն է[9] (25% - 40%), որը ունի (Na,Ca)8(AlSiO4)6(S,SO4,Cl)1-2[10] քիմիական բանաձևը։ Լաջվարդը պարունակում է նաև կալցիտ (սպիտակ), սոդալիտ (կապույտ) և պիրիտ (մետաղական դեղին)։ Այլ բաղադրիչներից են՝ աուգիտ, դիոպսիդ, էնստատիտ, միկա, հաույնիտ և այլն։ Լաջվարդը սովորաբար առկա է բյուրեղների տեսքով։
Գույն
խմբագրելՎառ կապույտ գունավորումը պայմանավորված է բյուրեղում եռածծմբի (S
3) ռադիկալ անիոնի առկայությամբ[11]։
Կիրառություն
խմբագրելԼաջվարդը շատ լավ հղկվում է, որի պատճառով օգտագործվում է զարդերում, փորագրություններում, խճանկարներում, նախշազարդերում, փոքր քանդակներում և անոթներում։ Փոշիացված այն օգտագործվում է ուլտարամարին գունանյութի պատրաստման մեջ, որը լայնորեն կիրառվել է Վերածննդի որմնանկարներում և յուղանկարներում։ Այն դադարեց կիրառվել յուղանկարներում 19-րդ դարում, երբ արհեստական ճանապարհով ստացվեց ներկի սինթետիկ տարբերակը։
Լաջվարդի արհեստական տարբերակը սինթեզվում է Գիլսոնի գործընթացի ընթացքում, որի ժամանակ ստանում են արհեստական ծովազվարթ և ցինկի հիդրոֆոսֆատ[12]։
-
Միջագետքից գտնված կախազարդ՝ պատրաստված լաջվարդից, մոտ մ.թ.ա. 2900 թվական:
-
Լաջվարդից անոթ, Իրան, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի ավարտ և 2-րդ հազարամյակի սկիզբ:
-
Էբիհ-Իլի արձանի խոշոր պլանով լուսանկարը, մ.թ.ա. 25-րդ դար:
-
Թութանհամոնի թաղման դիմակը (մ.թ.ա. 1341-1323), լաջվարդով է նկարվել փարավոնի ունքերը:
-
Փղի քանդակ բարձր որակի լաջվարդից:
-
Լաջվարդից պատրաստված քանդակ՝ լեռների պատկերով, չինական Քինգ արքայատոհմ (1644-1912):
-
Մարգարտե ականջօղով աղջիկը, հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի մոտավորապես 1665 թվականի գեղանկարն է, որտեղ նկարիչն օգտագործել է ուլտրամարին:
-
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում գտնվող 2 մետր բարձրությամբ լաջվարդե կուժ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Moorey, Peter Roger (1999). Ancient Mesopotamian Materials and Industries: the Archaeological Evidence. Eisenbrauns. էջեր 86–87. ISBN 978-1-57506-042-2.
- ↑ David Bomford and Ashok Roy, A Closer Look- Colour (2009), National Gallery Company, London, (ISBN 978-1-85709-442-8)
- ↑ Alessandro Bongioanni & Maria Croce
- ↑ «"All about colored gemstones," the International Colored Gemstones Association». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Oxford English Dictionary
- ↑ Senning, Alexander (2007). «lapis lazuli (lazurite)». Elsevier's Dictionary of Chemoetymology. Amsterdam: Elsevier. էջ 224. ISBN 978-0-444-52239-9.
- ↑ Weekley, Ernest (1967). «azure». An Etymological Dictionary of Modern English. New York: Dover Publications. էջ 97.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 2, Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1926, էջ 256-257։
- ↑ Mindat entry relating to lapis lazuli
- ↑ Mindat – Lazurite
- ↑ Boros, E.; Earle, M. J.; Gilea, M. A.; Metlen, A.; Mudring, A.-V.; Rieger, F.; Robertson, A. J.; Seddon, K. R.; Tomaszowska, A. A.; Trusov, L.; Vyle, J. S. (2010). «On the dissolution of non-metallic solid elements (sulfur, selenium, tellurium and phosphorus) in ionic liquids». Chem. Comm. 46: 716–718. doi:10.1039/b910469k.
- ↑ Read, Peter (2005). Gemmology, Elsevier, p. 185. ISBN 0-7506-6449-5
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաջվարդ կատեգորիայում։ |