Լազուրիտ
Լազուրիտ ( լատ.՝ lasur - կապույտ քար), միներալ։ Քիմիական կազմը՝ (Na, Ca)8 [(SO , Տ, Cl)2 (AlSiO4)6]։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հոծ հատիկավոր զանգվածներ։ Կարծրությունը՝ 5,5 — 6,0, խտությունը՝ 2380—2420 կգ/մ3։ Գույնը՝ կապույտ, կանաչավուն-երկնագույն։ Հանդիպում է մետամորֆային կրաքարերի՝ ալկալային, իսկ ավելի հազվադեպ՝ թթու մագմատիկ ապարների հետ կոնտակտում։ Ամենախոշոր հանքավայրը հայտնի է արտասահմանում՝ Աֆղանստանում (Բադախշան), ԽՍՀՄ-ում՝ Անդրբայկալում և Տաջիկստանում։ Օգտագործվում է որպես զարդաքար, գեղանկարչության մեջ՝ բարձրորակ կապույտ ներկ (ուլտրամարին) ստանալու համար։
Լազուրիտ | |
---|---|
![]() | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.FB.10[1] |
Դանա դասակարգում | 76.2.3.4 |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[1] |
Ենթակատեգորիա | sodalite mineral subgroup?[2] և haüyne?[3] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ MinDat
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 474)։ |